ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Երազ» մատենաշարը սկսել է գրքի ընթերցանություն. շա

«Երազ» մատենաշարը սկսել է գրքի ընթերցանություն. շաբաթը մեկ անգամ՝ զով ու ջերմ «Երազ» այգում (լուսանկարներ)

newmag-y-n

Թեժ ամռան դեմ պետք է պայքարել «Երազի» գրքերով։ «Երազ Փրոջեքթսն» ու Newmag-ը նախաձեռնել են գրքի ընթերցանության օրեր «Երազ» այգում։ Բացօթյա հանդիպումները տեղի կունենան շաբաթը մեկ անգամ։ Այգու հերոսները բոլո ընթերցասերներին հրավիրում են մաքուր օդին միասին ը

2023-ի մայիսին «Երազ Փրոջեքթսն» ու Newmag-ը «Երազ» մատենաշարով հրատարակեցին մանկական երեք գիրք. Գրագետ մատուցմամբ՝ գունազարդ ու զվարճալի առաջին գրքերից են աշխարհում ամենահայտնի ու սիրված մանկական վիպակը՝ Diary of a Wimpy Kid-ը՝ «Վտվտիկի օրագիրը», ավստրալահայ գրող-նկարազարդող Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գործը։ Մեկ գիրք էլ մատենաշարը ներկայացրեց ծնողների համար՝ «Կարգապահություն՝ առանց դրամայի»։

  

Մինչև կսկսվի ուսումնական տարին, «Երազ» մատենաշարը նախաձեռնել է ամառային ընթերցանության օրեր հենց «Երազ» այգում։ Սիրված հերոսները երեխաների համար կընթերցեն գրքերը, կանցկացնեն վիկտորինաներ, իսկ ամենաուշիմ մասնակիցը կարժանան մրցանակի:

 

Մատենաշարի գրքերից առաջինն ընթերցեցինք «Վտվտիկի օրագիրը»։ Այն համաշխարհային բեսթսելլեր է, արժանացել է բազմաթիվ մրցանակների, վաճառվել է ավելի քան 280 մլն. օրինակ։ Գրքի առաջին մասն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև հայ դպրոցահասակների շրջանում։

Վտվտիկը սովորում է  դպրոցում, ունի օրագիր. ոչ թե գնահատականների, այլ կյանքի։ Այնտեղ իր հետ կատարվող բոլոր դեպքերը գրում է: Չկա օր, որ որևէ հետաքրքիր մի բան տեղի չունենա: Դպրոցում հաճախ նեղացնում են, ընկերություն չեն անում: Իր հետ պատահած անհաջողություններն ու տխուր բաները տղան գրում է օրագրում: Հենց այդպես էլ կարողանում է օգնել իր տարեկիցներին հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպում են երեխաները դպրոցում։

 

Այս գործը  ոչ միայն կարող եք կարդալ, այլ նայել՝ կա շատ հետաքրքիր սերիալ ու մուլտ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան 2010 թվականին էր: Այն սուպերպոպուլյար սերիալ է, որը սիրում են և՛ ծնողները, և՛ երեխաները: Գլխավոր հերոսը միայն Գրեգը չէ: Բոլոր ծիծաղելի պատմությունների մեջ նրա հետ է նաև ընկերը՝ Ռոուլը:    

 

Իսկ վերջում ամենաուշադիր, ակտիվ մասնակիցները ստացան նվերներ՝ «Վտվտիկի օրագիրը» գրքի նոթատետրը, փազլը, սթիքերները։ Այս ամենը ևս վաճառվում է ինչպես Երազի կայքում, այնպես էլ բոլոր գրախանութներում։

Հաջորդն ընթերցելու ենք Սոնա Բաբաբջանյանի «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը։ Սպասում ենք բոլորին օգոստոսի 17-ին, 19:00, «Երազ այգում», Նապաստակն ու Փիսոն կկարդան գիրքն ու կանցկացնեն վիկտորինաներ:

Կարդացեք նաև

Տարածել