Գործերը ժամանակին հասցնելու և օրդ անսթրես կառավարելու արդյունավետ ուղեցույց
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը նկարագրում է զարմանալիորեն պրակտիկ գործընթաց, որը կարող է օգնել բազմազբաղ մարդկանց՝ վերագտնելու կյանքի նկատմամբ հսկողությունը: Գիրքը հրատարակվել է ավելի քան 30 երկներում, և վաճառվել հարյուր հազարավորավոր օրինակներով: Հ
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը` ամենևին էլ գործերը հասցնելու մասին չէ: Այն սովորեցնում է իրավիճակը ճշգրիտ գնահատելու նրբությունները: Հենց դա է գրքի բանալին՝ ուժերի ճիշտ կենտրոնացումը: Այն կարող է օգնել ձեզ ավելի հաջողակ լինել: Ավելին՝ այն կարող է օգնել ձեզ ավելի երջանիկ կյանքով ապրել. «Ոչինչ դարերով մտքում մի պահեք, որովհետև ինչ-որ մի փուլում այն վերածվելու է ճգնաժամի ու սթրեսի: Ամբողջ աշխարհը լցվում է քո հոգեբանության մեջ՝ բում: Իմ այս խոսելու ընթացքում էլեկտրոնային փոստիդ բազմաթիվ նոր նամակներ են գալիս: Ու ամեն մեկն առանձին ուշադրություն է պահանջում»:
Գրքի հեղինակ Դեյվիդ Ալենն Ավելի քան 35 տարի կառավարման հարցերի խորհրդատու է: Իր հիմնած ընկերության ներկայացուցիչները պարբերաբար մեկօրյա սեմինարներ են անցկացնում, նա էլ ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է կարդում, իսկ աշխատանքները ներկայացվել են Լոս Անջելես թայմս, Նյու Յորք Թայմս և Ուոլ Սթրիթ Ջորնալ պարբերականներում.
Նման գիրք գրելու և ընթերցողներին ժամանակը կառավարելու արվեստը սովորեցնող Դեյվիդ Ալենը Բերկլիի համալսարանի Ամերիկայի պատմության բաժինը ավարտելուց հետո թմրանյութեր էր օգտագործել ու կարճ ժամանակով բանտ է ընկնում: Կյանքը փոխվեց, երբ սկսեց աշխատել ու անընդհատ փոխել մասնագիտությունը: Մինչև 35 տարեկանը 35 մասնագիտություն է ունեցել: 3 գիրք է գրել: 2015-ին էլ վերամշակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» ձեռնարկը: 2014-ին Կալիֆորնիայից իր 4-րդ կնոջ հետ տեղափոխվել է Ամստերդամ:
«Նախ մտնում եք ծանր գործի մեջ ու հետո այդ սթրեսի մեղավորը դառնում է ժամանակը՝ չեմ հասցնում, էլ ժամանակ չկա, չէ՛, չի հերիքում: Ինչքա՞ն ժամանակ է պետք լավ գաղափարի համար: Ոչ մի: Ինչքա՞ն ժամանակ է պետք ոգեշնչվելու համար: Ոչ մի: Ոչ թե ժամանակ է պետք, այլ հոգեկան հանգստություն: Հավատացեք ինձ: Իսկ եթե հոգեկան հանգստություն չունեք, ուրեմն լրացուցիչ 2 ժամ խնդրեք ու վատնեք այն»:
Անձնական աճի համար հաճախ Ձեզ հարցրեք՝ ինչո՞ւ է նա հասցնում բոլոր գործերը, իսկ ես` ոչ: Գիրքն էլ Ձեզ կօգնի հասցնել բոլոր հանձնարարությունները, գտնել հաջողության ճանապարհը, և կարգի բերել ցաքուցրիվ օրակարգը:
Կարդացեք նաև
- Դեյվիդ Ալեն․ «Արդյունավետ կարող եք լինել նույնիսկ քնած ժամանակ»
- Ո՞րն է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի առանձնահատկությունը
- Դեյվիդ Ալեն. Ապրեք տեմպով, բայց ոչ արագ. «դանդաղ» շտապելու արվեստը
- Ինչպե՞ս հասցնել բոլոր գործերը. կարևոր է հուզական ու ստեղծագործական մոտեցումը
- Ինչպես ստեղծել աշխատանքային հարմարավետ միջավայր. newmag-ը ներկայացնում է Դեյվիդ Ալենի 6 խորհուրդները
- Գիրք, որը կսովորեցնի գործերը հասցնելու նուրբ արվեստը