BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես և ինչի մասին Օլիվեր Սթոունը գրեց իր «Զրուցե

Ինչպես և ինչի մասին Օլիվեր Սթոունը գրեց իր «Զրուցելով Պուտինի հետ» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Օլիվեր Սթոունի «Զրուցելով Պուտինի հետ» գիրքն ընթերցողին ծանոթացնում է Վլադիմիր Պուտինի հետ, ցույց է տալիս նրա ապրումները, ամբողջ աշխարհի վրա ազդող որոշումների կայացման մեխանիզմն ու դրա հիմքում դրված Պուտինի աշխարհայացքի արմատները։ Օլիվեր Սթոունը Ռուսաստ

Օլիվեր Սթոունի ու Վլադիմիր Պուտինի հարցազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է 20 ժամ, որից ստացվել է 4 ժամանոց վավերագրական ֆիլմ։ ՌԴ նախագահը պատմել է բացառիկ դրվագներ, ներկայացրել ուշագրավ տեղեկություններ Սթոունին. «Դուք կարծում եք, որ մեր նպատակը որևէ մեկին որևէ բան ապացուցե՞լն է։ Մեր նպատակը մեր երկիրն ամրացնելն է։  

Ամերիկյան պետական համակարգին բազմիցս ձեռնոց նետած օսկարակիր ռեժիսորի նպատակը Պուտինի խոսքն ամերիկացիներին հասցնելն էր. «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց չեն հասկանում, շատ ամերիկացիներ կարծիք են կազմում քարոզչության հիման վրա, սրանով ամերիկացիները կարող են տեսնել, թե ինչ է ասում հակառակ կողմը»։  

Ռեժիսորին քննադատել են շատ ու շատ խիստ։ Արևմուտքում նրան մեղադրել են ռուսամետ լինելու, Պուտինի հմայքին չդիմանալու, ամերիկացիներին ռուսական քարոզչություն մատուցելու համար։ Օլիվեր Սթոունը դրանց հետ համաձայն չէ, պնդում է, որ բազմաթիվ խնդիրներ հնարավոր է և պետք է լուծել Ռուսաստանի օգնությամբ․ դրա համար պետք է հասկանալ, թե նախ ով է Պուտինը։  

Ամերիկացի ոչ մի լրագրող երբևէ այդքան երկար չի շփվել Պուտինի հետ։ Վավերագրական չորս մասանոց ֆիլմը հեռարձակվել է Showtime հեռուստաալիքով՝ հարուցելով մեծ սկանդալ։ Բայց դրանից հետո սկանդալն ավելի է մեծացել, երբ հրատարակվել է «Զրուցելով Պուտինի հետ» գիրքը՝ ամբողջական հարցազրույցով և ֆիլմից դուրս  մնացած հատվածներով։  

Կարդացեք նաև

Տարածել