BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ դրվագներ 1988-ին Հայաստանի Կամիր խաչի ընկե

Բացառիկ դրվագներ 1988-ին Հայաստանի Կամիր խաչի ընկերության գործունեության վերաբերյալ (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայկական Կարմիր խաչի ընկերության համար գործունեության նոր շրջափուլ սկսվեց։ Ըստ միջազգային փորձագետների, Կարմիր խաչի միջազգային կառույցի փրկարարական ավանդույթի սկիզբը դրվել է Հայաստանի երկրաշարժից հետո: Աղետից ժամեր անց առաջի

1988-ի վերջին ամսին 22 վայրկյան տևած ցնցումն աշխարհի ուշադրությունը սևեռում է Հայաստանի վրա։ 8-10 բալ մագնիտուտով երկրաշարժի պատճառով մահացավ 25,000 մարդ, վիրավորվեց 31,000-ը, հաշմանդամ դարձավ 19,000-ը: Հայաստանի տարածքի 40 տոկոսը՝ 1 մլն բնակչությամբ, հայտնվեց աղետի ճիրաններում։

Այն Կովկասում 20-րդ դարի ամենաուժգին երկրաշարժն էր: Կործանվեց  Հայաստանի տնտեսական ներուժի  52 տոկոսը: Դադարեց գործել 170 ձեռնարկություն, արդյունաբերության կրած վնասը գերազանցեց տարեկան 1,9 միլիարդ խորհրդային ռուբլին: 82,000 բանվոր ու ծառայող կորցրեց աշխատանք: Ագրոարդյունաբերական համալիրի վնասը գերազանցեց 2 մլրդ խորհրդային ռուբլին:

 

Օգնության կոչին արձագանքում է 133 երկիր: Առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ արտասահմանյան պետություններին թույլ են տալիս մասնակցել փրկարարական աշխատանքներին: Դեկտեմբերի 8-ի երեկոյան Կարմիր խաչի առաջին օդանավը վայրէջք է կատարում Հայաստան: Երկրաշարժից տուժածների համար աշխարհի բոլոր ծայրերի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերություններից ուղարկում ե4ն փորձ ունեցող բժիշկներ ու փրկարարներ: Միայն Կարմիր խաչի ցանցի միջոցով տրամադրված օգնության չափը կազմում է 9,861 տոննա, որը փոխադրվել էր 528 օդանավով:

 

  Հայաստանի ողբերգությունը դառնում է համամարդկային ցավ: Մարդկանց օգնելու, անելանելի վիճակից դուրս բերելու համար մարդասիրական հաջորդ քայլը կրկին կատարում է Կարմիր խաչը։ Երևանում Կարմիր խաչը ակտիվացրեց «Որոնում» միասնական տեղեկատվական ծառայությունը, որը հաջողությամբ կիրառվեց ոչ միայն այդ, այլև հետագա տարիներին։

  

Կարմիր խաչի բարեգործություններն Աղետի գոտում չեն դադարում նույնիսկ երկրաշարժից տարիներ անց։ Կառուցվում է բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ: 33 տարի է անցել, բայց աղետից տուժածներն ու նրանց ընտանիքները շարունակում են զգալ մարդասիրության այն հզոր ուժը, որ ստացան Կարմիր խաչից։

                                                                          

Երկրաշարժից տուժածների սերունդները շարունակում են ապրել, սովորել և բուժօգնություն ստանալ Կարմիր խաչի կառուցած հաստատություններում։ «Հարյուր տարվա մարդասիրություն» գրքում տեղ են գտել մինչև այսօր չհրատարակված տեղեկություններ ու բացառիկ լուսանկարներ:

                                                                                                                                

Կարդացեք նաև

Տարածել