10 գիտաֆանտաստիկ միտք՝ Յուվալ Նոյ Հարարիի՝ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքից
Հրեա գիտնական Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» աշխատությունը նոր խոսք էր գիտական ու գիտահանրամատչելի գրականության աշխարհում: Թվում է, թե ոչ մի այնպիսի բան չկա, ինչի մասին լսած կամ կարդացած չլինես: Սակայն գրքի իրական արժեքը ոչ
1. Հավասարության կարելի է հասնել միայն սահմանափակելով այն մարդկանց ազատությունը, որոնցբախտն ավելի շատ է բերել, քան մյուսներինը: Եվ եթե յուրաքանչյուր քաղաքացու երաշխավորվիլիակատար ազատություն՝ անելու այն, ինչ ցանկանում է, այդտեղ հավասարությունը կվերանա։
2. Մարդկությունը գայլերի ոհմակ չէ, որի ձեռքը հանկարծ տանկեր ու ատոմային ռումբեր է ընկել: Մենք ավելի շուտ ոչխարների հոտ ենք, որը էվոլյուցիայի անհասկանալի քմահաճույքի պատճառովսովորել է տանկեր ու հրթիռներ պատրաստել ու օգտագործել։ Իսկ զինված ոչխարները շատ ավելիվտանգավոր են, քան զինված գայլերը:
3. Ամեն ինչ գոյություն ունի միայն այն պատմություններում, որոնք մարդիկ հորինում և պատմում են միմյանց։ Իրականության մեջ չկան աստվածներ, ազգեր ու կորպորացիաներ, չկա փող, մարդու իրավունքներ ու օրենքներ, իսկ արդարությունը գոյություն ունի միայն մարդկանց հավաքական երևակայության մեջ։
4. Կրոնը մարդկային նորմերի և արժեքների համակարգ է, որը հիմնված է գերմարդկային կարգերի նկատմամբ հավատքի վրա:
5. Կայունությունը թակարդ է հիմարների համար։
6. Կենսաբանական տեսակետը հիանալի կերպով փոխանցում է ներ սերդնի կարգախոսը՝ «Երջանկությունը գալիս է ներսից»։ Փող, կարգավիճակ, պլաստիկ վիրահատություն, շքեղ տներ, իշխանություն՝ այս ամենը երջանկություն չի տա։ Հարատև երջանկությունը գալիս է միայն ներսից՝ դա սերոտոնին է, դոֆամին և օքսիտոցին:
7. Նույնիսկ փորձությունների ժամանակ իմաստալից կյանքը բերում է բավարարվածություն, իսկ անիմաստը վերածվում է կտտանքի։
8. Մեծահարուստի համար մեկ պատվիրանը` ներդրում կատարիր: Մնացած բոլորի համար մեկ պատվիրանը՝ գնի՛ր:
9. Բանկերը և ամբողջ տնտեսությունը գոյատևում և զարգանում են ապագայի հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ: Այս համոզմունքը ներառում է նաև բանկային հաշիվների մեծ մասը:
10. Երևակայական իրականությունն այն է, ինչին հավատում են բոլորը, և քանի դեռ այս ընդհանուր համոզմունքը պահպանվում է, այն բավականին մեծ իրական ուժ ունի:
Կարդացեք նաև
- newmag-ը ներկայացրեց «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)
- Գիրք, որ ստիպում է մտածել․ համաշխարհային մամուլը՝ Sapiens բեսթսելլերի մասին
- Ինչո՞ւ են մարդիկ կառավարում աշխարհը՝ հարցն ու պատասխանը Յուվալ Նոյ Հարարիի
- Հայ գիտնականների կարծիքը Sapiens գրքի մասին
- Յուվալ Նոյ Հարարի. Պատմության մեջ առաջին անգամ անկանխատեսելի է, թե ուր է գնում աշխարհը
- Ֆեյք Նյուզի Ֆենոմենը. «Սափիենս»-ի հեղինակը պնդում է՝ այն միշտ է եղել
- Ինչո՞վ է յուրահատուկ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)
- Համաշխարհային բեսթսելլերը վերահրատարակվել է. Sapiens-ը՝ գրքահիթ Հայաստանում