ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Գոնկուրը գալիս է Հայաստան և մինչև այս դարի վերջ չ

«Գոնկուրը գալիս է Հայաստան և մինչև այս դարի վերջ չի գնա Ադրբեջան» Պասկալ Բրուկներ (լուսանկարներ)

10/11/2024

newmag-y-n

Ֆրանսիական ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի պաշտոնական մուտքը Հայաստան մեկնարկել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։

Գոնկուրի պատվիրակներն ու Newmag հրատարակչության ղեկավարը ներկայացրել են ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակի հայաստանյան ժյուրիի հիմնումը։


Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկների խոսքով, Գոնկուրի մուտքը Հայաստան հիմնավորեց հայ-ֆրանսիական ամուր ու բարեկամական կապերով, հայտարարելով, որ Գոնկուրը գալիս է Հայաստան և մինչև այս դարի վերջ չի գնա Ադրբեջան.

 «Գոնկուրն ընդլայնում է աշխարհագրությունը: Գոնկուրի՝ Հայաստան գալը մեզ համար խորհրդանշական ու քաղաքական կարևոր նշանակություն ունի: Սա նաև լավ հնարավորություն է այլ երկրների գրական ճաշակին ծանոթանալ: Հայաստանը 39-րդ երկիրն է, որ միացավ Գոնկուր մրցանակի Ազգային ժյուրիներին: Երկար կյանք եմ մաղթում հայկական Գոնկուրին»։


Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց, որ հրատարակչությունն ֆրանսիական գրականություն սկսել է թարգմանել դեռ 6 տարի առաջ. «Փայլուն թարգմանիչների բանակ ունենք, իդեմս Սամվել Գասպարյանի, որը 40 տարվա թարգմանիչ է ու Ազնավուրի առաջին թարգմանիչը»։

Գոնկուրն աշխարհի չորս ամենամեծ գրական մրցանակներից մեկն է։ Newmag հրատարակչության ղեկավարն ասում է, որ Գոնկուրի մուտքը հայկական գրական դաշտի համար վերջին տասնամյակի ամենամեծ գրական իրադարձությունն է։


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ նկատելով, որ խորհրդանշական է այսօր էլ Գոնկուրը ներկայացնել Հայաստանում. 

«Սա վերահաստատում է ՀՀ դերը որպես ֆրանկոֆոն երկիր և ամրապնդում է դերը այդ քարտեզում: Սա նաև փաստում է, որ Գոնկուրը կենդանի կառույց է և զարգանում է: Շնորհակալ ենք Newmag֊ին, որ մեզ հետ այս արկածը համաձայնեցին կիսել: Հայ ուսանողները, որպես հայաստանյան ազգային ժյուրիի անդամներ կմիանան 8000 միջազգային մյուսուսանողներին»։


Մամուլի ասուլիսից հետո Գոնկուրի պատվիրակները Newmag-ի ղեկավարի հետ ուղևորվեցին ARARAT թանգարան՝ դեպի նոր, անմոռանալի և ջերմ տպավորությունների հետևից։

FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Փառատոնի գործընկերներ  

Գլխավոր Հովանավոր

Հովանավորներ

Մեդիա գործընկերներ 

Կարդացեք նաև

Տարածել