Ով է կառավարում աշխարհն ու մեզ՝ դավադրության տեսություններն ըստ Ֆերգյուսոնի (տեսանյութ)
Ովքե՞ր են կանգնած գերտերությունների ղեկավարների հետևում, ո՞վ է գաղտնի կառավարում աշխարհը: «Հրապարակն ու Աշտարակը» գրքում հեղինակը՝ Նիլ Ֆերգյուսոնը, համապարփակ բացատրում է, թե ինչ ենք մտածում դավադրությունների մասին և ինչու: Այս գիրքը շոկի կենթարկի աշխարհի
Թեև ամբողջ աշխարհում դավադրությունների տեսությունները շատ են, բայց հիմնական ակնարկները պտտվում են մասոնների, իլյումինատների, հրեաների, Ջորջ Սորոսի շուրջ: «Հրապարակն ու Աշտարակը» գրքում Նիլ Ֆերգյուսոնը նկատում է՝ դավադրության տեսություններն աշխարհում շատ են. «Դավադրության տիպիկ տեսություններում խոսվում է իլյումինատների և Ռոտշիլդների, «Կլոր սեղանի», Բիլդերբերգյան ակումբի և «Եռակողմ հանձնաժողովի» միջև կապի մասին։ Չի մոռացվում նաև հեջ ֆոնդի կառավարիչ, քաղաքական դոնոր և բարերար Ջորջ Սորոսը»:
Որտեղից է ծագում պնդումը, թե հրեաները կառավարում են աշխարհը կամ որ դավադրություն են կազմակերպում բոլորի դեմ: Հակահրեականության արմատները շատ հին են: Նացիստները դա պարզապես հասցրել են գագաթնակետին՝ ընդգծում է Ֆերգյուսոնը. «Նացիստական քարոզչության հաղթանակներից մեկն այն էր, որ շարքային գերմանացուն համոզում էին, թե կա համաշխարհային պատերազմ հրահրելու ունակ հրեական ամենազոր դավադրություն, և միաժամանակ ցուցադրում էին դրան դիմակայելու հրամայականն ու հրեաների իրական թուլությունը»:
Հենց այսօր ամերիկացիների կեսից ավելին համոզված է, որ աշխարհի ամենակարևոր որոշումները գաղտնի մարդիկ են կայացնում: Թե ովքեր, ոչ ոք չգիտի, բայց մարդիկ վստահ են, որ այդպես է: Միակ հայտնի գաղտնի դավադիրը, որի դավադրությունների մեջ վստահ են ամբողջ աշխարհում, Ջորջ Սորոսն է. «Գրեթե յուրաքանչյուր 5-րդ ամերիկացին համաձայն է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը գաղտնի ծրագրում է ապակայունացնել ամերիկյան կառավարությունը, վերահսկել մամուլը և ամբողջ աշխարհը ենթարկել իրեն»»:
Ամերիկացի հետազոտողները հանգել են եզրակացության, որ ամերիկացիների կեսը հավատում է առնվազն մեկ այդպիսի տեսության: Էլ ավելի տխուր է վիճակը կրթական ու սոցիալական ավելի վատ պայմաններում ապրող երկրներում, որտեղ դավադրության տեսություններն ուղղակիորեն ապրում են պետության քաղաքական օրակարգում, ազդում են որոշումների կայացման վրա:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է սկանդալային, սթափեցնող ու ապշեցուցիչ փաստերով գիրքը՝ «Հրապարակն ու Աշտարակը. Ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարաներ)
- Ինչու տեղի ունեցավ հայերի Ցեղասպանությունն ու ովքեր էին իրական մեղավորները. Բացահայտում է Նիլ ֆերգյուսոնն իր «Հրապարակն ու Աշտարակը» գրքում
- Գիրք, որ շոկի ենթարկեց գիտնականներին և հիացմունք առաջացրեց միջազգայի մամուլի մոտ (տեսանյութ)
- Նիլ Ֆերգյուսոն. Պուտինը պատմությունից գլուխ չի հանում․ ցավոք՝ ԱՄՆ–ն նույնպես