FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես խնամել մաշկը ձմռանը՝ 10 խորհուրդ «Մաշկի խն

Ինչպես խնամել մաշկը ձմռանը՝ 10 խորհուրդ «Մաշկի խնամքի կանոնագրքի» հեղինակից

newmag-y-n

«Մաշկի խնամքի կանոնագիրքն» ուղեցույց կարող է դառել նրանց համար, ովքեր տարիներ շարունակ պայքարում են մաշկային խնդիրների դեմ կամ պարզապես մասնագիտական օգնության դիմելու քաջություն չունեն։ Մինչդեռ մաշկային խնդիրները հաճախ դառնում են ցածր ինքնագնահատականի, խո

1. Հաճախ հարցնում են՝ ձմռանը կամ ամպամած եղանակին արևապաշտպան օգտագործելը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Պատասխանը միշտ հարյուր տոկոս ԱՅՈ է: Ձմռանը նույնպես արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնում են երկրի մակերևույթ, իսկ ուլտրամանուշակագույն լույսի մոտ 80 տոկոսը ներթափանցում է ամպերի միջով:

2. Ձմռանը կամ շատ չոր եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել պաշտպանիչ բաղադրիչներ պարունակող խոնավացնող քսուքներ։ Խոնավացնող լավագույն բաղադրիչը, թերևս, գլիցերինն է։

3. Արևապաշտպանի ամենօրյա օգտագործումը կօգնի խուսափել մաշկի քաղցկեղից և վաղաժամ ծերացումից։

4. Ընտրեք լայն սպեկտրի արևապաշտպան, որը կպաշտպանի ճառագայթներից։ Հնարավորության դեպքում օգտագործեք առանձին արևապաշտպան, ոչ թե բավարարվեք դիմահարդարման միջոցներով:

5. Օրինակ, եթե ձմռանը պարբերաբար օգտագործում եք ալֆահիդրօքսի (AHA) և բետահիդրօքսի (BHA) թթուներ պարունակող շերտազատողներ, ապա արևապաշտպանի օգտագործումն անհրաժեշտություն է: Բացօթյա տարածքներում 20 րոպեից ավելի ժամանակ անցկացնելու, աշխատելու կամ մարզվելու դեպքում ևս արևապաշտպանը պետք է օգտագործել ամեն օր:

                                                   

6. Ամբողջ տարվա ընթացքում և ամեն օր արևապաշտպան քսուքներ պետք է օգտագործեն հասարակածին մոտ կամ արևոտ կլիմայական գոտիներում ապրողները:

7. Ձմռան ամիսներին՝ ցուրտ և քամոտ եղանակին, մաշկն ավելի է չորանում: Դրան նպաստում է նաև տան կամ գրասենյակների ջեռուցումը, ինչի հետևանքով մաշկը զրկվում է խոնավությունից։ Տարիքի հետ ևս մաշկը դառնում է ավելի չոր, հատկապես՝ դաշտանադադարից հետո:

8. Ձմռանը, մասնավորապես հյուսիսային կիսագնդում, ԱՊԳ-ով խոնավացնող քսուք կամ տոնային կրեմ օգտագործելը բավարար է, եթե օրվա ընթացքում դրսում չեք լինելու (չնայած արևապաշտպան քսուքը ևս չի խանգարի):

9. Շատերը չգիտեն, թե ինչ է ԱՊԳ-ն և ինչ է նշանակում դրա թվային արժեքը: ԱՊԳ-ն կամ արևապաշտպան գործոնը ցույց է տալիս արևի ՈՒՄ-Բ (մաշկի արտաքին շերտերը վնասող և արևայրուք առաջացնող) ճառագայթների դեմ պաշտպանության չափը: ԱՊԳ-ի օգտագործման շնորհիվ արևի տակ անվտանգ մնալու ժամանակահատվածը մի քանի անգամ ավելանում է: Եթե անպաշտպան մաշկը արևի տակ 10 րոպե մնալուց հետո սկսում է կարմրել, ԱՊԳ 20-ը տեսականորեն թույլ է տալիս դրսում մնալ 200 րոպե:

10. Չմոռանանք, որ ՈՒՄ ճառագայթները կարող են ներթափանցել ամպերի միջով, ուստի արևապաշտպանը պարտադիր է օգտագործել նաև ձմռանը:

Ամենակարևոր, օգտակար խորհուրդները կարող եք ընթերցել Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը» գրքում:

Կարդացեք նաև

Տարածել