FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Նոր օր». գիրք՝ սոցիալական ու ընտանեկան պատճառներո

«Նոր օր». գիրք՝ սոցիալական ու ընտանեկան պատճառներով անտուն դարձած մարդկանց խեղված ու ծանր կյանքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Հույն գրող Նիկոս Խրիսոսի «Նոր օր» վեպը սոցիալական ու ընտանեկան պատճառներով անտուն դարձած մարդկանց խեղված ու ծանր կյանքի մասին է: Գրական քննադատների բնութագրմամբ՝ Խրիսոսն իր վեպով դանակը հասցնում է ոսկորին, ահազանգում անօթևանների հոգսերի, հասարակության ան

Անօթևանները Եվրոպայում շուտով կհասնեն մեկ միլիոնի: Ամեն գիշեր Եվրոպայում դրսում է քնում 700 հազար մարդ: Վերջին տասը տարիների ընթացքում անօթևանների թիվը 70 %-ով ավելացել է: 2022 թվականին Գերմանիայում հաշվառվել է  84 հազար անտուն, Իսպանիայում՝ 28 հազար, Փարիզի փողոցներում գիշերն անցկացնում է 2600 մարդ, Բարսելոնայում՝ 1000-ից ավելի:    

«Նոր օր»  վեպը գեղարվեստական է, բայց հեղինակը բարձրացնում է իրական խնդիրներ, ցույց տալիս անտուն մարդկանց առօրյան՝ դրա համար օգտագործելով նաև իրական փաստեր ու մեջբերումներ լրատվականներից, ոստիկանության քրոնիկոնից։ Գլխավոր հերոսներից մեկին՝ Սեբաստիանին ողջ֊ողջ այրում են։ Այդ դեպքն իրական է։ Անտունները քնում են անձրևի տակ, ուտում են աղբաման նետված մնացորդները: Ամենահաճելի ու երջանիկ պահերին էլ  մարդկանց աչքից հեռու վայելում են իրենց մեկ գավաթ գինին ու տաք սուրճը, որը հյուրասիրում են անցորդները կամ սրճարանների տերերը։ Նիկոս Խրիսոսը ցույց է տալիս, թե ինչպես է փողոցը սպանում ամեն ինչ՝ հոգին, մարմինը, միտքը։ 

Վեպում գրողը հատուկ չի նշում, թե իրադարձությունները կոնկրետ, որ քաղաքում են կատարվում, այդպես ցույց տալով, որ անօթևանների խնդիրները նույնն են ամենուր։ Հունական քաղաքները եվրոպական մյուս քաղաքներից անտունների թվով շատ չեն տարբերվում: Փողոցում ապրելն այստեղ նույնպես դարձել է սովորական երևույթ: Հունաստանում անտունների հստակ հաշվառում չկա, բայց 2015 թվականին փողոցում ու անօթևանների կացարաններում հայտնվել էր մոտ 18 հազար մարդ:

Գրողն իր հերոսների միջոցով ցույց է տալիս, թե իրականում ինչպես ու ինչ պատճառներով են մարդիկ կորցնում տունն ու հայտնվում փողոցում։ Տունը մարդիկ կորցնում են հիմնականում ընտանեկան կամ ֆինանսական խնդիրների ու գործազրկության պատճառով: Ամենահաջողակները քնում են տախտակների, նստարանների վրա կամ որևէ շինության մեջ, բայց հիմնականում՝ ստվարաթղթի տակ կամ հենց գետնին:  

Հույն գրողն ասում է, որ իր վեպի լույս տեսնելուց հետո Հունաստանում ու Եվրոպայում իրավիճակը գրեթե չի փոխվել, չնայած Եվրամիությունը 2021 թվականին ստեղծել է անօթևաններին օգնելու Եվրոպական պլատֆորմ: Ըստ այդ հարթակի ռազմավարության՝ 2030 թվականին անտունները պետք է այլևս անօթևան չլինեին։ Բայց պլատֆորմին միացած եվրոպական 27 երկրներից դեռ միայն երկուսն են հասել փոքրիկ հաջողությունների՝ Դանիան ու Ավստրիան: 

Անօթևանները Եվրոպայում շատացան նաև ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:  Պատերազմի, աղքատության պատճառով փախստական ու անտուն դարձած հարյուրավոր մարդիկ ամեն օր մահանում են փողոցում՝ցրտից, դժբախտ պատահարներից, հարձակումներից ու հիվանդություններից: 

Կարդացեք նաև

Տարածել