Ինչ նոր գրքեր են սպասվում այս տարի «Օրակուլ» մատենաշարի շրջանակում (տեսանյութ)

2020-ից Newmag-ը գործակցում է «Օրակուլ» հրատարակչության հետ, որի հաջորդ էտապը եղավ հայ-ռուսական մատենաշարի ստեղծումը: 3 տարվա ընթացքում «Օրակուլ»-ը ռուսերենից հայերեն է թարգմանվել բազմաթիվ բեսթսելլերները՝ մոտ մեկ տասնյակ գիրք։ Նոր գրքերի և հետագա ծրագրե
«Օրակուլ» մատենաշարի շրջանակում լուս տեսած բոլոր գրքերը միանգամից հայտնվում են ընթերցողի ուշադրության ներքո ու սպառվում: Մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը հետաքրքրության պատճառն արդեն հասկացել է. «Ընթերցողն ունի հարցեր, որոնք ուզում է փնտրել գրքերում: «Օրակուլ»-ը գործում է 1994 թվականից, զբաղվում է հենց գրքերի հրատարակմամբ: Հայ-ռուսական մատենաշարի առաջին համատեղ գրքերից է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը, որը միանգամից արժանացավ ընթերցողի ուշադրությանը»:
Վերջին հրատարակություններից է Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանսը»: Սրա հրատարակումը շատ արագ եղավ ռուսերենից հետո՝ ընդգծում է Իշխանյանը: Փորձում են արդիական գործերի հրատարակումը չուշացնել. «2021-ի մայիսին տպագրված գիրքն արագ հրատարակեցինք հայերեն: Ռուսաստանը մեզ հետաքրքիր է՝ հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիկ են, և ներքին ու արտաքին քաղաքականության ճանաչումը շատ կարևոր է, որպեսզի հասկականանք նաև մեր դերը այդ երկրի համար»:
Տրենինն այս գիրքը գրել է Արցախյան վերջին պատերազմից հետո, ու արդեն իսկ առանձնացրել էր բազմաթիվ հարցերի պատասխաններ, որ կհետաքրքրի հայ ընթերցողին. «Շատ արագ է մեր իրականությունը փոխվում ու պետք է նաև հասկանալ ու ճշգրիտ պատասխաններ տալ մարտահրավերներին: Պետք է պատկերացում կազմենք մեր երկրի վիճակի մասին, որ դուրս գանք այս խնդիրների միջից»:
Միայն 2022-ին հրատարակչությունը «Օրակուլ» մատենաշարի շրջանակում 8 գիրք է հրատարակվելու: Մեկ հստակ պատասխան կա՝ ինչու է հայ ընթերցողն ուզում կարդալ հայերենով ռուսերեն հրատարակություններ՝ Խորհրդային փլուզումից անցել է 30 տարի, ու նոր սերնդի համար մայրենի լեզուն ավելի հարմարավետ է: Ու շնորհիվ մատենաշարի, հայկական գրաշուկա են դուրս գալիս որակյալ, սահուն լեզվով, ճաշակով ու ամենակարևորը՝ արդիական ռուսական գրքեր:
Կարդացեք նաև
- [Newmag Summer Fest] Ռուբեն Իշխանյան. Ինչու հայ և ռուս գրողները միմյանց չեն ճանաչում (տեսանյութ)
- Ի՞նչ են ընթերցում Հայաստանում. Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը՝ Республика Армения-ին
- Ռուսական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարին
- «Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար
- [Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
