4 կարծիք, որ կկողմնորոշեն՝ ինչու պետք է կարդալ «Գայթակղելու նուրբ արվեստը» գիրքը (տեսանյութ)
Մարդկային հարաբերությունների գիտակ Մարկ Մենսոնն իր «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում առաջարկում է ստեղծել առնականության նոր մոդել և կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար: Այս ձեռնարկն օգտակար է հատկապես
Որ խորհուրդներն ու մեթոդներն են արդյունավետ ժամադրության համար, ինչպես դառնալ գրավիչ տղամարդ՝ հումորով, վստահ ու ինչպես միշտ լինել կնոջ ուշադրության կենտրոնում՝ հարցեր, որոնք մեկ առ մեկ ուսումնասիրել է Մարկ Մենսոնն ու հետազոտության արդյունքն ամփոփել իր «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում:
Ընթերցող Թոմը վստահ է՝ այս գրքի նպատակն է ստեղծել առնականության նոր մոդել, կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար: «Այս գրքում կարդացածս յուրաքանչյուր դրվագ կարող եմ կապել ինձ հետ պատահած որևէ միջադեպի հետ: Հիմա եմ հասկանում թե ինչու է դրանց մի մասը հաջողել, մյուս մասը՝ ոչ: Հատկապես գրքի այն հատվածը, որը պատմում է խոցելիության մասին. նույնիսկ եթե մինչև վերջ չկարդամ գիրքը, արդեն ստացել եմ այն ինչ ուզում էի»:
Բլոգեր Իոսիֆը բազմաթիվ նման գրքեր է կարդացել: Վստահեցնում է՝ այս մեկն առանձնանում է մյուսներից. «2006-ից հետաքրքրվում եմ այս թեմայով ու բազմաթիվ գրքեր եմ կարդացել, որոնց մեծ մասը փորձում է ընթերցողին «աղջիկ կպցնելու վարպետ» դարձնել: Նույնիսկ ծիծաղս է գալիս այդ բառակապակցության վրա: Իսկ այս գրքում ամեն ինչ այլ է»:
Ըստ բլոգեր Ռոբի, գրքում ակնառու է Մենսոնի անկեղծությունը. «Ինձ դուր է գալիս, թե Մարկն ինչքան ջանք է ներդրել, որ մարդկանց հասկացնի, որ բոլորն էլ իրենց հոգու խորքում լավն են ու խնդիրը անկեղծ ու ճիշտ ներկայանալն է՝ առանց արդարանալու»:
Գիրքը տղամարդկանց համար է: Բայց հեղինակը նախաբանում ասում է, որ կանայք նույնպես կարող են օգտվել այս խորհուրդներից: «Գայթակղելու նուրբ արվեստը» գործում է բոլոր սեռերի դեպքում՝ վստահ է գրքասեր Սեմյուելը. «Անկեղծ ասած չեմ հավատա, եթե մեկն ասի, որ կարդացել է այս գիրքը ու դրանից հետո էլ իր կյանքում ոչինչ չի փոխվել: Այս գիրքը, անկասկած, պետք է յուրաքանչյուր տղամարդու»:
Մենսոնի գլխավոր խորհուրդն անկեղծությունն է, բայց ինչպես հասնել այդ անկեղծությանը, ինչպես լինել խոցելի, բայց ինքնավստահ, առանց հատուկ հնարքների, բայց նաև՝ առանց շաբլոն պահվածքի,- այս հարցերի պատասխանները՝ գրքում։
Կարդացեք նաև
- Համաշխարհային նոր բեսթսելլեր Մարկ Մենսոնից
- Սիրո և սեքսի մասին՝ «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքի հեռուստաշնորհանդեսին
- Մարկ Մենսոն. Հարաբերությունների 5 փուլ, որ պարտադիր է կարդալ ու հիշել
- Ինչպես պայքարել տագնապների դեմ ու հաղթել. Մարկ Մենսոնն առաջարկում է 4 մեթոդ
- Գայթակղիր գրագետ ու արհեստավարժ. Մարկ Մենսոնի խորհուրդները 18+ տղաներին (տեսանյութ)