BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Իրականում չեմ զգում այս տարիքի բեռը. Վլադիմիր Պոզն

Իրականում չեմ զգում այս տարիքի բեռը. Վլադիմիր Պոզները նշում է 89-րդ տարեդարձը

newmag-y-n

Հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար, Ակադեմիական ռուսական հեռուստաընկերության առաջին նախագահ Վլադիմիր Պոզները նշում է 89-րդ տարեդարձը: Պոզների կյանքն ու ստեղծագործական ուղին հարուստ է յուրահատուկ և հիշարժան դրվագներով: Հայտնի հեռուստադեմքը սիրում է թենիս,

Քչերը գիտեն, որ ռուս-ամերիկյան կարկառուն լրագրող, հեռուստահաղորդավար և գրող Վլադիմիր Պոզների համար ոչ ռուսերենը, ոչ անգլերենը մայրենի լեզուներ չեն։ Նրա հայրը 1922 թվականին Ռուսաստանից ներգաղթել է Ֆրանսիա և ամուսնացել ֆրանսուհու հետ: Պոզների մայրենի լեզուն ֆրանսերենն է։

Մանկուց ուսումնասիրել է օտար լեզուներ, ինքնուրույն էլ սովորել է: Հայրը նրան ընթերցել է օտարազգի գրողների դասական գործերը բնօրինակ թարգմանությամբ, այդ թվում՝ ռուսերեն: Ինչն էլ դարձել է սովորություն, ու Պոզները բնօրինակ գրքերի ու ֆիլմերի այդ տեխնիկայով սովորել է 6 օտար լեզու։

Երջանկության բանաձևն ու կյանքի իմաստը, ըստ նրա, յուրաքանչյուրի համար տարբեր է. «Ես անցել եմ փորձությունների և սխալների միջով: Ես միայն աստիճանաբար, տարիքի հետ սկսեցի հասկանալ, թե որն է կյանքի իմաստը: Անձամբ ինձ համար կյանքի իմաստն ինձ հետ ներդաշնակ ինելն է, որ ինքս ինձնից չամաչեմ: Ամեն մարդ իր համար, երբեմն բավականին ցավոտ ճանապարհով, գտնում է, թե որն է իր կյանքի իմաստը, ոչ թե կյանքը ընդհանրապես, այլ իր կյանքի իմաստը»:  

Պոզները խոստովանել է, որ հաճախ է մտածում մահվան մասին ու երբեք չի մտածել, որ կապրի այսքան երկար. «Անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ այդպիսի վիճակում եմ, իրականում չեմ զգում այս տարիքի բեռը: Ես շատ եմ մտածում մահվան մասին։ Ես այսպիսի մտքեր ունեմ՝ իսկ եթե մեկ րոպեում ընկնեմ և վերջ։ Եվ ամեն ինչ կավարտվի: Մտածում եմ այդ մասին: Եվ հետո կուզենայի, որ քահանաներ չլինեն։ Որպեսզի այնտեղ մարդկանց հավաք չլինի, հրաժեշտ տալու համար, այս ամենը ձեզ պետք չէ: Միայն թե իմ այս խնդրանքները չմոռացվեն։ Այո՛, տարօրինակ մտքեր... »:

Պոզների խոսքով, մարդկանց միայն ողջախոհությունը կարող է բերել ճիշտ ուղու վրա: «Հրաժեշտ պատրանքներին» գրքում ընթերցողը կարող է կարդալ հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետաքրքրաշարժ ու բավականին սուր լեզվով պատմություններիը 20-րդ դարի հիշարժան պատմությունների մասին:

Կարդացեք նաև

 

 

 

Տարածել