BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Նարեկ Դուրյան. Արվեստից դուրս փնտրել եմ

[Մոնոլոգ] Նարեկ Դուրյան. Արվեստից դուրս փնտրել եմ կյանքը, իսկ կյանքում՝ արվեստը

newmag-y-n

2019-ին Newmag-ը հրատարակեց հեղինակային իր առաջին գիրքը՝ «100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով»։ Ինքնատիպ գրքում զետեղված են արվեստի, քաղաքական, հասարակական, սպորտի ոլորտի ներկայացուցիչների 100 մենախոսությունները։ Այս անգամ առանձնացրել ենք Նա

ապրել դժվար

Արվեստից դուրս փնտրել եմ կյանքը, իսկ կյանքում արվեստն եմ փնտրել: Արվեստը կյանք պիտի լինի: Մինչդեռ կյանքը գարշելի է: Ինձ համար շատ դժվար է եղել գարշանքի մեջ սիրուն բաներ գտնել:Բայց ավելի դժվար է կողքինիդ ստիպելը, որ նույնը տեսնի:

միայնություն առանց կեցվածքի

Ես էքսցենտրիկ մարդ եմ ու այդ պատճառով հաճախ եմ կոնֆլիկտների մեջ մտնում, ինչի համար էլ դատապարտված եմ երկար ժամանակ միայնակ լինել: Բայց չեմ գանգատվում. Ավելի լավ է մենակ, քան… «Ավելի լավ է բեմից տեսնել դատարկ աթոռներ դահլիճում, քան դատարկ աչքեր անհաղորդ դեմքերին »:

երբ խոսում եմ

Արտահայտվել սիրում եմ, եթե լավ մարդկանցով եմ լինում շրջապատված: Իսկ եթե վատ մարդիկ են կողքիս… ո՛չ արտահայտվում եմ, ո՛չ էլ կարծիք հայտնում: Ուղղակի հեռանում եմ: Իհարկե, պատահում է, որ մեկ-մեկ էլ «հայկական» ձևերով եմ արտահայտվում:

մեծագույն հարստություն

Մարդու մեծագույն հարստությունը, միշտ ասում եմ, ինտելեկտն է: Եվ ուրիշ ոչինչ:

իմ ուսուցիչը

Ուսուցիչներս եղել են գրքերը, կուռքերս, որոնց հետ, սակայն, միշտ խուսափել եմ ծանոթանալ (վախենում եմ հիասթափվել): Եվ հետո՝ կյանքը:

ապրել հանուն

Ես էպիկուրյան մտածելակերպի տեր մարդ եմ: Չեմ ուզում կյանքս իմաստավորել: Ինձ միշտ թվում է, որ տխուր կապրեմ, եթե իմաստավորեմ կյանքս:

երբ հոգնում եմ

Իմ մասնագիտությունը մարդկանց ուրախացնում է: Շատերը նույնիսկ նախանձում են կնոջս: Շատերին թվում է, թե գնում եմ տուն ու ուրախացնում եմ տանեցիներին: Իսկ իրականում անտանելի եմ դառնում աշխատանքից՝ մարդկանց ուրախացնելուց հետո ձգտում եմ մենակ լինել ու չշփվել:

ներքին ցնծություն

Թատերական աշխարհում իմ ամենամեծ ձեռքբերումը եղել է վեց ամիս փարիզյան բեմի վրա խաղալը՝ «Աստվա՛ծ, շնորհակալություն» ներկայացումը: Դա իսկապես ահռելի պատիվ է դերասանի համար: Ու նաև այն, որ Հայաստանի համար շատ ծանր, մութ ու ցուրտ տարիներին, երբ ցախի համար մարդիկ իրար սպանում էին, կարողացա մի քանի դերասանների տարիներ շարունակ տանել արտասահման և բառիս բուն իմաստով ապրելու հնարավորություն տալ նրանց, որ իրենց սիրած գործո՛վ դրամ վաստակեն: Ուրախ եմ,որ արել եմ դա:

մտերիմ ու հոգեմոտ

Հորս մինչև 16 տարեկանն եմ տեսել ու հետո՝ 20 տարեկանից հետո, չեմ հասցրել վայելել: Երբեք կողքին չեմ եղել, որովհետև ես իմ կյանքն ունեի: Ոչ էլ մորս կողքին եմ եղել: Հանգամանքների բերումով շատ շուտ զրկվեցի ծնողներիս հետ ապրելու երանությունից: Հայրս անուն ունի, այո՛:

Կարդացեք նաև

Տարածել