ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Newmag Summer Fest-2021] Ինչպես սկսվեց. Արմենիա T

[Newmag Summer Fest-2021] Ինչպես սկսվեց. Արմենիա TV-ի ուղիղ եթերով, հետո՝ հանդիսավոր բացումով (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Հուլիսի 16-ին առաջին անգամ անցկացվեց Newmag Summer Fest-ը: Ամառային փառատոնը բացառիկ էր իր ձևաչափով՝ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց փառատոն, որը միաժամանակ ընթանում էր 5 տարբեր լոկացիաներում՝ 11 ժամվա ընթացքում ընդգրկելով տարբեր քննարկումներ, դասախոսո

Մինչև ամառային փառատոնի առաջին ակորդները, նախ միջոցառման կազմակերպիչները Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդմանը ներկայացրեցին Newmag Summer Fest-ը: Ուղիղ եթերը հենց Երազ այգուց էր՝ փառատոնի էպիկենտրոնից:

Ըստ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, սա գրքի տոն է, որի ընթացքում խոսելու են գրականության մասին, անմիջական շփում են ունենալու հայ հեղինակների հետ, ներկայացնելու են նոր բեսթսելլերներ։ «Բարի լույսի» ընթացքում ներկայացվեց նաև այն երեք նոր գրքերը, որոնց շնորհանդեսը տեղի էր ունենալու Summer Fest-ի ժամանակ:

  

Գլխավոր հարցը. ինչու համար է Newmag-ը կազմակերպել Summer Fest ։ Ուղիղ 3 տարի առաջ, 2018 թվական հուլիսի սկզբին հրատարակչությունը գրաշուկա հանեց իր առաջին գիրքը։ Այդ օրվանից անցել է 3 տարի և այս փառատոնը այդ երեք տարվա ամփոփումն է՝ այն ինչ կարողացավ, հասցրեց ու հաջողեց՝ նկատում է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Այս ընթացքում հրատարակել ենք 53 գիրք, ունենք 40 հեղինակ, ներկայացրել ենք գրքեր 10 լեզուներով ու վաճառել 70.000-ից ավելի օրինակ»:

 

Newmag-ն այսօր աշխատում է ավելի քան 50 գրավաճառի հետ, կառուցել է շատ առողջ, ջերմ ու սրտացավ հարաբերություններ, ինչի շնորհիվ էլ ունի այն, ինչ ունի, հասել է այստեղ և կարող է խոսել ապագայից՝ վստահեցրեց Արտակ Ալեքսանյանը. «Ես հույս ունեմ, որ մենք կհանդիպենք Newmag-ի 5-ամյակին, 100-րդ գրքին, ու այդպես շարունակ։  Իհարկե, այս ամենը չէր լինի առանց թիմի։ Երբ սկսում էինք փառատոնը, խմբագրությունը բաղկացած էր ընդամենը 5 հոգուց։ Հիմա արդեն այն մեծ ընտանիք է: Ունենք 7 խմբագիր, 2 սրբագրիչ, 20-ից ավելի թարգմանիչ, 55.000-ից ավելի հետևորդ սոցցանցերում: Այստեղ ցանկանում եմ ընդգծել երկու հանգուցային մարդկանց, առանց որոնց Newmag-ը չէր լինի այն, ինչ կա այսօր. Գնել Նալբանդյանին՝ գլխավոր խմբագրին և, իհարկե, արտ-տնօրենին՝ Էդիկ Պողոսյանին»։

  

Բովանդակության և տեսքի շնորհիվ Newmag-ը տարբերվող ձեռագրով և գրքերով իր տեղն ունի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը սկսել է գրավել մի դիրք, որը պարտավորեցնում է անել ավելին: Ըստ Ալեքսանյանի, սա նշանակում է ոչ միայն մրցակցել շուկայում, դիմանալ մարտահրավերներին, առաջ անցնել մրցակիցներին որոշ հարցերում, այլև գործակցել շուկայի բոլոր խաղացողների հետ, համագործակցել հրատարակիչների համար կարևոր լուծումներ պահանջող հարցերում՝ օրենսդրական բարեփոխումների, հարկային բեռի թեթևացման, հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում. «Այդ իսկ պատճառով այսօր այս սրահում են մեր գործընկերները այն պարզ պատճառով, որովհետև փառատոնը չի կարող մի կազմակերպության տոն։ Դա պետք է լինի ոլորտի տոն։ Իսկ ոլորտի տոնը կարող է լինել միայն ոլորտում ձեռք բերած հաղթանակներից հետո»։

    

Առաջին և մեծագույն հաղթանակը ընթերցողի սերն։ Երկրորդ հաղթանակը հայ հասարակությանը որակյալ հրատարակչական պրոդուկտ ներկայացնելն է, գինն ու որակը հավասարեցնելը: Ըստ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, փառատոնների ընթացքում է, որ հնարավոր է շփվել ընթերցողի, գործընկերների հետ ու խնդիրների լուծման տարբերակներ հասկանալ. «Օրինակ, մեզ հաճախ դիմում են կին գրողներ, ուզում են հասկանալ՝ որտեղ ու ում դիմեն, որ իրենց գործերը հրատարակեն: Փառատոնը նրանց համար է: Սկսնակ գրողներ կան, որ ցանկանում են ոլորտը հասկանալ: Խոսելու ենք այդ հարցերի մասին փառատոնի ընթացքում»:

    

Ըստ Գնել Նալբանդյանի, սա մի միջավայր է, որ փառատոնի մասնակիցները նաև անվճար խորհրդատվություն են ստանում, մինչդեռ նման հնարավորություն գուցե այլ ժամանակ չունենա: Իսկ փառատոնի ընթացքում կարող եք իմանալ, թե ինչպես սկսնակ գրողից դառնալ գրական դեմք, ծանոթանալ մարկետինգային հնարքների, որոնք կարող են Ձեր գործը դարձնել բեսթսելլեր:

Կարդացեք նաև

Newmag-ի գլխավոր նպատակը՝  համաշխարհային գրական թրենդների վրա մատը պահելն է, որ քաղաքակիրթ աշխարհում ամեն օր հրատարակվող հետաքրքիր ու կարևոր մեծ քանակից որոշ մասնիկներ ժամանակին հասցնել հայ ընթերցողին:

Տարածել