Newmag Winter Fest-ին տեղի կունենա Ռիչարդ Օսմանի «Սպանություններ ակումբ ամեն հինգշաբթի» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Երբ գործի են անցնում 65+ թոշակառուները ու բացահայտում աղմկոտ ու առեղծվածային հանցագործություններ: Նրանք գործում են արհեստավարժ, սառնասիրտ ու գիտակ, ունեն հանդիպման անփոփոխ վայր ու օր: Newmag-ը հայերեն է հրատարակել վերջին տարիների ամենահայտնի դեդեկտիվի հե
Ռիչարդ Օսմանը BBC-ի Pointless հեռուստաշոուի աստղ, պրոդյուսեր և տարբեր ժամանցային նախագծերի հեղինակ է: Հիթային հեռուստավիկտորինաների պրոդյուսերը վերապրոֆիալվորվեց դետեկտիվ գրողի և «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը դարձավ ամենավաճառվող դեբյուտը Հարրի Փոթերից հետո. «Ժամանցային շոուներում կարևոր ու բարդ գործը մարդկանց ուշադրությունը պահելն ու զվարճացնելն է։ Նույնն էլ գրքի դեպքում է։ Վախենում եմ, որ մարդիկ կարող են չցանկանան վերադառնալ պատմությանը։ Այդ պատճառով պետք են այնպիսի հերոսներ և դինամիկ սյուժե, որը ընթերցողները սիրեն»։
Միայն տպագրության տարում՝ 2020-ին, բրիտանական գրականության Սուրբ ծննդյան տոնավաճառի օրերին այն ունեցավ ռեկորդային վաճառք, մեկ շաբաթում վաճառվեց գրեթե 135 հազար օրինակ ու առաջ անցավ անգամ Բարաք Օբամայի ինքնակենսագրականին։
Գիրք գրելու համար Ռիչարդ Օսմանն ունի օրական երկու ժամ ու ևս մեկ պարտադիր պայման. միայն խոտաբույսերով թեյ և սեղանին վառվող մոմ՝ ամեն ինչ անգլիական ձևով։ Հենց նման միջավայրում էլ մուսաները օգնում են, որ նա շարադրի հերթական թրիլլերի սյուժեն: «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը ունի կուռ կառուցվածք՝ համեմված գրողի սրամիտ ու հումորային նրբերանգներով: Պատմությունը թոշակառուների մասին է, որոնք բացահայտում են առեղծվածային սպանությունների շղթան։ Թոշակառուների համար նախատեսված ավանում բնակվում են պատմության գլխավոր 4 հերոսները: Խմբով էլ հավաքվում են ամեն հինգշաբթի և սկսում բացահայտել սպանությունների արյունոտ կծիկը:
Գիրքը գրելու միտքը հղացել է թոշակառուների համար նախատեսված ավան հերթական այցի ժամանակ, երբ տեսակցում էր մորը: Թրիլլերն ավարտելուց հետո առաջին ընթերցողներից մեկը մայրն էր։ Միայն մեկ մտավախություն ուներ, որ պատմությունը իր հարևաններից որևէ մեկին չնեղացներ, թեև բոլոր հերոսների կերպարները հորինված են։
Ի դեպ, «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը շուտով կէկրանավորվի։ Կինոարտադրության իրավունքները վերցրել է Սթիվեն Սփիլբերգը։ Ենթադրվում է, որ ֆիլմը կլինի սերիաներով։
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- 5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա ազնավուրյան 5-րդ երգի և տեսահոլովակի պրեմիերան (թիզեր)
«Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» գիրքը Ռիչարդ Օսմանի դետեկտիվ եռագրության առաջին մասն է։ Շնորհանդեսը Newmag Winter Fest-ին է, փետրվարի 18-ին, 13:00, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, մուտքն ազատ է: Գրքի գլխավոր գործընկերը «Զանգակ» գրատունն է:
Կարդացեք նաև
- Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)
- Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Cole Haan-ը՝ Newmag Winter Fest2023-ի գործընկեր (լուսանարներ)