Ամերիկյան ու բրիտանական մամուլի արձագանքը Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրքի մասին (տեսանյութ)
Newmag-ի հրատարակած ամերիկացի լրագրող Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գիրքն արագ ու լիարժեք հնարավորություն է ընթերցողի համար ճանաչել Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահին։ Էվան Օզնոսն սեփական հարցազրույցներից բացի, գիրքը գրել է The New Yorker շաբաթաթերթում 2011-20 թթ
Ամերիկյան իշխանության ամենաբարձր դիրքերին հասնելու ձգտումը Բայդենի կյանքում ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Ջո Բայդենը Վաշինգտոնում միակն էր, որ կարողանում էր լեզու գտնել ամենածայրահեղ հանրապետականներից մինչև ամենածայրահեղ լիբերալներ: Այս ամենի մասին կարելի է ընթերցել Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրքում: Ամերիկյան ու բրիտանական մամուլն այն որակել է Բայդենին լավագույնս ճանաչելու հակիրճ ձեռնարկ:
ԱՄՆ 46-րդ նախագահին գնահատում են նաև քաղաքական դաշտում: Նախկին նախագահները, գործընկերները գնահատում են անցած ուղին ու նրա սթափ դատողությունները: Նախկին նախագահ Բարաք Օբաման Բայդենին ընդունում էր որպես ավագ եղբայր, հենվում էր նրա փորձի վրա հատկապես արտաքին քաղաքական հարցերում. «Ջո Բայդենին փոխնախագահ առաջադրելը եղել է իմ լավագույն որոշումներից մեկը»:
Բայդենի հետ տասնամյակներ շարունակ աշխատած Հիլարի Քլինթոնը նրա հետ յուրահատուկ հարաբերություններ ուներ: Նրանք մրցակիցներ էին: Բայց Բայդենին հաջողվում էր անել անհնարինը: Նա ընկերանում էր բոլորի հետ՝ նկատում է Հիլարի Քլինթոնը. «Նա գիտի միավորել ու առաջնորդել: Նա դա ցույց է տվել իր ընտանիքի ու երկրի օրինակով»:
Բայդենը աշխատել է 10 նախագահների օրոք: Ավելի մեծ փորձ անհնար է ունենալ: Դեռ 1990-ականներին Բայդենն առանձնանում էր քաղաքական դաշտում: Դա նկատում էր նաև երկրի այդ օրերի նախագահ Բիլ Քլինթոնը. «Նա պատասխանատվություն ստանձնող է, ոչ թե մեղքն ուրիշի վրա գցող: Նա միավորող է, ոչ թե պառակտող, նա կառուցող է, քանդող չէ»:
Գրքում պառակտված Ամերիկան միավորող առաջնորդը ներկայացված է բազմակողմանի՝ ակտիվիստից քաղաքական գործիչ, սենատորից նախագահ, երջանիկ ամուսնությունից ողբերգական կորուստներ: Գործը լույս տեսավ այն ժամանակ, երբ Բայդենը հայտնվեց երկրի ղեկին: Մամուլի աչքից այն չվրիպեց:
Kirkus Reviews
Փաստերի ու հույզերի մեկտեղումը տալիս է Բայդենի մասին ամբողջական պատկերացում: Եթե ուզում եք արագ ու լիարժեք հասկանալ, թե ով է Բայդենը, կարդացե՛ք այս գիրքը։
Publishers Weekly
Անհնար է անտարբեր անցնել Օզնոսի ներկայացրած կենսագրականի կողքով։ The Guardian Խելացի և հուզումնառատ գործչի դիմանկար է։
The New York Times
Քաղաքական կուլիսներում նա ամենաազդեցիկ կամուրջն էր, հակասություններ հարթող, կոնֆլիկտներ մարող: «Ջո Բայդեն» գիրքը հենց այդ մասին է՝ ինչպես դառնալ քաղաքական դեմք՝ միավորելով բոլորին:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահի կյանքի պատմությունը՝ «Ջո Բայդեն» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Էվան Օզնոսի «Ջո Բայդեն» գրք հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչով էր Ջո Բայդենը գրավել լրագրող Էվան Օզնոսին, ու ինչու նա որոշեց գրել «Ջո Բայդեն» գիրքը (տեսանյութ)
- 5 փաստ ԱՄՆ ամենատարեց նախագահ Ջո Բայդենի կյանքից (տեսանյութ)