«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը հունվարի 16-ին նշում է տարեդարձը
1976 թվականի հունվարի 16-ին է ծնվել լրագրող, գրող Արա Թադևոսյանը: 1999 թվականից «Մեդիամաքս» մեդիա ընկերության համահիմնադիրն է և տնօրենը: Լրագրողական կարիերայի ընթացքում հրապարակել է մի քանի հարյուր հոդված, հարցազրույց և սյունակ հայկական, արևմտյան և ռուսաս
Լրագրող, խմբագիր, մեդիա ընկերության հիմնադիր Արա Թադևոսյանը երկու տարի առաջ դարձավ նաև գրքի հեղինակ: Տասնամյակների ընթացքում հավաքված պատմությունները պետք է գրի առներ, որ ընթերցողն էլ համոզվեր՝ կյանքը երազանքներն իրականացնելու շղթա է. «Երբ նոր էի սկսել զբաղվել լրագրությամբ, կենսաբանական գիտությունների դոկտոր ավագ հորաքույրս հաճախ էր ինձ ասում, որ պետք է անպայման գիրք գրեմ։ Ես էլ լուրջ չէի վերաբերում, մտածում էի, «պրոֆեսոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, ե՞ս ինչի մասին պիտի գրեմ»»:
Արա Թադևոսյանի երազանքի իրականացման պատմությունը համաշխարհային ռոք աստղերի՝ Իեն Գիլանի և Թոնի Այոմիի մասին է. այցը Հայասատն, օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրանք եկան խորհրդային Հայաստան, որտեղ ռոքը արգելված էր. «Շատ անկեղծ եմ գրել գիրքը, որևէ բան չկա, որ գրված է, և տեղի չի ունեցել. վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ գրքում «խտացված էմոցիաներ են»: Չեմ թաքցնի, որ գիրքն առաջին անգամ գրել եմ ընկերներիս համար, որոնց հետ անցել ենք այդ ճանապարհը: Բայց նաև ցանկացել եմ ցույց տալ, որ եթե ինչ-որ բան շատ ես ցանկանում անել և մեծ ջանք ես գործադրում, շատ մեծ է հավանականությունը, որ կստացվի»:
Մեծ հոդվածի գաղափարը վերածվեց գրքի ու վերնագրվեց «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»: Սա նաև իր սերունդի ու սերնդակիցների հուշերն են՝ նկատում է Արա Թադևոսյանը. «Ամեն սերունդ ունի իր կռիվն ու հերոսները, իր միֆերն ու առասպելները։ Ամեն սերունդ ունի նաև իր մեծ սերը, որն իր հետ տանում է տարիների ընթացքում։ Իմ սերնդի սերը գուցե ռոքն է։ Գուցե հավատն է քրտնաջան աշխատանքի նկատմամբ։ Ավելի քիչ՝ ցինիզմը, ավելի շատ՝ մարդասիրությունը։ Գուցե այդ ամենը։ Մեր սերնդին ոչնչով այլևս չես զարմացնի ու չես վախեցնի»։
Կարդացեք նաև
- Ինչպես երազանքը դարձնել իրականություն ու այդ մասին գիրք գրել. Արա Թադևոսյանը՝ Rearrange պոդքասթում (տեսանյութ)
- Ով է Իեն Գիլանի հայ ֆավորիտ երաժիշտը՝ մի հանդիպում, որ փոխեց երիտասարդի կյանքը (տեսանյութ)
- Փոքրիկ ընթերցողը «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի մասին (տեսանյութ)
- Կունենա՞ Արա Թադևոսյանի գիրքը շարունակություն (տեսանյութ)
Գիրք գրելուց առաջ և հետո Արա Թադևոսյանը զբաղվում է ակտիվ լրագրությամբ, իր մտքերը, խոհերը mediamax.am-ի հեղիակային սյունակներում են: Բայց խոստովանում է՝ երկու նոր գրքի գաղափար ունի, մեկը դարձյալ նոն-ֆիքշըն, մյուսը՝ գեղարվեստական։
Կարդացեք նաև
- Ով էր Նունեն, ում հոտնկայս ծափահարեց Իեն Գիլանը. մանրամասներ մեր գրքային հերոսների մասին (տեսանյութ)
- Լրիվ գիժ ես». Գիլանը պատմել է Պավարոտիի եւ Nessun Dorma-ի մասինI
- DBank-ը պարգեւատրել է մրցույթի հաղթողներին
- Ուշացած շնորհանդես խորհրդանշական վայրում, անկեղծ զրույցներ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ)
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը