BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայոց ցեղասպանության հերքումը սկսվել է ոչ թե կոտոր

Հայոց ցեղասպանության հերքումը սկսվել է ոչ թե կոտորածների նախօրեին, այլ Ցեղասպանության ծրագրի անբաժան մասն է կազմել. հատվածներ «Սպանության հրամաններ» գրքից

newmag-y-n

«Սպանության հրամանները» երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր ե

Ամեն ցեղասպանություն իր յուրահատկությունն ունի: Հայոց ցեղասպանությունն առանձնանում է դրան առնչվող ճշմարտությունները թաքցնելու և պատմականությունը հերքելու երկարատև ջանքերով: Մեկդարյա այս ժխտողականության առանձնահատկություններից է նաև այն, որ ժխտումը հատուկ է եղել Ցեղասպանությանը դրա հենց սկզբից: Այլ կերպ ասած, Հայոց ցեղասպանության հերքումը սկսվել է ոչ թե կոտորածների նախօրեին, այլ Ցեղասպանության ծրագրի անբաժան մասն է կազմել:

Սեփական հայրենիքից հայերի արտաքսումը դեպի Սիրիայի անապատներ, նրանց ոչնչացումը կա՛մ ճանապարհին, կամ վերջնական հանգրվաններում, իրականացվել է հայերին վերաբնակեցնելու որոշման քողի տակ: Ամբողջ գործընթացն, ըստ էության, կազմակերպվել ու իրականացվել է՝ ջանալով վերաբնակեցումը ներկայացնել որպես իրողություն:

...1878թ. Բեռլինի Կոնգրեսը համարվում է հայերի ոչնչացման երկար գործընթացի սկիզբը, իսկ վերջը՝ 1921-ը, 1878-1923 թթ. կարելի է բնորոշել Ցեղասպանության գործընթացի շարունակման փուլ՝ հայերի երեք զանգվածային կոտորածներով:

1894-1896թթ. Աբդուլ Համիդ սուլթանի կոտորածներին զոհ է գնացել առնվազն 100 հազար հայ: 1909 թ. Ադանայի կոտորածների ժամանակ սպանվել է 20 հազար հայ, քաղաքն ավերվել է: Այնուհետև, 1915-1918թթ. Ցեղասպանության ընթացքում ամբողջ հայ բնակչությունը տեղահանվել է իր պատմական հայրենիքից: 1914 թ. Անատոլիայի մոտ 2 միլիոն հայերից հիմա մնացել է Ստամբուլում ապրող 40-60 հազար հայ:

...Ցղասպանությունը վերջ դրեց իրենց հայրենիքի մեծ մասում ապրող հայերի գոյությանը և հայության համար անասելի ծանր բեռ դարձավ: Հայերը ստիպված էին ապացուցել իրենց բնաջնջումը, որովհետև Թուրքիայի կառավարությունը ժխտում էր դա: Թալեաթ փաշայի հեռագրերը չափազանց կարևոր են եղածն ապացուցելու համար: Արամ Անտոնյանի հրատարակած այդ հեռագրերն օսմանյան պաշտոնյա Նայիմի հուշերի հետ պարունակում են հայերին բնաջնջելու հրահանգներ: Ապացուցելով հեռագրերի ու Նայիմի հուշերի իրական  լինելը՝ ժխտողականության քաղաքականությունը վերջնականապես ջախջախվում է:

Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, սակայն երջանիկ պատահականությամբ, հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանը 1950-ականներին պատճենել էր դրանք ու իր հետ տարել Միացյալ Նահանգներ։ Այդ եզակի արխիվը ոչ ոք չէր ուսումնասիրել։ Պատմաբան Թաներ Աքչամը 2015-ին կապվում է Գերգերյանի ժառանգների հետ և հասնում այդ արխիվին՝ դրանք ամբողջացնելով «Սպանության հրամաններ» գրքում։

Կարդացեք նաև

 

Տարածել