Ամերիկացի լրագրող և գրող Լի Ստրոբելը՝ իր բեսթսելլերի մասին (տեսանյութ)
12/12/2024
՝ Լի Ստրոբելը գրքում բարձրացնում է ամենապարզ հարցերը, անկեղծորեն փորձում զտել հրաշքը ճշմարտությունից: Հանդուգն, համարձակ, լրագրողական համառությամբ ու ամերիկյան անկաշկանդվածությամբ Լի Ստրոբելը հանգում է իր համար անսպասելի եզրակացության:
Լի Ստրոբելն իր երկարատև հետաքննության էությունը բացատրում է շատ պարզ: «Քրիստոսի իսկության վարույթը» գրքի հիմքում չորս փաստեր են, որոնք անվիճելի ու անհերքելի են:
«Առաջինը՝ մահապատիժը փաստ է: Քրիստոսը չէր կարող ողջ մնալ խաչի վրա: Սա ապացուցված է: Երկրորդը՝ վաղ վկայություններ: Ինչո՞ւ է սա կարևոր: Հարությունը կասկածի տակ դնողները պնդում են, թե Քրիստոսից 100-150 տարի հետո լեգենդներ են հյուսվել նրա Հարություն առնելու մասին:
Բայց Հարությունը որպես լեգենդ չի դիմանում քննադատությանը, որովհետև լեգենդի համար ժամանակ էր պետք: Ըստ պատմաբանների դրա համար անհրաժեշտ էր առնվազն երկու սերունդ, մինչդեռ այս դեպքում խոսքը ամիսների մասին է»:
Երրորդ փաստը դամբարանի դատարկ լինելն է: Սա ընդունում են նաև ընդդիմախոսները: Վիճարկում են միայն, թե ինչ է եղել մարմնի հետ.
«Եվ չորրորդը՝ ականատեսներ: Մահից հետո Հիսուսը երևացել է առնվազն 515 մարդու՝ թերահավատների ու կասկածողների, կանանց ու տղամարդկանց, դրսում ու ներսում, գիշերն ու ցերեկը: Նրա աշակերտները խոսել են նրա հետ, դիպել, շփվել, և սրա մասին պատմական վկայությունները սովորականից շատ են, և որ շատ կարևոր է՝ դրանք նաև Նոր Կտակարանի հետ կապ չունեցող աղբյուրներ են»:
Ստրոբելը բացատրում է, որ առաջին քրիստոնյաները պատրաստ էին իրենց կյանքը տալ հավատքի համար ոչ թե ծայրահեղական համոզմունքների, այլ իրենց իսկ աչքով տեսած իրականության համար, ինչը սկզբունքային է:
«Կա 7 աղբյուր, որից 6-ն ի դեպ Աստվածաշնչի հետ կապ չունեն, որոնք հաստատում են Քրիստոսի աշակերտներին հետապնդելը: Շատ լավ, ենթադրենք նրանք կրոնական ծայրահեղականներ էին, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կամիկաձեները կամ այսօրվա մոլեռանդ ահաբեկիչները, և պատրաստ էին տալ իրենց կյանքը հանուն մի բանի, որին կուրորեն հավատում էին:
Բայց դա այդպես չէ, քանի որ այստեղ կա մի կարևոր տարբերություն: Քրիստոսի աշակերտները տեսել էին նրան հաստատված մահից հետո, դիպել էին նրան, նրա հետ հաց էին կերել»:
Գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու հրատարակվել 14 միլիոն օրինակ: Այս հետաքննությամբ Ստրոբելը բացել է ճշմարտության փնտրտուքի մի ամբողջ շարք: Ճանապարը, որը նա սկսել է տասնամյակներ առաջ, առաջին գրքից հետո նրան դրդել է շարունակել ու լույս սփռել քրիստոնեական նաև այլ հարցերի վրա:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է համաշխարհային բեսթսելլեր. Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը (թրեյլեր)
- «Զանգակ» գրատանը newmag֊ը ներկայացրեց Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր «Քրիստոսի իսկության վարույթը. Ճշմարտության լրագրողական հետաքննություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Լի Ստրոբել
6800 ֏
Նկարագրություն
Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Վերանայելով իր հոգևոր ճամփորդությունն աթեիզմից մինչև հավատ՝ Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր Լի Ստրոբելը հարցաքննում է ճանաչված դոկտորների, որոնք դասավանդում են Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատություններում: Ստրոբելը նրանց հարցնում է՝ որքա՞ն վստահելի է Նոր Կտակարանը, Աստվածաշնչից դուրս կա՞ն Հիսուսի գոյության ապացույցներ, ինչո՞ւ է հարությունն իրական իրադարձություն եղել: «Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ, այլ ճշմարտության փնտրտուք: