10 փաստ սոցիոլոգ, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանի մասին (տեսանյութ)
07/10/2024
newmag-ն ամիսներ առաջ հրատարակեց սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը։ Ներկայացնում ենք ուշագրավ փաստեր հեղինակի մասին։
Լիլիթ Շաքարյանը սոցիոլոգ է ու մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ
Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 14 տարի դասավանդել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում, շուրջ 10 առարկայական ծրագրերի և մի շարք Գիտական հոդվածների հեղինակ է։
Զարգացրել է մագիստրոսական նոր կրթական ծրագրեր, դասավանդման նոր մեթոդաբանություն
«Կանանց առաջնորդություն» ծրագրի շրջանակներում գիտական այցով եղել է ԱՄՆ-ի Արիզոնայի պետական համալսարանի Սոցիալական տրանսֆորմացիայի ֆակուլտետում: Մշակել է նոր առարկայական ծրագրեր և դասավանդման նոր մեթոդաբանություն:
Երկու մասնագիտական գրքերի հեղինակ է
«Բրենդի Կառավարում» հայալեզու առաջին մասնագիտական ու «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» ուսումնական ձեռնարկների հեղինակն է։
Ամերիկյան և միջազգային սոցիոլոգիական ասոցիացիների անդամ է
Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի, Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի (EERA) անդամ է։
Ակադեմիական գործունեությունից բացի, իրականացնում է բիզնես դասընթացներ, սոցիոլոգիական հետազոտություններ, խորհրդատվական աշխատանքներ` բրենդինգի, PR-ի և մարքեթինգի ոլորտներում:
Դասախոսություններ է կարդացել եվրոպական համալսարաններում
2012թ-ից Լիլիթ Շաքարյանը դասախոսություններով հանդես է եկել Շվեյցարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Հունգարիայի ու այլ եվրոպական երկրների առաջատար համալսարաններում։
ԱՄՆ Նեվադայի պետական համալսարանի Կրթության ֆակուլտետում հետազոտող գիտնական է
2023թ․-ից տեղափոխվել է Միացյալ նահանգներ, Նեվադայի պետական համալսարանում շարունակում է գիտական հետազոտություններն ու գործունեությունը Մարդու զարգացում և Ընտանիքի տեսություն դոկտորական (PhD) ծրագրի շրջանակներում:
«Ապագա հայկականը» հիմնադրամի հանձնախմբի փորձագետ է
2022 թվականից «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի «Հայաստահ- Սփյուռք միասնականություն» հանձնախմբի փորձագետ է։
Շաքարյանի մշակած թրեյնինգ մոդուլով կվերապատրաստվեն ամերիկացի մասնագետները
«Ընտանեկան բռնության բարձր ռիսկի գնահատման» թիմի հետ իրականացրել է «Ընտանեկան բռնությունը ԱՄՆ Նեվադա նահանգում» հետազոտական ծրագիրը, որի արդյունքում մշակված մասնագիտական մոդուլի հիման վրա կվերապատրաստվեն ԱՄՆ Նեվադա նահանգի պետական և հասարակական կառույցների մասնագետները։
Ելույթ կունենա IARR 2024 ամենամյա գիտական համաժողովին
2024թ․ հուլիսի 5-9 Բոստոնում, Լիլիթ Շաքարյանը « Ծնող-երեխա փոխազդեցությունը ընտանիքի համատեքստում․Ծնողավարման ոճերի ազդեցությունը երեխայի ինքնության զարգացման գործընթացում» թեմայով ելույթ կունենա Հաղորդակցությունների հետազոտությունների միջազգային ասոցիացիայի (IARR 2024) ամենամյա գիտական համաժողովում։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի նոր գիրքը՝ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» մասնագիտական գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Newmag հրատարակչությունը ներկայացրեց մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանի`«Բրենդինգ․Անձեր, ընկերություններ, երկրներ» ուսումնական ձեռնարկը (լուսանկարներ)
- Լիլիթ Շաքարյանը «Բրենդինգ» գրքում ներկայացնում է՝ ինչպես ստեղծել բրենդի ճարտարապետության մոդելը, կոնցեպտը և զարգացման ռազամավարությունը (տեսանյութ)
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
