Իրականում չեմ զգում այս տարիքի բեռը. Վլադիմիր Պոզները նշում է 89-րդ տարեդարձը
Հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար, Ակադեմիական ռուսական հեռուստաընկերության առաջին նախագահ Վլադիմիր Պոզները նշում է 89-րդ տարեդարձը: Պոզների կյանքն ու ստեղծագործական ուղին հարուստ է յուրահատուկ և հիշարժան դրվագներով: Հայտնի հեռուստադեմքը սիրում է թենիս,
Քչերը գիտեն, որ ռուս-ամերիկյան կարկառուն լրագրող, հեռուստահաղորդավար և գրող Վլադիմիր Պոզների համար ոչ ռուսերենը, ոչ անգլերենը մայրենի լեզուներ չեն։ Նրա հայրը 1922 թվականին Ռուսաստանից ներգաղթել է Ֆրանսիա և ամուսնացել ֆրանսուհու հետ: Պոզների մայրենի լեզուն ֆրանսերենն է։
Մանկուց ուսումնասիրել է օտար լեզուներ, ինքնուրույն էլ սովորել է: Հայրը նրան ընթերցել է օտարազգի գրողների դասական գործերը բնօրինակ թարգմանությամբ, այդ թվում՝ ռուսերեն: Ինչն էլ դարձել է սովորություն, ու բնօրինակ գրքերի ու ֆիլմերի այդ տեխնիկայով նա սովորել է 6 օտար լեզու։
Ես շատ եմ մտածում մահվան մասին։ Ես այսպիսի մտքեր ունեմ՝ իսկ եթե մեկ րոպեում ընկնեմ և վերջ։ Եվ ամեն ինչ կավարտվի:
Երջանկության բանաձևն ու կյանքի իմաստը, ըստ նրա, յուրաքանչյուրի համար տարբեր է. «Ես անցել եմ փորձությունների և սխալների միջով: Ես միայն աստիճանաբար, տարիքի հետ սկսեցի հասկանալ, թե որն է կյանքի իմաստը: Անձամբ ինձ համար կյանքի իմաստն իմ հետ ներդաշնակ լինելն է, որ ինքս ինձնից չամաչեմ: Ամեն մարդ իր համար, երբեմն բավականին ցավոտ ճանապարհով, գտնում է, թե որն է իր կյանքի իմաստը»։
Պոզները հարցազրույցներից մեկում պատմել է, որ հաճախ է մտածում մահվան մասին ու անկեղծացել է՝ երբեք չի մտածել, որ կապրի այսքան երկար. «Անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ այդպիսի վիճակում եմ, իրականում չեմ զգում այս տարիքի բեռը: Ես շատ եմ մտածում մահվան մասին։ Ես այսպիսի մտքեր ունեմ՝ իսկ եթե մեկ րոպեում ընկնեմ և վերջ։ Եվ ամեն ինչ կավարտվի: Այդ օրը կուզենայի, որ քահանաներ չլինեն, այնտեղ մարդկանց հավաք չլինի հրաժեշտ տալու համար: Միայն թե իմ այս խնդրանքները չմոռացվեն։ Այո՛, տարօրինակ մտքեր..»։
Պոզների խոսքով, մարդկանց միայն ողջախոհությունը կարող է բերել ճիշտ ուղու վրա: «Հրաժեշտ պատրանքներին» գրքում ընթերցողը կարող է կարդալ հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետաքրքրաշարժ ու բավականին սուր լեզվով պատմություններիը 20-րդ դարի հիշարժան պատմությունների մասին:
Կարդացեք նաև
- Վլադիմիր Պոզներ. «Մարդիկ ավելի շատ հետաքրքրված են վավերագրական գրականությամբ»
- Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ թե՝ ադրբեջանական
- Անձնական պատմություններ, սուր ձևակերպումներ. ինչի՞ մասին է Վլադիմիր Պոզների գիրքը
- [Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը
- Վլադիմիր Պոզները հակամարտության մասին. ես հոգով Հայաստանի կողմն եմ