ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գոնկուր ակադեմիայի պատվիրակները՝ Armenia TV-ի եթեր

Գոնկուր ակադեմիայի պատվիրակները՝ Armenia TV-ի եթերում (տեսանյութ)

10/11/2024

newmag-y-n

Ֆրանկոֆեստի նախօրեին Հայաստան են ժամանել Գոնկուր ակադեմիայի պատվիրակներն ու հյուրընկալվել «Բարի լույսի» տաղավարում։

Հայաստան են ժամանել Գոնկուր ակադեմիայի ներկայացուցիչները։ Նրանք Ֆրանսիայից եկել են մասնակցելու Newmag հրատարակչության ֆրանսիական գրականության ու արվեստի փառատոնին՝ FrancoFest 2024-ին։ 

Գոնկուրը Հայաստանում կունենա ազգային ժյուրի։ Եվ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հենց Ֆրանկոֆեստին։ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում Գոնկուրի ներկայացուցիչները խոսել են այս պատմական ու գրական կարևոր իրադարձության մասին։

Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկներն ասում է, որ Գոնկուր մրցանակը ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակն է. «Գոնկուրը հիմնադրվել է 124 տարի առաջ։ Իհարկե, այն առավել հայտնի է ֆրանսիայում։ Ամեն տարի հրատարակվում են ֆրանսալեզու հազարավոր գրքեր, կա ֆրանսիական մոտ քառասուն գրական մրցանակ, բայց որակյալ գրականության ցուցիչ հենց Գոնկուր մրցանակն է»։

Պասկալ Բրուկներն ասում է, որ Գոնկուր մրցանակակրին ընտրելը բարդ ու պատասխանատու գործ է. «Փորձում ենք կոմպրոմիս գտնել գրվածքի որակի ու սյուժեի միջև։ Գիրքը պետք է տեխնիկապես ու որակով լավը լինի, բայց նաև լինի հետաքրքիր սյուժեյով գիրք, որը կգրավի ընթերցողներին»։

 

Գոնկուրը Հայաստանում Ազգային ժյուրի կհիմնի Newmag հրատարակչության, Հայաստանում ֆրանիսայի դեսպանատան, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ու ֆրանսիական ինստիտուտի համատեղ ջանքերով։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը Newmag հրատարակչության ու Գոնկուր մրցանակի համագործակցությունը պատահական չի համարում.

«Newmag֊ը Հայաստանում ֆրանկոֆոն գրականություն վաղուց է թարգմանում, հրատարակում։ Հենց դրա համար էլ ընտրությունը կանգ առավ Newmag֊ի վրա։ Այս բացը լրացրեցինք, ու այսօր հենց այդ գործով ենք զբաղված»։

Գոնկուր մրցանակակրի ընտրությունն ամեն տարի ընթանում է երեք փուլով։ Գոնկուր ակադեմիայիգլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն ներկայացրեց այդ փուլերը. «Սեպտեմբերի սկսբին 15 ստեղծագործություններից Գոնկուր ակադեմիան ընտրում է ութ գիրք, հետո այդ գրքերից նոյեմբերին ընտրվում է Գոնկուր մրցանակ ստացող գիրքը։ Ազգային ժյուրի հանդիսացող երկրներն էլ իրենց հերթին հայտարարում են Գոնկուրի իրենց հաղթողին»։

Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն կարծում է, որ Հայաստանի ու Գոնկուրի այս համագործակցությունը մեծ զգայական դեր կունան հայական գրական աշխարհի վրա. «Հայաստանյան ժյուրիի ընտրած հեղինակին Newmag֊ հրատարակչությունը կթարգմանի ու հայերեն կհրատարակի, իսկ գրքի վրա կհայտնվի գոնկուրյան կարմիր ժապավենը»։

FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Փառատոնի գործընկերներ  

Գլխավոր Հովանավոր

Հովանավորներ

Մեդիա գործընկերներ 

Կարդացեք նաև

Հայաստանը 39-րդ երկիրն է, որ միանում է Գոնկուր մրցանակի Ագային ժյուրիին։

Տարածել