Կարիբյան Ճգնաժամ. Goodbye, Ամերիկա
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը օրեցօր խորանում էր: Հենց այդ ընթացքում ԱՄՆ-ըԹուրքիայի տարածքում տեղադրեց ատոմային մարտագլխիկներով տակտիկական եւ բալիստիկ հրթիռներ: Որպես հակակշիռ Նիկիտա Խրուշչովը որոշում կայացրեց համարժեք ուժեր տեղադրել ԱՄՆ-ին հարակից տարածքում: ԱՄՆ-ին մոտ ու Խորհրդային կայսրության հետ համագործակցողը Կուբան էր:
Ֆիդել Կաստրոն ամենեւին էլ դեմ չէր ռազմական կոնտինգենտի ավելացմանը:
Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»
Միացյալ Նահանգներում լուրջ քաղաքական ու ռազմական բանավեճ սկսվեց: Հիմնականում զինվորականները ցանկանում էին գործել անհապաղ և վերացնել Կուբայում տեղադրված հրթիռները: Արտակարգ գործերի բյուրոյի անդամները, ոչ մի կերպ չէին կարողանում որոշում կայացնել: Ի՞նչ անել: Մեկ քայլ էր մնացել Սառը պատերազմի ձգանը քաշելու համար: Բոլորը սպասում էին նախագահի խոսքին: Իսկ ժողովրդին ուղղած իր խոսքում Քենեդին հայտարարեց ամենցնցող լուրը` ատոմային պատերազմի վտանգի մասին:
Ցանկացած ատոմային ռումբ, որ դուրս կգա Կուբայի տարածքից և կուղղվի արևմուտքի վրա, կդիտարկվի որպես ԽՍՀՄ-ից ԱՄՆ վրա հարձակման փորձ և կհանգեցնի ԱՄՆ պատասխան քայլերին»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)