Յանիս Յոնևս. 90-ականների մասին գրող հեղինակի ու գրքի մասին (տեսանյութ)
06/30/2025

Յանիս Յոնևսը լատվիացի գրող է, դրամատուրգ, ատվիայի մշակույթի ակադեմիայի մագիստրոս է, Քոփիրայթեր։
Նա գրում է գրախոսականներ ու ֆրանսերենից թարգմանություններ է անում: Գրել է մանկական գրքեր ու պատմվածքներ։ Հեղինակի դեբյուտային «Ելգավա 94» վեպը հրատարկվել է 2013-ին ու դարձել ազգային բեսթսելլեր: Newmag-ը գիրքն ամիսներ առաջ թարգմանել ու հրատարակել է նաև հայերեն.
«Ես Յանիս Յոնևսն եմ: Գիրքս կոչվում է «Ելգավա 94»։ Այն դեռահասների մասին է։ Մեր երկիրն էլ այդ ժամանակ դեռահաս էր։ Դեռահասները ներքաշվում են հեվի մետալ երաժշտության ենթամշակույթ։ Նրանք, ասես, ապսատմբներ լինեն, որ դուրս են եկել ամբողջ աշխարհի դեմ, որոնց ոչ ոք, կարծես, չի հասկանում։
Գրքի հրատարակումից հետո պարզվեց, որ Լատվիայում շատերն են ունեցել նույն ապրումները։ Գիրքն ըստ էության մեծանալու, մեր բոլորի հասունացման ընթացքի, մեր անհատականության ձևավորման մնասին է։ Այն, ինչ մեզ համար մի ժամանակ կարևոր էր, կորցնում է իր նշանակությունը, փոխարինվում է մեկ այլ բանով ու ոչինչ չես կարող անել դրա դեմ»:
Հեղինակը զգուշացնում է. գիրքը շատերին կթվա մելամաղձոտ ու մելանխոլիկ հուշերի հավաքածու, բայց այն զվարճալի է, ոչ թե տխուր։ Գիրքն ինքնակենսագրական չէ, բայց հերոսը հեղինակի անունն ունի, դեպքերից շատերը տեղի են ունեցել հեղինակի հետ.
«Իմ գրական դեբյուտն է, փաստորեն՝ հաջողված: Չէի կարող նման բանի սպասել, ակնկալել: Լատվիայում մտածում են գիրքը ինքնակեսնագրական է: Շատերը մտածում են այյդ ամենը ինձ հետ է կատարվել:
Իրականում ինքնակենսգրություն չէ։ Գրքի սկզբում նշում եմ, որ բոլոր իրադարձություններն իրական հիմք ունեն: Բայց դրանք խտացրել ու փոխվել եմ: Թերևս կարող ենք ասել գեղարվեստական ինքնակենսագրություն է»:
Գրքում հերոսները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ի տարբերություն գրքի հեղինակի, նրանց համար արտաքին աշխարհը գոյություն չունի։ Յանիս Յոնեվսն ասում է, որ գիրքն անորոշության մասին է.
«Քաոս, որը ընկալվում էր, որպես ազատություն: Ոչինչ արգելված չէր, մարդկանց ոչինչ չէր հետաքրքրում, հուզում: Աշխարհն անորոշության մեջ էր, և դա արտացոլվում է իմ հերոսների ներաշխարհում։
Կարծում եմ՝ ինչ-որ մեկը պետք է գրի երկրի վերածննդի այդ շրջանի՝ խորհրդավոր ժամանակաների մասին։ Հավանաբար, դրա համար պետք է դեռ ժամանակ անցի, ավելի շատ ժամանակ»:
Յանիս Յոնեվսն ուզում է, որ գիրքը շատ լեզուներով թարգմանվի, քանի որ վեպում նկարագրված իրադարձությունները միայն Ելգավայում չեն կատարվել ու միայն Լատվիային չեն վերաբերել:
Կարդացեք նաև
- «Յելգավա 94» / Newmag-ը հայերեն է հրատարակել Յանիս Յոնևսի կուլտային վեպը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Եվրոպական Միության գրական մրցանակակիր Յանիս Յոնևսի գրքի հեռուստաշնորհանդեսը (թրեյլեր)
- Kond hօuse-ում տեղի ունեցավ Յանիս Յոնևսի «Յելգավա 94» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
- Հիշողություններ 90-ականներից. նոստալգիկ դրվագներ ու պատմություններ, որոնք տեղ են գտել «Ելգավա 94» վեպում (տեսանյութ)

Յանիս Յոնևս
6800 ֏
Նկարագրություն
Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը:
Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է:
Կարդա նաև

Տեղի ունեցավ Առնոլդ Շվարցենեգերի «Oգտակար եղիր. Կյանքի 7 կանոնները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Book donation-ի շրջանակում «Ապարանի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)

Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)

Վահագն Դադրյան. գիտնական, ով իր աշխատություններով լույս սփռեց պատմության մութ էջերի վրա (տեսանյութ)
