Book review / «Փողի հոգեբանությունը»․ Գիրք, որը փոխում է փողի մասին մտածելակերպը (տեսանյութ)
07/31/2025
Ինչու են փորձագետները միաձայն պնդում, որ պետք է կարդալ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գիրքը։ Պատասխանը պարզ է․ սա այն հազվագյուտ աշխատությունն է, որը բարդ ֆինանսական հասկացությունները վերածում է հետաքրքիր պատմությունների և առաջարկում գործիքներ ավելի խելացի ֆինանսական որոշումներ կայացնելու համար:
Վերջին տարիների լավագույն և ֆինանսական ինքնատիպ գրքերից մեկը:
Ջեյսոն Ցվայգ, The Wall Street Journal
«Փողի հոգեբանությունը» լի է հետաքրքիր մտքերով և գործնական խորհուրդներով։ Այն պետք է կարդաննրանք, ովքեր ցանկանում են իրենց գումարները դարձնել ավելի արդյունավետ։
Ջեյմս Քլիըր, հեղինակ
Մորգան Հաուզելը ֆինանսական գրողների նոր սերնդի ամենապայծառ ներկայացուցիչներից է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ։
Ջեյմս Օ’Շոնեսի, հեղինակ
Քչերն են ֆինանսների մասին գրում այն պարզությամբ ու նրբաճաշակությամբ, ինչպես դա անում է Մորգան Հաուզելը։
Դենիել Հ. Փինք, հեղինակ
Մորգան Հաուզելն այն հազվագյուտ հեղինակներից է, ով կարողանում է բարդ հասկացությունները վերածել գրավիչ և հեշտ ընկալելի պատմությունների: «Փողի հոգեբանությունն» արագ ընթերցվող, հետաքրքիր գիրք է, որը ձեզ կհաղորդի գիտելիք՝ հասկանալու, թե ինչու ենք մենք կայացնում վատ ֆինանսական որոշումներ, և գործիքներ՝ ավելի լավ որոշումներ կայացնելու համար:
Էննի Դյուք, հեղինակ
Հաուզելի դիտարկումները հաճախ կրկնակի արժեք ունեն. նա ասում է այն, ինչ նախկինում չի ասվել, և միևնույն ժամանակ այդ ամենը չափազանց հետաքրքիր ու տրամաբանական է:
Հովարդ Մարքս, հեղինակ
Նա ինձ համար հեշտացրեց ներդրումների, բանկային գործի և ֆինանսական խորաթափանցության հասկացությունների ընկալումը՝ ներկայացնելով դրանք դյուրըմբռնելի պատմությունների և իրական կյանքիցվերցված օրինակների միջոցով:
Տերի Հոֆորդ, հեղինակ
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել Մորգան Հաուզելի հեղափոխական գիրքը՝ «Փողի հոգեբանությունը» (թրեյլեր)
- Ինչպես սիրել փողը, մտածել փողի մասին ու աշխատել փող. տեղի ունեցավ «Փողի հոգեբանությոնը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
- Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր. 10 միտք «Փողի հոգեբանությունը» գրքից (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)