«Մաշկի խնամքի կանոնագիրք». Ինչից է առաջանում մաշկի քաղցկեղն ու ինչպես կանխել դարի չարիքը
Ամպամած օրերին շատերն արևապաշտպան չեն օգտագործում։ Մինչդեռ այրվածք կարելի է ստանալ նույնիսկ ստվերում։ Բացի այդ, արևապաշտպանն ունի նաև հակատարիքային ազդեցություն։ «Մաշկի խնամքի կանոնագրքի» հեղինակը գրքում այս մասին մի առանձին գլուխ է հատկացրել։ Արևի ուղիղ
«Մաշկի խնամքի կանոնագիրքը» գրքի հեղինակ Անջալի Մահտոն մանրամասն անդրադառնում է մաշկի քաղցկեղին։ Ըստ նրա, մաշկաբանները չեն դադարում խոսել մաշկի քաղցկեղի մասին։ Առողջությունն անտեսել չի կարելի։ 1970-ականներից հետո մաշկի քաղցկեղի դեպքերը Միացյալ Թագավորությունում զգալի աճել են՝ մոտ 360 տոկոս։
Ինչով է բացատրվում։ 1970-ականներից սկսած արտասահման մեկնելն ու հանգիստը ծովափնյա երկրներում անցկացնելը դարձել են մատչելի։ Արևարյուքն ու սոլյարիները դարձել են շատ ընդունված։ Իսկ մթնոլորտում շարունակում է քայքայվել օզոնային շերտը։ Այս ամենը միասին նպաստում են քաղցկեղի ռիսկի մեծացմանը։ Մաշկի քաղցկեղը կանխելու համար առաջին հերթին պետք է սահմանափակել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ անցկացնելու ժամանակը։ Երբեք մի՛ մոռացեք այս մասին։
Մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակ կա՝ մելանոմա, բազալ բջջային կարցինոմա և տափակաբջջային կարցինոմա։ Մելանոման քաղցկեղի հինգերորդ՝ ամենատարածված տեսակն է Միացյալ Թագավորությունում։ Այն զարգացնում է մաշկում մելանոցիտներ։ Մելանոման զարգանում է մաշկի վրա նոր խալի տեսքով կամ արդեն գոյություն ունեցող խալերից։
Մելանոմայի առաջացման առաջնային պատճառը արևի սոլյարիների ուլտրամանուշակագույն լույսն է։ Ռիսկային գործոններն ե մաշկի բաց գույնը, արևարյուքի հետևանքով ստացած բազմակի այրվածքները, ժառանգականությունը, թույլ իմունային համակարգը, խալերը։
Մելանոման վտանգավոր է այլ օրգաններում տարածվելու հատկության շնորհիվ։ Այն կարող է տարածվել լյարդում, թոքերում, ոսկրերում կամ ուղեղում՝ դառնալով մահվան պատճառ։ Բարեբախտաբար մելանոմաների մեծ մասը հայտնաբերվում են հիվանդության վաղ շրջանում՝ մինչև տարածվելը։
Միացյալ Թագավորությունում մելանոմայի պետական սքրինինգի ծրագիր չկա։ Պետք է պարզապես ժամանակին բժշկին դիմել, երբ հայտնաբերում եք այս հիվանդության նախանշանները։ Անհապաղ պետք է դիմել մաշկաբանի, եթե խալն ունի անհամաչափություն՝ խալի մի կեսը նման չէ մյուսին, երբ եզրագիծն անկանոն է, անհարթ կամ ոչ հստակ, երբ ունի անհավասար գույն կամ մի քանի երանգ, երբ տրամագիծը 6 մմ-ից մեծ է, երբ չափը, ձևը, գույնը փոփոխվում են։ Մաշկն արևից պաշտպանելը քաղցկեղի ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակն է։ Սա հատկապես կարևոր է ռիսկի գործոնների՝ մաշկի բաց գույնի, ժառանգականության, բազմաթիվ խալերի առկայության դեպքում։
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Անջալի Մահտոյի բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» (լուսանկարներ. տեսանյութ)
- Ով է 2022-ի ամենաէսթետիկ բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագիրք» գործի հեղինակը (տեսանյութ)
- Անջալի Մահտո՝ բյութի աշխարհի գլխավոր խորհրդատուն, հմուտ մաշկաբանն ու կանանց լավագույն ընկերուհին (տեսանյութ)
- 7 միֆ մաշկի խնամքի մասին՝ «Մաշկի խնամքի կանոնագիրքը» ձեռնարկի հեղինակ Անջալի Մահտոյից (տեսանյութ)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Հարցազրույց թարգմանչի հետ. Սկզբում ընթերցեց, հետո էլ համոզեց թարգմանել «Մաշկի խնամքի կանոնագիրքը»
- Ինչպես խնամել մաշկը ձմռանը՝ 10 խորհուրդ «Մաշկի խնամքի կանոնագրքի» հեղինակից
- Գարնանը մաշկը գրագետ խնամելու օգտակար խորհուրդներ փորձագետներից (տեսանյութ)