7 պատճառ՝ ինչու պետք է կարդալ Յուվալ Նոյ Հարարիի գրքերը
Յուվալ Նոյ Հարարին ծնվել է Իսրայելում։ 3 տարեկանից կարդում էր, իսկ 8-ից սովորում էր ինտելեկտուալ շնորհալի երեխաների դասարանում։ Դպրոցից հետո ընդունվում է երկրի ամենահեղինակավոր՝ Երսուսաղեմի հրեական համալսարանում, որը աշխարհի լավագույն 100 լավագույն բուհ-ե
Հարարիի լեզուն պարզ է ու ճկուն
Հարարին բարդ մտքերը շարադրում է պարզ լեզվով, գրում է համառոտ ու հասկանալի նախադասություններով։ Պատմությունները կառուցված են ժամանակագրական կարգով, բայց ընդհանրացումների և վերլուծությունների ու ոչ թե պատմական խճճված օրինակների հիման վրա։
Գրքերն ինչպես զբոսաշրջային ավտոբուս
Գիրք կարդալը նման է զբոսաշրջային ավտոբուսով շրջագայության՝ առանց մեկ կետում երկար կանգառի: Ճամփորդության ընթացքում ընթերցողը ծանոթանում է էվոլյուցիայի, գյուղատնտեսության զարգացման, տնտեսագիտության հիմնական փուլերի մասին։
Ապագայի գրողը
Հարարիի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել ապագայի մասին իր քննարկումներին։ Նա համոզված է, որ ամեն գիրք իր հետ բերում է նոր մարդկանց, ովքեր միանում են ապագայի իր գրավիչ գաղափարներին և տարբերվող հեռանկարներին։
Բեսթսելլեր գրողն ու մեդիափիլիսոփան
Նրա գրքերը թարգմանվել են 60 լեզուներով և վաճառվել 27,5 միլիոն օրինակով։ Ցանկացած նոր երևույթ, թրենդ դառնում է Հարարիի համար հետազոտելու օրհասական թեմա։ Նա պարտադիր իր խոսքն ու համոզմունքն է արտահայտում դրա մասին։ Հիմա նրա դիտակետում Արհեստական բանականության թրեդն է։ Ըստ Յուվալ Նոա Հարարիի, AI-ն կոտրել է մարդկային քաղաքակրթության օպերացիոն համակարգը։
Հարարիի հետ հաշվի են նստում
Հարարիի փորձաքննությունը գրավել է ինչպես կառավարությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը: 2020 թվականին նա ելույթ ունեցավ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում «Ինչպես գոյատևել 21-րդ դարը» թեմայով նստաշրջանին։ Հարարին նաև խորհուրդներ է տվել Եվրամիությանը և ՄԱԿ-ին տեխնոլոգիայի, էթիկայի և մարդկության ապագայի հետ կապված տարբեր հարցերի շուրջ:
Հարարին միշտ պահանջված է
Յուվալ Հարարին շարունակում է մնալ ազդեցիկ գործիչ, որը հանդես է գալիս հոդվածներով ու ելույթներով՝ սկսած COVID-19 համաճարակից մինչև արհեստական ինտելեկտի ապագան թեմաներով: Զբաղվելով տարբեր հարթակներում, լսարաններով և հաստատություններով՝ Հարարիի աշխատանքը ձևավորում է մեր պատկերացումները մարդկության անցյալի, ներկայի և ապագայի մասին:
21-րդ դարի մարդը
Նրա խորաթափանց գաղափարներն արժեքավոր ուղեցույց են նախագահների, գիտնականների, ուսանողների համար։ Հարարին մեզ կողմնորոշվում է՝ ինչպես դիմակայել 21-րդ դարի բարդ մարտահրավերներին:
Կարդացեք նաև
- newmag-ը ներկայացրեց «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)
- Գիրք, որ ստիպում է մտածել․ համաշխարհային մամուլը՝ Sapiens բեսթսելլերի մասին
- Ինչո՞ւ են մարդիկ կառավարում աշխարհը՝ հարցն ու պատասխանը Յուվալ Նոյ Հարարիի
- Հայ գիտնականների կարծիքը Sapiens գրքի մասին
- Յուվալ Նոյ Հարարի. Պատմության մեջ առաջին անգամ անկանխատեսելի է, թե ուր է գնում աշխարհը
- Ֆեյք Նյուզի Ֆենոմենը. «Սափիենս»-ի հեղինակը պնդում է՝ այն միշտ է եղել
- Ինչո՞վ է յուրահատուկ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)
- Համաշխարհային բեսթսելլերը վերահրատարակվել է. Sapiens-ը՝ գրքահիթ Հայաստանում