Գարնանը մաշկը գրագետ խնամելու օգտակար խորհուրդներ փորձագետներից (տեսանյութ)
Մարդու մաշկը բարդ կենսաբանական օրգան է, որն ապահովում է մեր գեղեցկությունն ու առողջությունը, պաշտպանում հիվանդություններից։ Լավ մաշկը, հատկապես՝ դեմքինը, հնուց ի վեր գրավչության չափանիշ է։ Դրանով է պայմանավորված ոչ միայն մեր արտաքին տեսքը, այլև ինքնագնահա
«Մաշկի խնամքի կանոնագիրքը» առաջին հերթին կոսմետիկ միջոցներ սպառողների ու այն բլոգերներ, մարկետոլոգների համար է, ովքեր սոցցացերում խորհուրդ են տալիս՝ ինչպես խնամել մաշկը։ Գրքում տեղ գտած նյութերն ընթերցողին կօգնեն ճիշտ խնամել իրենց մաշկն ու կողմնորոշվել կոսմետիկ միջոցների ընտրության հարցում համոզված է Անահիտ Մարկոսյանը. «Այստեղ նաև կարևոր տեղեկություններ կան մաշկային տարածված խնդիրների մասին: Գրքում քննարկման առարկա են այդ խնդիրները լուծելու միջոցները՝ ներառյալ սնունդը եւ ապրելակերպը, որոնք հսկայական ազդեցություն ունեն մաշկի որակի վրա. այդ երկուսը փոխելով՝ երբեմն կարելի է էապես բարելավել մաշկի առողջական վիճակը»:
Ըստ գրքի հեղինակ Անջալի Մահտոյի, գարնանը պետք է օգտագործել առնվազն 15-30 ԱՊԳ պարունակող լայն սպեկտրի արևապաշտպան: Մարմնի համար նախատեսված արապաշտպանները ծանր են և հնարավոր է չհամապատասխանեն դեմքի զգայուն մաշկին: Բացի այդ, դեմքի արևապաշտպան միջոցները կարող են պարունակել նաև լրացուցիչ օգտակար բաղադրիչներ, որոնք չկան մարմնի համար նախատեսված քսուքներում: Տեսանելի լույսից և ինֆրակարմիր-Ա ճառագայթներից պաշտպանող արեւապաշտպան օգտագործելը շատ արդյունավետ է:
Տեսանելի և ինֆրակարմիր լույսը նպաստում են մաշկի ծերացման գլխավոր «մեղավորների»՝ ազատ ռադիկալների գոյացմանը: Ցավոք, տեսանելի լույսի եւ ինֆրակարմիր ճառագայթների մակնշման ընդհանուր համակարգ չկա: Բայց կարելի է սովորական արևապաշտպանն օգտագործել հակաօքսիդանտ շիճուկի հետ ազատ ռադիկալները չեզոքացնելու համար: Շուկայում կան մի շարք պրոդուկտներ, որոնք կարող են լիարժեք պաշտպանություն ապահովել, քանի որ ներառում են նաեւ հակաօքսիդանտ բաղադրիչներ։
Արևապաշտպան ընտրելիս համոզվեք, որ այն պարունակում է նվազագույնը 15–30 արեւապաշտպան գործոն (սովորաբար նշված է տուփի վրա): ԱՊԳ 15-ը բավարար է ցորենամորթների կամ մուգ մաշկ ունեցողների համար, ԱՊԳ 30-ը սպիտակ մաշկ ունեցողների համար է: Շատ բաց գույնի մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել մինչեւ ԱՊԳ 50 պաշտպանությամբ քսուքներ: Խնամքի և դիմահարդարման բազմաթիվ միջոցներ, օրինակ խոնավացնող եւ տոնային քսուքները, նույնպես պարունակում են ԱՊԳ։ Շատերի համար պարզ չէ՝ դա բավարա՞ր է, թե՞ հավելյալ արեւապաշտպան քսուք օգտագործելու կարիք կա:
Խնդիրն այն է, որ դիմահարդարման այդ միջոցներն օգտագործում ենք համեմատաբար քիչ քանակությամբ, հետեւաբար դրանք չեն կարող ապահովել արեւապաշտպան քսուքներին հավասար պաշտպանություն։ Ես ապրում եմ Միացյալ Թագավորությունում եւ ձմռան կարճ օրերին բավարարվում եմ իմ դիմահարդարման միջոցներում եղած արևապաշտպան գործոնի քանակությամբ։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ հոկտեմբերմարտ ամիսներին այստեղ շատ քիչ են ՈՒՄ-Բ ճառագայթները, որոնք առաջացնում են մաշկի կարմրություն եւ այրվածք։ Մինչդեռ գարնանը և ամռանը սովորական խոնավացնողից հետո անպայման արևապաշտպան քսուք պետք է օգտագործել:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Անջալի Մահտոյի բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» (լուսանկարներ. տեսանյութ)
- Ով է 2022-ի ամենաէսթետիկ բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագիրք» գործի հեղինակը (տեսանյութ)
- Անջալի Մահտո՝ բյութի աշխարհի գլխավոր խորհրդատուն, հմուտ մաշկաբանն ու կանանց լավագույն ընկերուհին (տեսանյութ)
- 7 միֆ մաշկի խնամքի մասին՝ «Մաշկի խնամքի կանոնագիրքը» ձեռնարկի հեղինակ Անջալի Մահտոյից (տեսանյութ)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Հարցազրույց թարգմանչի հետ. Սկզբում ընթերցեց, հետո էլ համոզեց թարգմանել «Մաշկի խնամքի կանոնագիրքը»
- Ինչպես խնամել մաշկը ձմռանը՝ 10 խորհուրդ «Մաշկի խնամքի կանոնագրքի» հեղինակից