Վլադմիրի Պոզների 87-ամյակը Թբիլիսիում տապալել են հավկիթներով ու հայհոյանքներով (տեսանյութ)
Նախօրեին մեծ սկանդալ է տեղի ունեցել Վլադմիր Պոզների ու վրացի ցուցարարների միջև: Ռուս հեռուստալրագրողն 87-ամյակը նշելու համար ընկերների և հարազատների հետ մեկնել էր Թբիլիսի։ Սակայան այնտեղ նրան ծննդյան մոմերի ու շնորհավորանքների փոխարեն դիմավորել են հավկիթ
Վրացի ցուցարարները մի կողմ են դրել հյուրընկալության և քաղաքավարության բոլոր կանոններն ու «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հեղինակ, հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներից պահանջել են րոպե առաջ հեռանալ Վրաստանից։ Այցի հենց առաջին օրը Պոզների անվտանգությունն ապահովելու հարց է առաջացել։ Վրացիները հիշել են Աբխազիայի կարգավիճակի վերաբեյալ Պոզների հայտարարություններն ու կառավարությունից պահանջել են արտաքսել նրան։ Հարցազրույցներից մեկում Պոզներն ասել էր, որ Աբխազիան երբեք չի վերադառնալու Վրաստանի կազմ, պնդել էր, որ խորհրդային տարիներին վրացիների համար աբխազները երկրորդ կարգի մարդիկ էին։
Ցուցարարները շրջափակել են հյուրանոցը, որտեղ Պոզներն ընթրում էր հյուրերի հետ։ Հայհոյանքների տարափի տակ hեռուստալրագրողը ստիպված է եղել տեղափոխվել մեկ այլ հյուրանոց։ Ցուցարարները նրան հետապնդել են նաև այնտեղ։ Պոզներն ընդհատել է այցն ու մեկնել Մոսկվա։ Պաշտոնական Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մեկնելը վտանգավոր է և ռուսները սա պետք է հստակ գիտակցեն: Առավոտյան միջադեպը մեկնաբանել է Վրաստանի վարչապետը. «Վլադիմիր Պոզները չի խախտել օկուպացիայի մասին օրենքը։ Նա հաճախ է ամերիկյան անձնագրով Վրաստան այցելում, սա հերթական մասնավոր այց էր»:
Ավելի ուշ Պոզները հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ որևէ կերպ չի մեկնաբանի միջադեպը, քանի որ «մեծ պատիվ կլինի այդ մարդկանց համար»։
Երկրի ընդդիմադիր և ամենաապակառուցողական ուժը՝ Միասնական Ազգային Շարժում կուսակցությունը, պարզապես օգտվել է մի խումբ մարդկանց դժգոհությունից։ Օրենքի հետ խնդիրներ Պոզներն, ամեն դեպքում, ունեցել է։ Հեռուստալրագրողին և նրա հյուրերին տուգանել են՝ պարետային ժամին հավաքույթ կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
- Վլադիմիր Պոզներ. «Մարդիկ ավելի շատ հետաքրքրված են վավերագրական գրականությամբ»
- Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ թե՝ ադրբեջանական
- Անձնական պատմություններ, սուր ձևակերպումներ. ինչի՞ մասին է Վլադիմիր Պոզների գիրքը
- [Newmag & friends] Newmag և «Օրակուլ» հրատարակչությունները ներկայացնում են Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը
- Վլադիմիր Պոզները հակամարտության մասին. ես հոգով Հայաստանի կողմն եմ
Ավելի ուշ Պոզները հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ որևէ կերպ չի մեկնաբանի միջադեպը, քանի որ «մեծ պատիվ կլինի այդ մարդկանց համար»։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)