Գործակցություն հանուն Ազնավուրի և նրա շուրջ. ինչպես և ինչու Newmag-ն ու Amundi-ACBA-ն որոշեցին հրատարակել Շառլ Ազնավուրի գրքերը (տեսանյութ)
Դեռ 3 տարի առաջ Newmag-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, ներկայացրեց հայերեն հրատարակությամբ իր առաջին գիրքը «Կյանքից կառչածը»: Հետո արդեն տարին երկու անգամ՝ մեծ շանսոնեի ծննդյան ու մահվան օրերին ներկայացնում է նրա գրքերը: Մինչը 100-ամյակը Newma
Վավերագրական վեպ՝ լատինական թաղամասի նեղլիկ բնակարանից մինչև հաջողության ու փառքի ճանապարհ։ Շառլ Ազնավուրի «Մեղմ Շշուկով» ինքնակենսագրականը Newmag-ի և Ամունդի Ակբայի առաջին գործակցությունն էր։ Գրքի հայերեն թարգմանությունը հրատարակվեց 2019-ին և դարձավ մեծ հայի կյանքի ու ճակատագրի մասին պատմող ամենաանկեղծ խոստովանությունը։ Շանսոնյեի գրական ժառանգության մասին հոգ տանելը կորպորատիվ պատասխանատվություն է՝ նկատում է Amundi-ACBA Asset Management-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը. «Ամունի Ակբան լինելով հայ-ֆրանսիական ընկերություն՝ նաև կրողն է հանդիսանում հայ-ֆրանսիական մշակույթի։ Եվ աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք ցանկացանք հայ ընթերցողին հասանելի դարձնել Ազնավուրի՝ մեծ հայի, մեծ ֆրանսիացու գործերը»:
2021-ին ավելացավ գործակցության ևս մեկ նախագիծ։ Կապող օղակը դարձյալ Ազնավուրն է։ Այս անգամ և շնորհիվ Amundi-ACBA-ի, նորովի և հայերեն կհնչեն Ազնավուրյան երգերը։
Ազնավուրյան շարքի հաջորդ գիրքը Newmag-ն ու Amundi-ACBA-ն ներկայացրին 2020-ի մայիսին, շանսոնյեի ծննդյան օրը՝ 96-ամյակին։ Ազնավուրն այս գրքում երկխոսում է ընթերցողի հետ, խորհուրդներ տալիս ու վերջին անգամ պատասխանում է հարցին՝ ավելի շատ հայ է, թե ֆրանսիացի։ Amundi-ACBA Asset Management-ի գործադիր տնօրեն Ժան Մազեյանի խոսքով, նախագիծը չափազանց նշանակալի է իրենց համար. «Մեզ համար այս նախագիծը շատ կարևոր է, որովհետև ուզում ենք, որ ամբողջ հայ ժողովուրդը կարողանա կարդալ և ավելի լավ ճանաչել Ազնավուրին։ Բոլորն էլ ճանաչում են Ազնավուր երգչին, բայց ոչ Ազնավուր մարդուն»:
Երրորդ գործակցության արդյունքում թարգմանվեց հայ-ֆրանսիական մեկ այլ բեսթսելլեր՝ Ազնավուրի 4-րդ ինքնակենսագրականը՝ «Քանի սիրտս բաբախում է» գիրքը։ Այս գիրքը ոչ թե մեկ, այլ մի քանի կյանքի մասին է, որոնք բոլորն էլ ապրել է Ազնավուրը։ Amundi-ACBA ընկերության աջակցությամբ այս գործը հայ ընթերցողին ներկայացվեց 2020-ի դեկտեմբերի 7-ին՝ Հայաստանի ու Ազնավուրի հանդիպման խորհրդանիշ դարձած օրը։ Եվ հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ հաջորդ հանդիպման օրը։ Հրայր Ասլանյանը վստահեցնում է՝ նախագիծը շարունակական է մինչև Ազնավուրի 100-ամյակը. «Վստահաբար սպասեք։ Ավելին ասեմ, քանի որ Ամունդի Ակբան հանձն է առել օժանդակելու այս նախաձեռնությանը և մինչև Ազնավուրի 100 ամյակի լրանալը ունենալ նրա բոլոր գրքերը հայերեն թարգմանված, հետևաբար մեզ սպասեք ոչ միայն հաջորդ մայիսի 22-ին այլ նաև հաջորդող տարիներին ևս»։
Կարդացեք նաև
- Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով, նոր նախագծերով և ուղիղ միացմամբ Փարիզ (տեսանյութ, լուսանկարներ)
- Նոր գիրք, նոր երգ, նոր տեսահոլովակ. Newmag-ը ներկայացնում է Ազնավուրի 5-րդ գիրքը (թրեյլեր)
- «Քանի սիրտս բաբախում է». տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած Շառլ Ազնավուրի 4-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Ինչպես խոստացել էին՝ Ազնավուրի ծննդյան օրը երկու ընկերությունները ներկայացրեցին «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն: 2021-ին ավելացավ գործակցության ևս մեկ նախագիծ։ Կապող օղակը դարձյալ Ազնավուրն է։ Այս անգամ և շնորհիվ Amundi-ACBA-ի, նորովի և հայերեն կհնչեն Ազնավուրյան երգերը։ Առաջին երգն արդեն պատրաստ է՝ Rest, հայերեն՝ «Մնա», Էրիկ Կարապետյանի կատարմամբ։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը