BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գիրք, որը ցույց կտա՝ որն է ընտանեկան համերաշխությա

Գիրք, որը ցույց կտա՝ որն է ընտանեկան համերաշխության լավագույն ճանապարհը (տեսանյութ)

newmag-y-n

Մայիսի 15-ը «Ընտանիքի օրն» է։ Օրվա խորհրդով Newmag-ն առաջարկում է ընթերցել Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքը։ Ո՞րն է ընտանեկան համերաշխություն տանող լավագույն ճանապարհը, ինչպե՞ս պետք է ամուսինները կարգավորեն իրենց հարաբերությունները. հարցերի պատասխանն

Սիրելու և սիրելի լինելու 5 բանաձև՝ հաստատված սեփական օրինակով։ Newmag-ի «Սիրո 5 լեզուները» գրքի հեղինակ, ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենը գիրքը գրել է սեփական փորձով։Հեղինակը պնդում է՝ միմյանց հասկանալն ամուր հարաբերությունների գրավականն է։ Ամենօրյագործերի ու աշխատանքային խիտ գրաֆիկի խաչմերուկում հաճախ կորչում է միմյանց հանդեպհոգատարությունը։ Ամուսինների հարաբերությունները սկսում են խարխլվել հենց այդխաչմերուկում, իսկ ամուսնական կյանքը զույգերի համար դառնում է պարտավորությունների փաթեթ ու իսկական գլուխկոտրուկ:  

Ավելի քան 25 տարի Չեփմենի հեղափոխական կոնցեպտը սկսում է բարելավել մոլորակիմիլիոնավոր զույգերի հարաբերություններ: Բանաձևը պարզ է. տարբեր մարդիկ ունեն յուրօրինակև չկրկնվող անհատականություններով և արտահայտում են իրենց սերը խիստ տարբերճանապարհներով: Ըստ հոգեբանի, խրախուսանքը, միմյանց նեցուկ լինելը, նվերներ տալը,հպումներն ու միասին ժամանակ անցկացնելը ամերիկացի հոգեթերապևտի առանձնացրածամենարդյունավետ միջոցներն են՝ հարաբերություններում ներդաշնակություն պահպանելուհամար։  

«Սիրո 5 լեզուները» գրքում սիրո սեփական լեզուն գտնելուց հետո կողակցին գոհացնելու ջանքներնայլևս ապարդյուն չեն անցնի։ Այս ձեռնարկը «Ես քեզ սիրում եմ» ասելու և լսելու համար է։ Իրչպարտադրող ոճով ու թեթևությամբ գիրքն օգնում է ավելի լավ հասկանալ դիմացինին ու նրա սիրոլեզուն: Գաղափարախոսությունը մեկն է` սիրելիի հետ խոսել սիրո ի՛ր լեզվով: Այստեղ իրականպատմություններ են, իրական մարդիկ ու իրական խնդիրներ, որոնք լուծելու համար հատուկջանքեր հարկավոր չեն: Պետք է պարզապես գտնել ճիշտ բանաձևը:  

«Եթե գրքում գրածս խորհուրդներն իմանայի նախքան ամուսնանալը, կյանքս կհեշտանար: Ես ևկինս շատ ենք պայքարել` մեր ամուսնությունը փրկելու համար: Գիրքը գրելով ես մարդկանց օգնելեմ պատրաստ լինել ամուսնությանն ու առհասարակ հարաբերություններին: Հուսամ` գիրքնիսկապես կօգնի նվազեցնել կոնֆլիկտները, որոնց միջով անցել ենք ես ու կինս»:  

Կարդացեք նաև

Ի՞նչ են ձեզնից պահանջում կամ ի՞նչ եք դուք պահանջում դիմացինից` ավելի ամուրհարաբերություններ հաստատելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գրքում են: «Սիրո 5 լեզուները» գիրք-խորհրդատուն իդեալական «սեղանի գիրք» է, որը պարբերաբարվերընթերցելը ոչ թե ժամանակի կորուստ է, այլ ինքնակրթություն:

Տարածել