Գլխավոր Հոդվածներ

Բրյուսովում սրճել են ու ընթերցել ֆրանսիացի գրող Ան

Բրյուսովում սրճել են ու ընթերցել ֆրանսիացի գրող Անյես Մարտեն-Լյուգանի առաջին սիրային գործը (լուսանկարներ)

newmag-y-n

Բրյուսովի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ֆրանսիական սիրավեպի թարգմանական նրբությունները» թեմայով քննարկում։ Հանդիպման առիթը Newmag-ի «Երջանիկները ընթերցում են և սրճում» հրատարակած գիրքն էր։ Անյես Մարտեն-Լյուգանի գեղարվեստական գործը թարգմանել է Հասմիկ

«Երջանիկները ընթերցում և սրճում»  գիրքը հսկայական հաջողություն է ունեցել 2013 թվականի հրատարակությունի շրջանում և այ տարվանից ի վեր և վերջին 10 տասնամյակում: Գիրքը, որը պատմում է ավտովթարի հետևանքով ամուսնուն և դստերը կորցրած երիտասարդ ֆրանսուհու մեծ կորստի, վշտի և տանջանքների մասին, թարգմանվել է 35 լեզուներով և վաճառվել ավելի քան 5 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։ 

«Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպը թարգմանել է ֆրանկոֆոն լրագրող Հասմիկ Առաքելյանը: Տարիներ անց վերադարձել է հարազատ բուհ և գիրքը ներկայացրել ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին:    

 

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԲՊՀ համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի դասախոս Բագրատ Ավետիսյանը վիշտը հաղթահարելու և կյանք վերադառնալու երիտասարդ կնոջ պատմությանը ծանոթացել է օրերս Միջոցառումից մի քանի օր առաջ հատուկ ընթերցել էր վեպը, որ մասնագետի խոշորացույցի տակով անցկացներ ֆրանսիացի ժամանակակից գրողի ոճն ու ձեռագիրը.

«Սա ինձ համար չպլանավորած ընթերցանություն էր, ու ինչպես միշտ է լինում նման դեպքերում` լի էր հաճելի ու անսպասելի անակնկալերնով: Այս վեպը աչքի չի ընկնում բարդ կառուցվածքային լուծումներով, որը հատուկ է դասական վեպերին, փոխարենը հետաքրքիր կերպարներով կլանիչ սյուժե ուներ, որտեղ գործողությունները զարգանում են սրընթաց արագությամբ, ինչպես կինոյի դրվագները: Այս հանգամանքը միանգամից է բացում իր դռները ընթերցողի առջև և հետաքրքիր կինոյի նման գրավում իր հանդիսատեսին»։

 

Լեզվաբանական բուհում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ելույթով հանդես են եկել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, գրքի թարգմանիչը, Newmag հրատարակչոթյան տնօրեն Արտակ Ալեքսանյանը, համալսարանի գրականագետներ և հոգեբան։ «Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպին նախապես ծանոթացել էր նաև բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և նշել, որ սկզբից գիրքն իր ձեռքն է առել, որ առաջին մի քանի էջին ծանոթանա, սակայն ընկել է հեղինակի «թակարդը» և մեկ շնչով ընթերցել:

  

Իր երբեմնի ուսանողի կատարած աշխատանքն օրինակ բերելով` նա ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողներին քաջալերել է ուժերը փորձել թարգմանական ոլորտում: Եվրոպական այս բեսթսելլերի թարգմանիչ Հասմիկ Առաքելյանի և Newmag-ի գործակցությունը սկսվել է 5 տարի առաջ, երբ հրատարակչությունը սկսել էր Շառլ Ազնավուրի գրքերի թարգմանությունը։

Քննարկմանը ներկա Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ  հրատարակչությունը բաց է գործակցության համար` նշելով, որ խմբագրությունը նախադեպ ունեցել է, երբ ուսանողներն իրենց դասախոսի հսկողությամբ միասին համատեղ թարգմանել են մի գիրք, որը տպագրվել է և համարվել նվեր` որպես բուհի ավարտական աշխատանքի գնահատական:  

 

Անդրադառնալով Figaro-ի ամենաընթերցված ֆրանսիացի վիպասանների լավագույն տասնյակում հայտնված Անյես Մարտեն-Լյուգանի վեպի ընտրությանը` Արտակ Ալեքսանյանն ընդգծել է, որ ֆրանսիական գրականությունը հրատարակչության ուշադրության կենտրոնում է: Newmag-ը ստեղծել է Հայաստանի միակ փառատոնը` Francofest-ը, որն ամբողջությամբ նվիրված է ֆրանսիական գրականությանը: Ընտրում են այն, ինչը օրվա ու ժամանակի պահանջով է, այն, ինչ ընթերցում է այսօրվա ֆրանսիացին: «Երջանիկները ընթերցում են և սրճում» վեպը  շարադրված է ժամանակակից ֆրանսերեն բառապաշարով:

Հատուկ Բրյուսովի գրական հանդիպման համար Ֆրանսիայից տեսաուղերձ էր հղել գրքի հեղինակը և նշել, թե որքան է կարևորում իր վեպի հայերեն թարգմանությունը, քանի որ վիպագրի իր կարիերան հենց այս գրքով է սկսվել. «Մեր երկրները լավ փոխհարաբերություններ ունեն, և օր օրի ես էլ ավելի եմ հետաքրքրվում ձեր երկրով, ձեր պատմությամբ, թե ինչերի միջով եք անցնում: Այս վեպս իր հերթին ևս մեկ կամուրջ հանդիսացավ իմ և ձեր միջև: Շատ ուրախացա, երբ իմացա, որ Հայաստանում ուսանողները ֆրանսերեն են սովորում: Կարծում եմ` այո գուցե փոքր-ինչ բարդ գործ է ֆրանսերենը յուրացնելը: Որքան շատ աշխատեք, որքան շատ կարդաք, այդքան խորությամբ կբացահայտեք մեր լեզվի նրբությունները, որոնք միշտ չէ, որ հեշտությամբ են տրվում»։

Երեխաների պաշտպանության ոլորտում կլինիկական հոգեբան աշխատելուց հետո Անյես Մարտին-Լուգանը որոշում է ամբողջությամբ նվիրվել գրելուն: Այսօր նա ամենաընթերցվող հեղինակներից է Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս։ 

 

Գրքի թարգմանիչ Հասմիկ Առաքելյանն էլ ընդգծել է, որ Անյեսն ունի նուրբ ձեռագիր, որը նրան թույլ է տալիս ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք շատ արագ հոգեհարազատ են դառնում ընթերցողին: Նա ներկայացնում է մարդկային ապրումների այնպիսի խութներ, որոնց մասին ոմանք գուցե ոչ միայն չխոսեն, այլև չխոստովանեն իրենք իրենց.

«Անյես Մարտեն-Լյուգանն այնպիսի գրող է, որը պարզ բառերով խոսում է բարդ երևույթների մասին: Նրան ու նրա գրքերին Հայաստանում պետք է ծանոթանան մեծ բանակ ընթերցասերներ: Երբ հնարավորություն լինի Անյեսին Հայաստան հրավիրել, ապա անպայման նրան կուղեկցենք նաև Բրյուսովի համալսարան»։

 Ուսանողներն ընթերցել են վեպից հատվածներ և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն բնագրով, իսկ գրական հանդիպման ավարտին` ակնկալել  Newmag-ի հետ հանդիպումների այլ հնարավորություններ ևս:

Թարգմանիչը սովորել է Բրյուսովի անվան համալսարանում։ Գրքի քննարկումն անցել է լեփ-լեցուն դահլիճում, ջերմ քննարկումը ձգվել է սպասվածից երկար։ Նման հանդիպումներով համալսարանը երիտասարդներին խրախուսում է սովորել ֆրանսերեն և իրենց ուժերը փորձել թարգմանչական աշխարհում, հատկապես ֆրանսիական գրականության մեջ, որը շատ հարուստ է։

Կարդացեք նաև

Տարածել