BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ուշացած շնորհանդես խորհրդանշական վայրում, անկեղծ զ

Ուշացած շնորհանդես խորհրդանշական վայրում, անկեղծ զրույցներ «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

2020 թվականին Newmag-ը հրատարակեց Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը։ Սակայն համավարակի պատճառով գրքի նախատեսված շնորհանդեսը տեղի չունեցավ։ Ու միայն 2021-ի օգոստոսի 27-ին տեղի ունեցավ սպասված միջոցառումը։ Վայրի ընտրություն

Արա Թադևոսյանի գրքի իրադարձությունները սկսվում են 1988-ի երկրաշարժից, ծավալվում մինչև ամենախորհրդանշական տարեթիվը՝ 2009-ը։ Հենց այդ տարին էր, որ գրողի ու մի քանի նվիրյալների շնորհիվ Հայաստան ժամանեց Իեն Գիլանն ու Թոնի Այոմին։ Մինչև այդ համաշխարհային ռոք աստղերը Սպիտակի երկրաշարժից հետո օգնության ձեռք էին մեկնել Հայաստանին: Երազանքի ուղին՝ դրվագ առ դրվագ կարող եք ընթերցել «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքում։

 

Հեղինակի խոսքով «12 տարի առաջ, երբ մեր հյուրերը եկան Հայաստան, և պարզ դարձավ, որ այդ նախաձեռնությունը շարունակություն է ունենալու, Գյումրիի երաժշտական դպրոցն ենք վերակառուցելու, ես հասկացա, որ կա բավարար նյութ, ափսոս է, որ այն կորի, պետք է գիրք դառնա»։

  

Շնորհանդեսի հյուրերը գրքի հեղինակն ու Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն էին, երեկոն վարում էր իրավաբան ու նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանը։ Հեղինակը գիրքն ավարտեց 2020-ի հունվարին՝ Ամանորի օրերին։ Արա Թադևոսյանի խոսքով, գրքի անգլերեն տարբերակը թարգմանել և ուղարկել են նաև Գիլանին։ Ով և իր կարծիքը գրել, իսկ հեղինակն էլ ամփոփել է գրքում։ Շնորհանդեսի հյուրերին տեսաուղերձով ողջունեց նաև Իեն Գիլանը ու շնորհակալություն հայտնեց գրքի համար։

Արա Թադևոսյանը, երբ արդեն պատմությունը գրի էր առել, գործը հրատարակելու համար դիմեց  Newmag-ին: Ըստ նրա, ընթացքն անցել է հաճելի մթնոլորտում. «Ինձ  համար կարևոր էր հրատարակությունը վստահել պրոֆեսիոնալների։ Քիչ են նման օրինակները, որ հեղինակն ու հրատարակիչը ոչ միայն կոնֆլիկտ չունենան, այլ ճիշտ նույն ալիքի վրա լինեն»: Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, այս գործակցությունը բացառիկ էր և օրինաչափությունից դուրս:

 

Ըստ Արտակ Ալեքսանյանի, գիրքը հրատարակել են մի քանի պատճառով. Նախ՝ որովհետև այն անկախ Հայաստանի 30 տարվա պատմության կարևոր իրադարձությունների վավերագրությունն է. «Գիրքը գրվում էր առաջին դեմքով՝ մարդ, որն ամեն ինչ կազմակերպել և տեսել էր: Իրականում դա մեր երկրի պատմության մի մասն է: Բոլոր քիչ թե շատ ճանաչում ունեցող մարդիկ, որոնք վերջին 30 տարում այցելել են Հայաստան, եկել են, որովհետև մեզ խղճացել են, ցանկացել են օգնել: Իսկ այս դեպքում առաջին անգամ համաշխարհային մեծության աստղեր եկան, որովհետև Արայի շնորհիվ նրանց հետաքրքիր էր Հայաստանը»:

Կարդացեք նաև

Գիլանի համերգը, Գյումրիին ցուցաբերած օգնությունն ու այն հույզերը, որ ստացան երկրպագուններն անմոռանալի են ու չափազանց էմոցիոնալ՝ այդ ամենը պետք է վառ մնային նաև հիշողություններում։ Ու հենց դրա համար էլ Արա Թադևոսյանը որոշեց տարիների իրադարձությունները հավաքել ու պատանեկության երազանքին հասնելու ճանապարհի մասին գրել գիրք։ 

Տարածել