«Նոր ազգանվան պատմությունը»՝ գիրք երիտասարդության, կյանքի վայրիվերումների, բռնության և հանրային ճնշումների մասին (տեսանյութ)
Բարդ ու երկարատև ընկերության ամենաճշմարտացի պատմությունը, որը երբևէ լույս է տեսել. գրողներն ու գրաքննադատները Ֆերանտեի յուրահատկությունը բացատրում են նրա սառնասիրտ ու ազնիվ պատումներ գրելու ունակությամբ։ Համարում են, որ Ֆերանտեն ժամանակակից մեծագույն գրող
Հանճարեղ ընկերություն, որ մանկությունից մինչև պատանեկություն պահեց իր ամրությունը: Էլենա Ֆերանտեի բեսթելլեր քառագրության երկրորդ գիրքը պատմում է Էլենայի ու Լիլայի արդեն պատանեկության մասին: «Նոր ազգանվան պատմություն» գրքում աղջիկներն արդեն հասուն կանայք են, մանկության խաղերն ու վազվզոցը հիմա փոխարինվել են ընտանեկան վեճերով ու սիրային հարաբերություններով: Լիլան ամուսնացել է, իսկ Էլենան դեռ նոր-նոր է փորձում հարաբերություններ սկսել: Լիլային արգելում են սովորել, իսկ Էլենային հաջողվում է շարունակել կրթությունը, չնայած, որ ընկերուհիներից Լիլան ավելի խելացի էր, ու ինչպես Էլենան է բնութագրում՝ իսկական հանճարեղ ընկերուհի:
Ֆերանտեն երկու ընկերուհիներիճակատագրերը ներկայացնում է Նեապոլի խուլ ու աղքատ արվարձանում։ Երկրորդ մասում սոցիալական կրքերն ավելի արագ են թեժանում: Լիլայի ու Էլենայի ազատության փնտրտուքները բախվում են դառը իրականությանը, որում տղամարդիկ են իշխում: Քառագրությունը սեռական հեղափոխության իրական նկարագիր է։ Լիլայի ամուսինը կնոջը ծեծում է ու բռնության ենթարկում,մինչդեռ Էլենան փորձում է կոտրել կարծրատիպերն ու ազատվել ընտանիքի վերահսկումից:
«Նոր ազգանվան պատմություն գիրքը» ներկայացնում է 1960-ականների քաղաքականությունը, պատմում ֆաշիզմի, երկու բևեռների բաժանված Իտալիայի մասին, որտեղ հասարակությունում հստակ տարանջատված են հարուստներն ու աղքատները: Այս ամենը Լիլան շարադրել է իր օրագրում, որն օրերից մի օր հայտնվում է Էլենայի ձեռքին: Էլենան խոստացել էր պահել օրագիրն ու երբեք չկարդալ այն, որովհետև այն անքան անձնական էր ու միաժամանակ վտանգավոր, որ կյանքը կարող էր դժոխքի վերածվել: Սակայն Էլենան մի օր բացում է օրագիրն ու կարդալուց հետո կայացնում ամենաանսպասելի որոշումը։
Սա պատմություն է ամենախորը ընկերության մասին, որ չնայած կյանքի վայրիվերումներին, բռնությանը, մրցակցությանն ու հանրային ճնշումներին, պահպանում է մանկությունից սկսված մտերմությունը:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի Նեապոլիտանական քառյակի 2-րդ գիրքը
- Տեղի ունեցավ Էլենա Ֆերանտեի Նեապոլիտանական քառյակի 2-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը
- Գրողները ու գրաքննադատները՝ Ֆերանտեի քառագրության 2-րդ գրքի մասին