BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազ» մանկական մատենաշարը ներկայացրեց երեք նոր գի

«Երազ» մանկական մատենաշարը ներկայացրեց երեք նոր գիրք (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag հրատարակչության և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը: Ներկաները ոչ միայն ծանոթացել են նոր գրքերի բովանդակությանը, այլև հնարավորություն են

«Երազ» մատենաշարի գրքերի բովանդակության վերաբերյալ տեսանյութերում ներգրաված են դպրոցականներ։ Հասակակիցներին հենց նրանք են պատմելու՝ ինչու կարդալ այդ գիրքը և որքանով է այն հետաքրքիր։ Շնորհանդեսին ևս նրանք են ներկայացրել գրքերը։  

   

«Վտվտիկի օրագիրը» նախատեսված է 9-ից 12 տարեկան երեխաների համար։ Համաշխարհային այս բեսթսելլերը շարք է, որի հեղինակ Ջեֆ Քինը պատմում է դպրոցական Գրեգի մասին հումորով ու թեթև ոճով։ Ինչի շնորհիվ էլ աշխարհում վաճառվել է մոտ երեք հարյուր միլիոն օրինակ։

  

Հաջորդ գիրքը «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» հեքիաթն է։ Հեղինակը հայ է, Սոնա Բաբաջանյանին է պատկանում նաև գրքի նկարազարդումը։ Այս գործը կարող են կարդալ 6-ից 9 տարեկան երեխաները։ «Սոմնիում» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Հարությունյանը միջոցառման բացման խոսքում ընդգծեց, որ  մեկ ամսվա ընթացքում բավականաչափ բարդ աշխատանք է կատարվել.

   

«Newmag-ի հետ մեր այս համագործակցությամբ մենք փաստացի վերահաստատում ենք այն գաղափարը, որ կիրթ, գրագետ ու կարդացած հասարակությունն է մեր երկրի ու պետության զարգացման հիմքը։ Այն ներդրումը, որը մենք հիմա ենք անում մեր երեխաների կրթության մեջ, ներդրում է կայացած  և գիտակից քաղաքացիներ ունենալու մեջ։  Իսկ այդ արժեքները պետք է սերմանել դեռ մանկուց՝ մեր երեխաների մոտ գրքերի ու ընթերցանության հանդեպ մեծ սեր ձևավորելով։ Ուրախ եմ, որ այս գունեղ ու շատ հետաքրիքր գրքերն արդեն կլինեն երեխաների սեղաններին, կդառնան նրանց փոքրիկ գրադարանների անբաժան մասը»։

 

Հարությունյանի խոսքով, «Սոմնիում» ընկերությունների խումբն իր առջև դրել է խնդիր` սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակում փորձել հնարավորինս աջակցել այս գործընթացին, որպեսզի երեխաները լինեն գրքասեր ու կրթված, ինչն էլ իր հերթին կնպաստի ունենալ  բարձր գիտակցությամբ հասարակություն: Newmag հրատարակչության հիմնադիր, տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, գործակցության նպատակն առաջին հերթին երեխաների համար ստեղծել որակյալ, անվտանգ և խելացի բովանդակություն:

 

Բովանդակություն, որը կօգնի երեխաներին կողմնորոշվել կյանքում, խրախուսել ընթերցանությունը, աջակցել գրքերի նկատմամբ. «Մատենաշարը սկսելուց չենք էլ  պատկերացրել, թե որքան բարդ է գործընթաց է մանկական գրքերի հրատարակությունը։ Ինչ-որ պահ եղավ, որ ավելի հեշտ էր ձախողել, քան  պարզապես անել, որովհետև ծավալը շատ մեծ էր»:

 

Արտակ Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ սա մեկ իրադաձություն չէ, «Երազ Փրոջեքթսի» ու Newmag-ի գործակցությունը  շարունակական  է,  սրանք դեռ առաջին երեք գրքերն են, բայց ամբողջ տարվա ընթացքում կլինեն մանկական նոր գրքեր. «Գրքերից յուրաքանյուրը կարդացել ենք մի քանի անգամ` բառերի ընտրությունից մինչև տարիքային խումբ, գույներ ու թղթի որակ: Ամեն ինչ արված է այնպես, որպեսզի երեխաները կարդան հետաքրքրությամբ, հավեսով, լինի օգտակար և խրախուսի կրթությունը»:

 

«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը տեղեկացրեց, որ երեխաները հնարավորություն կունենան ընթերցել հայ և արտասահմանցի մանկագիրների գրքեր՝ հատուկ տառատեսակով, տառաչափով, նկարազարդ ու հստակ տարիքային դասակարգմամբ. ««Թռչող միաեղջյուրը» մեր խորհրդանիշն է. Այն առասպեալական կենադանի է, խորհրդանշում է մաքրություն, բարություն, ընկերասիրություն։ Այն ամենը, ինչ մենք` ծնողներս, ցանկանում ենք սերմանել մեր երեխաների մեջ։ «Հեքիաթ» տառատեսակի շնորհիվ, երեխաները չեն հոգնի ընթերցանությունից»:

    

«Երազի» նոր գրքերը պատրաստ կլինեն մինչև նոր ուսումնական տարին՝ օգոստոսին։ 

Կարդացեք նաև

Տարածել