BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչ կանխատեսումներ է արել Յուվալ Նոյ Հարարին իր «H

Ինչ կանխատեսումներ է արել Յուվալ Նոյ Հարարին իր «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

2020-ին Newmag-ը շոշափելի նախագծերից մեկը դարձավ իրականություն՝ ներկայացրեցինք Յուվալ Նոյ Հարարիի եռահատորը: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմ

Ինչն է փոխվում ու ինչպես են փոփոխություններն ազդելու կոնկրետ մարդու վրա, ինչպես են վերաիմաստավորելու նրա անցյալը ու ամենակարևորը՝ ինչ ապագա են բերելու: Գիտական, փաստարկված ու հիմնավորված: Ապագայի խնդիրները կանխատեսում է Յուվալ Նոյ Հարարին իր «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքում . «Մարդիկ ունեն երկու կարողություն՝ ֆիզիկական և մտավոր, կոգնիտիվ: 19-րդ և 20-րդ դարերում մեքենայացումը մարդուց խլեց ֆիզիկական կարողությունը, ֆիզիկական աշխատանքը: Արդյունքում՝ աշխատատեղերը ֆիզիկականից զանգվածաբար տեղափոխվեցին մտավոր, կոգնիտիվ դաշտ, օրինակ ծառայությունների ոլորտ»:

Այսօր մեքենաները սկսում են մրցել մեզ հետ նաև մտավոր, կոգնիտիվ դաշտում ու դուրս են մղում մեզ նաև այդտեղից: Մենք գաղափար չունենք որևէ երրորդ կարողության մասին, ուր կկարողանանք տեղափոխվել, երբ մեքենաները փոխարինեն մարդուն նաև մտավոր աշխատանքի դաշտում: Մասսայական գործազրկությունը փոխելու է աշխարհը, հենց սա է սպասում մարդկությանը:

20 տարի հետո կարող է որևէ աշխատատեղ չլինի տաքսու վարորդների, բուժծառայողների, ապահովագրական ընկերությունների աշխատակիցների համար։

Հարարիի բնորոշմամբ, ապագայի քաղաքական ու տնտեսական զարգացումները հիմնված են լինելու ամեն օր աղքատացող մարդկանց շուրջ. «Մեկ այլ խնդիր է այն, որ, եթե նույնիսկ ի հայտ գան նոր աշխատատեղեր, փոփոխություններն այնքան արագ են լինելու, որ մարդիկ անընդհատ ստիպված են լինելու սովորել, փոխվել, կատարելագործվել: Դա շատ դժվար է լինելու, երիտասարդ տարիքում դուք դեռ փնտրում եք ձեզ, բայց 50-ից հետո դա շատ դժվար է լինելու: 20 տարի հետո կարող է որևէ աշխատատեղ չլինի տաքսու վարորդների, բուժծառայողների, ապահովագրական ընկերությունների աշխատակիցների համար»:

Չափազանց դժվար կլինի 50 տարեկան տաքսու վարորդին կամ սովորական ծառայողին նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատատեղ գտնել: Այսօր վարորդ աշխատող միլիոնավոր մարդիկ ունեն նաև քաղաքական կշիռ, քանի որ խնդիրների դեպքում կարող են միավորվել, պահանջներ ներկայացնել՝ հավելում է Յուվալ Նոյ Հարարին. «Ապագայում, սակայն, նրանց աշխատանքը կավտոմատացվի, հետևաբար նրանց ձայնն արդեն էական էլ չի լինի: Ու այսպես բազմաթիվ այլ ոլորտներում»: Արդյունքում, միլիոնավոր մարդկանց քաղաքական կշիռը կկենտրոնանան նրանց փոխարինած տեխնոլոգիականների սեփականատերերի ազդեցությամբ»:

Կարդացեք նաև

Այսինքն, տեխնոլոգիաները կստեղծեն հակաժողովրդավարական աշխարհ, որտեղ փոքրաթիվ մարդիկ կլինեն շատ ավելի կարևոր, քան հասարակական ամբողջական շերտեր: Ինչ է պետք սովորեցնել մեր երեխաներին դպրոցներում: Որևէ մեկը չգիտի, թե ինչ տեսք կունենա աշխատաշուկան, երբ այդ երեխաները դառնան 30 կամ 40 տարեկան` համոզված է Հարարին. «Մենք պարզապես չգիտենք, թե ինչ աշխատատեղեր ու ինչ հմտություններ են պետք լինելու 2050 թվականին այդ նոր աշխատատեղերը զբաղեցնելու համար: 19-րդ դարում ստեղծվեց քաղաքաբնակ աշխատավորների դաս: Նույնկերպ 21-րդ դարում կարող է ստեղծվել նոր դաս, անօգտակարների դաս: Սոցիալական, քաղաքական ու տնտեսական պատմությունը պտտվելու է տնտեսապես այդ անօգտակար դասի խնդիրները լուծելու շուրջ»:

Տեխնոլոգիաները նաև ստեղծելու են դաժան մրցակցություն: Հնարավորությունների ծավալը փոխվելու է այնքան արագ, որ հետ մնացողները չեն հասցնի մտածել մրցունակության, նքնուրույն գոյատևելու որևէ հեռանկարի մասին:

Տարածել