BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայ ծրագրավորողը Google-ում սովորել է՝ ինչպես հաճո

Հայ ծրագրավորողը Google-ում սովորել է՝ ինչպես հաճույք ստանալ աշխատանքից (տեսանյութ)

newmag-y-n

Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ղեկավարը բեկումնային հետազոտություն է արել աշխատանքի կազմակերպման ոլորտում։ Այդ հետազոտման արդյունքների կիրառումը կօգնի, որ ձեր բիզնեսում ներգրավեք ամենատաղանդավոր աշխատակիցներին, որոնք պատրաստ են հաջողության

Google ընկերության ամենահայտնի գրասենյակը Նյու Յորքում է: Լասլո Բոկն իր «Ի գործ» գրքում այս գրասենյակի մասին հատուկ տողեր ունի: Գուգլականները երազում են այնտեղ աշխատել, միայն տեսարանն ու հարմարավետություններն ամեն ինչ արժեն.«Նյու Յորքի օֆիսը 10 հարկանի է, բարձր շենք է, վերևից հետաքրքիր, սիրուն տեսարան է բացվում: Ամենալավ օֆիսն է: Երեք օֆիսում եղել եմ»,-պատմել է Գեղամ Վարդանյանը: 

Գեղամն ընդամենը մի քանի տարի առաջ հենց այնտեղ էր՝ Նյու Յորքի Google-ի գրասենյակում: Նախ մի քանի ամիս ինթերշիփ, հետո մեկ ու կես տարի աշխատել է Լոնդոնում: Մասնագիտական հարուստ փորձն այնտեղ է ձեռք բերել. «Երբ նոր մտնում ես ընկերություն, մի քանի բան ես տեսնում. շրջապատված ես տաղանդավոր մարդկանցով, կարիերայում հաջողության հասնելու համար դա շատ կարևոր է: Անսահման ինֆորմացիա կա, որ կարող ես սովորել, ծրագրավորում, մենեջմենթ, քոուչինգ դասեր կան, դա ոգևորում է ու ամենակարևորն է»:

Խոհարարական դասեր՝ նոր հմտություններ սովորելու համար, հեծանիվներ ու սքուտերներ՝ մի մասնաճյուղից մյուսն արագ հասնելու համար: Գեղամը հաստատում է՝ Բոկի «Ի գործ» գրքում չափազանցություն չկա, ընկերությունն, իրոք, ամենալավ գործատուներից մեկն է. «Երբ ուզում ես, կոֆե ես վերցնում, պաղպաղակ կարող ես վերցնել. այդ ամեն ինչը հաճելի է: Ֆրի ֆուդ ունի Google-ը, դա շատ հայտնի է, նոր ընդունվողները սկզբում միշտ չաղանում են: Ես էլ էի շատ ուտում»:

Ընկերության քաղաքականությունը էկոհամակարգ ստեղծելն է, որտեղ աշխատակիցների հիմնական հոգսերը հոգում են, մնում է միայն լավ ու արդյունավետ աշխատել. «Դրա ամենալավ պատասխանն այն է, որ ուժեղ կամպանիա է, ուժեղ պրոդուկտներով, դա ամեն ինչ ասում է: Հարմար է, որ ուտելու մասին չես մտածում, լանչի համար պետք չի դուրս գալ: Հանգստյան սենյակներ ունես, որ կարող ես պառկել, նստել»:  

Հայաստան վերադառանալուց հետո մեծ ընկերությունում չի աշխտել, Գուգլից հետո, հաստատ, դժվար կլիներ: Նախընտրում է ստարտափները. «Բուն մասնագիտականում ամենաուժեղբներից ես դռանում: Դու քո կողքիններից սովորում ես, Գուգլում ևս մի կարևո բանկա, սոֆթսքիլեր են սովորում, քոմունիքեյշն, օնրշիփ»:  

Գուգլական լինելը դառնում է բախտորոշ: Այն ոչ միայն աշխարհի լավագույն գործատուներից մեկն է, այլ նաև մի մեծ համայնք է, որի մի մասնիկն ես դառնում: Գուգլական լինելն աշխատանքային կենսագրականում մի մեծ պլյուս է ու հատուկ փորձառություն, որ կարող են ունենալ միմիայն յուրահատուկ մարդիկ: 

Կարդացեք նաև

Տարածել