Մագդա Թախտաճյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (լուսանկարներ)

Գրքարշավի շրջանակում Մագդա Թախտաճյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնհարել անմար կրակի մոտ: Արգենտինահայ գրողի համար կազակերպել են հատուկ շրջայց թանգարան-ինստիտուտում: Թախտաճյանին ընդունել է նաև Հայոց ցեղասպանության թանգար
Արգենտինահայ լրագրող, գրող Մագդա Թախտաճյանը երկար տարիներ չի իմացել, որ ընտանիքի անդամները փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Մազապուրծ հայերի 3-րդ սերնդի ներկայացուցիչն առաջին անգամ ոտք է դնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ու կարկամում. հուզմունքի դեմ անզոր է.
«Երբ փոքր էի, Հայոց ցեղասպանությունից ոչ ոք չէր խոսում տանը: «Մի մոռացիր ինձ, Արմենուհի» գիրքը գրելիս հետաքրքիր զգացողություններ առաջացան ինձ մոտ: Արմատներս ճանաչելով՝ գիտակցեցի, թե ինչ հարստություն եմ կրում և կարող եմ գրականության միջոցով աշխարհին պատմել հայի, մեր ժառանգության մասին»:
Մագդան պատմում է, որ տատիկն ու պապիկը Այնթապից են ու մեծ դժվարությամբ են կարողացել փրկվել: Ճակատագրի բերումով հայտնվել են լատինական Ամերիկայում: Ու հենց նրանց պատմություններն են ստիպել Մագդային, որպեսզի գա իր ինքնության հետևից.
«Ծնողներս տանն ունեին Ցեղասպանության մասին բոլոր գրքերը: Այսօր բոլորը հանգուցյալ են, և այդ գրքերը ես համարում եմ գանձեր, արժեքավոր ժառանգություն: Ես հավատում եմ, որ ինքնության ճանաչումը բոլորի մոտ տարբեր է: Ինձ մոտ այն արթնացավ 2015 թվականին՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Մի տեսակ բացահայտում ունեցա՝հանկարծ զգացի, որ պետք է մանրամասն իմանամ, թե ինչ է կատարվել իմ ընտանիքի հետ: Ու այդպես սկսվեց բացահայտման ուղին»:
Հայոց ցեղասպանության թանգարանում յուրաքանչյուր ցուցանմուշի մասին պատմությունը գրողը ցանկանում է մտապահել. իր հետագա գրքերի համար կարող են ծառայել տեղեկատվական աղբյուր:
Մագդա Թախտաճյանին ընդունեց նաև թանգարանի տնօերն Հարություն Մարությանը:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- Newmag Winter Fest 2023-ին տեղի կունենա Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի շնորհանդեսը՝ գրողի մասնակցությամբ (թրեյլերը)
- Գրող Մագդա Թախտաճյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ, լուսանկարներ)
- Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական ընդհանուր միությունում (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գրում թեմայով» պանելային քննարկում՝ Newmag Winter Fest-ին (լուսանկարներ)
- Արգենտինահայ գրողը այցելել է Բրյուսովի համալսարան և շփվել իսպանախոս ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Տավուշի Խաչարձան գյուղ (տեսանյութ, լուսանկարներ)
- Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիածին (տեսանյութ)
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
