Գլխավոր Հոդվածներ

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայա

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

04/11/2025

newmag-y-n

Մարտի 31-ին, Երևանի «Շառլ» ռեստորանում տեղի ունեցավ հայաստանյան գրական աշխարհի համար պատմական իրադարձություն։ Հայաստանն ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին. հեղինակը Գաել Ֆայեն է՝ իր «Ժակարանդա» վեպով։ Այս որոշմամբ Հայաստանը պաշտոնապես միացավ Գոնկուրի միջազգային ընտրության ավանդույթին՝ դառնալով այն իրականացնող 39-րդ երկիրը։

Փարիզյան Դրուան (Drouant) ռեստորանն է՝ ամենագրական ռեստորանը։ Հենց այստեղ է ճաշի ժամանակ որոշվում ֆրանսիական ամենահայտնի ու հեղինակավոր Գոնկուր մրցանակը։

Իսկ մեր երկում գրական իրադարձության հասցեն երևանյան Շառլ ռեստորանն է։ Ինչպես ֆրանսիական Դրուանը, այնպես էլ Շառլը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։ Ինչպես Ֆրանսիայում, Գոնկուրի հաղթողի անունը հրապարակելուց առաջնախ տեղի ունեցավ ճաշ-քննարկում, որին մասնակցեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներն ուժյուրիի անդամները։

Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903 թվականից ամեն տարիշնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Գոնկուր մրցանակակրին ընտրում են Գոնկուր ակադեմիայի անդամները՝ նոյեմբերի չորսին։

Գոնկուրի միջազգային ընտրությունը սկսվել է 1998 թվականից Լեհաստանում։ Մյուս 39 երկրներում գոնկուրյան հաղթողին ընտրում են ուսանողները։ Հայաստանը Գոնկուրին միացավ 2024 թվականին՝ Ֆրանկոֆեստ ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին։ Գոնկուր Հայաստանի պաշտոնական մեկնարկը տվեցին Գոնկուր ակադեմիայի անդամ, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները և Գոնկուրակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։

Գոնկուրի հայկական մրցանակաբաշխությունը Newmagն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, ֆրանսիական համալսարանի հետ ու Ֆրանկոֆոնիայիհամալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ։


Օլիվիե Դըկոտինյին՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մրցանակաբաշխության կարևորությանը. «Սա վկայում է երկուերկրների ջերմ հարաբերությունների մասին։ Ֆրանսիան ու Հայաստանը հարուստ են գրականժառանգությամբ և երկու երկրներն էլ գրական կարևոր իրադարձությունները նշում են ճաշկերույթով, երկուերկրներն էլ ընտրում են ռեստորան, որը մոտ է Օպերայի շենքին։ 

Newmag հրատարակչությունն այս տարիհոկտեմբերին հայերեն լույս կընծայի Գոնկուրի հաղթող գործը, հրատարակչությունը մեծ դեր ունի երկրումֆրանկոֆոնիայի կայացման գործում՝ իր «Ֆրանկոֆեստ» փառատոնով»։ 

Եվ այսպես, Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն։ Հայաստանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան համալսարանի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի 30 ուսանողները գոնկուրյան ճաշին քննարկեցին Գոնկուր ակադեմիայի ընտրած 8 գրքերը և վերջում հայտարարեցին հայաստանյանհաղթողին։

Այս պատմական հայտարարությամբ էլ Հայաստանը պաշտոնապես միացավ Գոնկուրի միջազգայինընտրության ավանդույթին՝ դառնալով այն իրականացնող 39-րդ երկիրը։

Հայաստանն ընտրեց Գաել Ֆայեի «Ժակարանդա» վեպը։ Նա Գոնկուր մրցանակի ազգային ժյուրիի դափնեկիր է դարձել նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում։ Գրքի շնորհանդեսը կլինի 2025֊ի հոկտեմբերի18-ին՝ «Ֆրանկոֆեստին»։

Կարդացեք նաև

Տարածել