«Մնա» երգի խոհանոցը. ինչպես որոշվեց թարգմանել, ձայնագրել երգն ու նկարահանել տեսահոլովակ (տեսանյութ)
Մայիսի 22-ին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի հայերեն հրատարակած իր արդեն 5-րդ գիրքը՝ «Հայրս՝ այդ հսկան»: Հենց այդ օրը բեմում տեղի ունեցավ նաև երգի շնորհանդես: Newmag-ն արդեն խոստացել է՝ այսուհետեև նորովի և հայերեն կհնչեն Ազնավուրյան երգերը։ Առաջինն ա
Հանդիսատեսն իր առաջին սերն էր, որին Ազնավուրը երբեք չի դավաճանել, հանդիսատեսն էլ՝ իրեն: Այդ նույն հանդիսատեսի համար Ազնավուրը հազարից ավելի երգեր է գրել։ Մայիսի 22-ին՝ Շառլի ծննդյան օրը, Newmag-ը պատրաստել էր բացառիկ նվեր: Ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական շնչով ու հնչողությամբ:
Ազնավուրի ոչ այնքան հայտնի երգերը Newmag-ը որոշել է ներկայացնել հայերեն: Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, մեր երկրում բոլորը սիրում են Ազնավուրին. «Սիրում են նրա երգերի մեղեդայնությունը, մինչդեռ բացի ֆրանսերեն իմացողներից, մեծ մասը չի հասկանում երգերի բովանդակությունը, բայց չէ որ Ազնավուրը լինելով շանսոնյե՝ միշտ սկսել է բառերից, այդ պատճառով որոշեցինք հայաֆիկացնել Ազնավուրի երգերը, որ տեսնենք նրա երգերի ամբողջ հմայքը»:
Ազնավուրը դարի երգիչն էր, շունչն ու փայլը։ Նրա երգերին հայկանան հնչողություն տալը թե՛ բարդ էր, թե՛ պատասխանատու։ Newmag-ն այդ ամենն արել է Armenia TV-ի օգնությամբ: Ըստ նախագծի համակարգող Արմիդա Տերտերյանի պատասխանատվությունը մեծ էր, քանի որ ի սկզբանե որոշել էին՝ բնօրինակից չհեռանալ. «Երգը կատարել է էրիկը, երաժշտությունը գրել է Մարտինը Միրզոյան, երկուսի համար էլ մեծ պատասխանատվություն էր, չհեռանալով մեծն շանսոնիեի ժառանգությունից, ստեղծել նոր մի բան»:
Այս ամենը իրականություն դարձնելու համար պետք էր թիմային ու համակարգված աշխատանք։ Հայաֆիկացված առաջին երգը թարգամանել է Սամվել Գասպարյանը, տեսահոլովակի օպերատորը Վազգեն Մուրադյանն է: Ռեժիսոր՝ Սերգեյ Դավթյանը: Հոլովակի ոճը պետք է հարմոնիկ լիներ երգին ու հեղինակին՝ նկատում է ռեժիսորը. «Մինիմալիստական ոճը պայմանավորված է Շառլ Ազնավուրի տեսակի հետ, իրեն ավելորդություններ պետք չեն, նրա երգերն այնպիսին են, որ եթե նույնիսկ նայեք իր տեսահոլովակները , ավելորդ բան չկա, Շառլն է ու վերջ: Արտակ Ալեքսանյանի հետ որոշեցինք, որ պետք է ընթացքում հայտնվեն նաև երգի տողերը»:
Կարդացեք նաև
- Գործակցություն հանուն Ազնավուրի և նրա շուրջ. ինչպես և ինչու Newmag-ն ու Amundi-ACBA-ն որոշեցին հրատարակել Շառլ Ազնավուրի գրքերը (տեսանյութ)
- Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով, նոր նախագծերով և ուղիղ միացմամբ Փարիզ (տեսանյութ, լուսանկարներ)
- Նոր գիրք, նոր երգ, նոր տեսահոլովակ. Newmag-ը ներկայացնում է Ազնավուրի 5-րդ գիրքը (թրեյլեր)
- «Քանի սիրտս բաբախում է». տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած Շառլ Ազնավուրի 4-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը խոստանում է՝ մինչև Ազնավուրի 100-ամյակը հայաֆիկացնել շանսոնյեի այլ երգեր ևս: Նրա գրքերի, և այս դեպքում նաև երգերի, գլխավոր հովանավորն է Amundi-ACBA Asset Management ընկերությունը: