Գլխավոր Հոդվածներ

Bienvenue FrancoFest / Newmag-ը հրավիրում է ֆրանկո

Bienvenue FrancoFest / Newmag-ը հրավիրում է ֆրանկոֆոն գրականության ու մշակույթի նրբագեղ փառատոնին (մեծ անոնս)

10/05/2024

newmag-y-n

Newmag հրատարակչությունն արդեն 2-րդ տարին կազմակերպում է ֆրանսիական բովանդակության փառատոն։ Այս տարի FrancoFest֊ը տեղի կունենա Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 12-ին։

Այս փառատոնի ու տարվա գլխավոր իրադարձությունը՝ Ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակը գալիս է Հայաստան։ Գոնկուր Հայաստանի պաշտոնական մեկնարկը կտրվի ֆրանկոֆեստին։ Սա հայ գրական կյանքի համար պատմական օր է, և մշակութային այս իրադարձությունը հնարավոր է դարձել Newmag–ի, Ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքերով։ 

Այդ առիթով Երևան են ժամանելու Գոնկուր ակադեմիայի պատվիրակները՝ գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։


Ֆրանկոֆոն փառատոնին հրատարակչությունը կներկայացնի ֆրանսիական ու ֆրանսագիր 5 նոր գիրք. երկու բացառիկ հուշագրություն` «Կյանքը Շառլի աչքերով» շանսոնյեի անտիպները և «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գործերը, 2 ֆրանկոֆոն բեսթսելեր` Աստվածային Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», Անյես Մարտեն Լյուգանի «Թելից կախված երջանկությունը»։ Տեղի կունենա նաև Գոնկուր մրցանակի արժանացած սենեգալցի Մոհամեդ Մբուգար Սառի սենսացիոն վեպի շնորհանդեսը` «Հիշողության թաքստոցում»։

Փառատոնին նաև կվայելեք երաժշտություն՝ դասական համերգ ու հեղինակային երգի երեկո, թատերական ներկայացում ու վավերգրական ֆիլմի ցուցադրություն։ Պանելային քննարկումներ՝ հայ֊ֆրանսիական սիրո, մտերմության ու մշակութային կապերի մասին։

Հոկտեմբերի 12, Կոնգրես հյուրանոց, կեսօրից, մինչև ուշ երեկո։ Մուտքն ազատ է, իսկ հրատարակչության բոլոր գրքերի համար կգործի մինչև 40 % զեղչ։

FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Փառատոնի գործընկերներ  

Հովանավորներ

Մեդիա գործընկերներ 


Կարդացեք նաև


Տարածել