FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչ է գրել մամուլը ու ինչպես են արձագանքել գրաքննա

Ինչ է գրել մամուլը ու ինչպես են արձագանքել գրաքննադատներն Արամբուրուի «Հայրենիք» գրքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Գրականագետները Ֆերնանդո Արամբուրուին համարում են իսպանական ժամանակակից գրականության ամենաառանցքային դեմքերից։ Վերջին տասնամյակներին իսպանական ոչ մի վեպ չի արժանացել այնքան մրցանակների, որքան Արամբուրուի «Հայրենիքը»։ Համաշխարհային մամուլի ու գրականագիտական

«Հայրենիք» գիրքն արժանացել է Իսպանիայի գրականագիտական ազգային գլխավոր մրցանակին, իտալական ամենահեղինակավոր Ստրեգա, Լամպեդուզայի, Բասկերի երկրի, Լրագրողների միջազգային ակումբի, Ումբրալի գլխավոր մրցանակներին:

«Վաղուց չէի կարդացել այսպիսի համոզիչ, խորաթափանց և իմաստուն ձևով կազմված գիրք, որում գեղարվեստական պատումը դառնում է պատմական իրական իրադարձությունների պերճախոս վկայություն»:

Մարիո Վարգաս Լյոսա, Գրականության նոբելյան դափնեկիր

«Այս վեպում չկա իրական բացասական կերպար։ Բոլոր կերպարները բարդ ու բազմատարր են, ունեն սեփական ձայնը, թուլություններն ու սեփական ճշմարտությունը»։

Գալինա Յուզեֆովիչ, Գրաքննադատ

«Արամբուրուն ստեղծել է էպիկական կտավ՝ ցույց տալով, որ հայրենիքը ոչ միայն միավորում է մարդկանց, այլև թշնամի դարձնում հայրերին ու որդիներին, կանանց ու ամուսիններին, մտերիմ ընկերներին»։

L՚Espresso

«Իրադարձությունների վայրը չունի անվանում, գլխավոր հերոսները չունեն ազգանուն, բայց ընթերցողը տեղափոխվում է ավելի քան իրական ու ճանաչելի աշխարհ՝ բաժանված ճչացողների ու լռողների միջև»։

El Pas

«Ուզում ես Ֆերնանդո Արամբուրուին կոչել Բասկերի երկրի Լև Տոլստոյ։ Այս հրաշալի պատմությունը ներառում է բասկ անջատողականների զինված պայքարի 30 տարիները»։

The Guardian

«Հայրենիքը» գիրքն իսպաներեն վերահրատարակվել է 12 անգամ, վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով, թարգմանվել  անգլերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն, կատալոներեն և հայերեն։

Կարդացեք նաև

Տարածել