Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Փոթորիկ Կովկասում» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

«Փոթորիկ Կովկասում» գիրքը Newmag-ը ներկայացրեց այս ամառային գրքի փառատոնին: Այն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնագիտական առաջին վերլուծությունն է, որը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոշ դեպքերում էլ՝ առաջարկում լուծումներ: Գիրքը միջազգային փորձագե
Արցախյան պատերազմի մահաբեր բանբերները դարձան տարատեսակ ԱԹՍ-ները, իսկ դրանց գլխավոր խորհրդանիշը դարձավ հենց թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի աթս-ները: Բանն այն է, որ պատերազմից հետո հնարավոր բոլոր լեգենդները հյուսվեին այդ աթս-ի վերաբերյալ:
«Փոթորիկ Կովկասում» գրքի հեղինակներից մեկը նույնիսկ պնդում է, որ «Բայրաքթար»-ի բրենդինգի 20 տոկոսի մեջ իրենց անուղղակի ներդրում են ունեցել հայ հասարակությունն ու զինվորականները: Ըստ Լեոնիդ Ներսիսյանի, պետք չէ գերագնահատել Բայրաքթարի ունեցած դերը. «Բայրաքթարը դա սուպեր զենք չէ, ու այդպիսի զենք գոյություն չունի: Յուրաքանչյուր զենք աշխարհում, ունի հակազդեցության իր մեխանիզմները: Դրա օրինակը շատ երևում է Ուկրաինական պատերազմում: Այնտեղ որոշ տեղերում օգտակար է, որոշ տեղերում ոչ, սակայն ռազմավարական որևէ առավելություն չի տալիս Ուկրաինային»:
Շնորհանդեսին Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմում կրած պարտության պատճառներից մեկն էլ մասնագետների պակասն է ու եղածի ցածր մակարդակը: Բանն այն է, որ մեր բարձրաստիճան զինվորականները պատրաստ չէին ժամանակակից մարտահրավերներին ու կոմֆորտի զոնայից դուրս գալն աղետի հանգեցրեց. «Տեսեք, շատ են խոսում, որ զա նաև ռուսական արսենալի պարտությունն է: Սակայն, յուրաքանչյուր, անգամ ամենահզոր զինատեսակ դառնում է մետաղի ջարդոն ու կորցնում է իր արդյունավետությունը, եթե չունի գոնե միջին մակարդակի սպասարկող անձնակազմ: Հեշտ է մեղքը զենքի վրա գցելը, բայց զենքն ինքնավար միավոր չէ»:
12 հեղինակների աշխատություններից կազմված այս գիրքը խմբագրել է Ռուսլան Պուխովը, որը հատուկշնորհանդեսի համար հարցարզրույց էր տվել New mag-ին: Ըստ հեղինակների, գրքի շնորհիվ կոտրվում ենմեզանում տարածված բազմաթիվ միֆեր ու տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» փորձագիտական հետազոտությունների գրքի շնորհանդեսը(թրեյլեր)
- «Փոթորիկ Կովկասում»՝ ռազմաքաղաքական վերլուծությունների բացառիկ ժողովածու
- Բացառիկ հարցազրույց «Փոթորիկ Կովկասում» գրքի խմբագիր Ռուսլան Պուխովի հետ (հարցազրույց)
- 44-օրյա պատերազմի պատճառների ու մեղավորների վերաբերյալ մասնագիտական վերլուծություններ՝ «Փոթորիկ Կովկասում» գրքում (տեսանյութ)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
