«Ուժերի նոր բալանս». Ռուսաստանի հաջողություններն ու պարտությունները երկրի ներսում և աշխարհով մեկ
«Ուժերի նոր բալանս» գիրքը գորբաչովյան վերակառուցման արտաքին քաղաքական ժառանգության, ելցինյան հախուռն 1990-ականների և Վլադիմիր Պուտինի շարունակվող երկարատև կառավարման մասին է: Այս տարիների միջազգային քաղաքականության գլխավոր արդյունքների և դասերի, այն հաջող
1. Ժամանակակից ռուսաստանյան կապիտալիզմի, քաղաքական համակարգի, սոցիալական հարաբերությունների զարգացման 3 տասնամյակների ընթացքում ոչ միայն հարուստ փորձ է կուտակվել, այլև ի հայտ են եկել հսկայական թվով հակասություններ և խնդիրներ, որոնք այսպես թե այնպես պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս քաղաքական և տնտեսական մոդելն ավելի ու ավելի է սպառում իրեն: Ավելի ու ավելի է զգացվում արժեքային դատարկությունը:
2. Ռուսաստանի համար արտաքին քաղաքականությունը ոչ այնքան ներքինի արտացոլումն է, որքան կարևոր, ինքնուրույն գործոն, որ հաճախ գործուն ազդեցություն է ունենում երկրի ներքին կյանքի վրա: Այսօր էլիտաների մակարդակում գլխավոր ջրբաժանն անցնում է նրանց միջև, ովքեր իրենց մասնավոր և կորպորատիվ շահերի լավագույն իրացումը տեսնում են գլոբալ հարաբերություններում Ռուսաստանի տեղակայմամբ՝ պետության սահմանափակ և ծառայողական դերակատարմամբ:
3. Այսօր էլ ռուսաստանյան վերնախավը հիմնականում մարդկանց խմբակ է, որտեղ ոչ միայն խմբային շահերն են վեր դասվում ազգային և պետական շահերից, այլև մեկուսացած են սեփական երկրից, փաստացի՝ ապրում են երկրի հաշվին:
4. 1990-ականների ձևախեղման հետևանքով Ռուսաստանում հայտնվեց իշխող էլիտա, որը բացարձակապես ցանկություն չուներ ծառայելու որևէ մեկին կամ որևէ գաղափարի:
5. Ռուսաստանը դուրս եկավ Արևմուտքի ուղեծրից, որի ծայրամասում էր գտնվում խորհրդային ժամանակաշրջանի վերջին փուլից:
6. Ռուսաստանի համար գլխավորը ոչ թե ինքնին աշխարհակարգն է, այլ Ռուսաստանի տեղն այդ աշխարհակարգում:
7. Ուկրաինայի անկախացումը Ռուսաստանից Ռուսաստանին միաժամանակ ազատում է այս երկրի հետ կապված հույսերից ու պատրանքներից:
8. Ռուս ազգի գլխավոր քաղաքական արժեքը դա նրա պետությունն է:
9. Ռուսաստանը ոչ միայն դադարել է կայսրություն լինելուց, այլև արդեն դուրս է գալիս հետկայսերական կարգավիճակից և դառնում է ինքնաբավ, բազմազգ պետություն, որը համախմբված է ռուս ազգի շուրջ: Դրանում կարևորագույն դեր են խաղացել Ուկարինայի իրադարձություններն ու Բելառուսում ընթացող պրոցեսները:
10. Ի տարբերություն եվրոպական ժամանակակից արժեհամակարգի, ռուսական հիմնական արժեքները բավականին պահպանողական են: Դա վերաբերում է այնպիսի հիմնարար հարցերին, ինչպիսիք են ընտանիքի կարևորությունն ու ընդհանրապես՝ գոյությունը, սեռի վերաբերյալ ավանդական հայացքները, կրոնի դերը մարդուն անձնական կյանքում, ինչպես նաև հասարակության մեջ: Այս տարբերությունները մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի՝ միջազգային հարաբերությունների վրա:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Շնորհանդես] «Ուժերի նոր բալանս». աղմկահարույց գիրք Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- [Պանելային քննարկում] Դեպի ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները (տեսանյութ, լուսանկարներ)
- Լարվածությունը պայթեց պատերազմով. Դմիտրի Տրենինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին (տեսանյութ)
- Կարձագանքի՞ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական հակամարտությանը, երբ Ռուսաստանում ևս լարված է. հարցազրույց ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինի հետ