Յուվալ Նոյ Հարարին տեսաուղերձով ողջունել է հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական նովելը լույս ընծայվելու կապակցությամբ Յուվալ Նյո Հարարին տեսաուղերձով ողջունել է հայ ընթերողներին։ Ստեղծագործական թիմը ստեղծել է մի գործ, որը կարդում ու հասկանում են բոլորը, իսկ հումորի վրա ծիծաղու
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական գրքի հայերեն հրատարակության առթիվ Newmag-ը զրուցել է Յուվալ Նոյ Հարարիի հետ։ Գիտնականն իր բոլոր գրքերի հրատարակություններին հետևում է անձամբ. «Բարև իմ հայ ընթերցողներ: Ուրախ եմ, որ Newmag հրատարակչությունը հայերեն է թարգմանել Սափիենսի գրաֆիկական նովելը: Միացեք գրքի հերոսների Զոուիի ու պրոֆեսոր Սարասվատիի, դոկտոր Ֆիկցիայի ու մնացածի ճամփորդությանը, որտեղ մենք հետազոտում ենք մարդկային տարբեր տեսակների ամբողջ պատմությունը ու թե ինչպես առաջին հայացքից անկարևոր թվացող կապիկը դարձավ Երկիր մոլորակի տիրակալը»:
Գրքի ադապտացիայի ժամանակ անհրաժեշտ է եղել ստեղծել պերսոնաժներ, յուրատեսակ պատմիչներ, որոնք ամբողջ ընթացքում կդառնան յուրատեսակ ուղեկցորդներ։ Ու հենց այդ պահին էլ որոշեցին, թե ով կլինի գլխավոր պատմիչն ու ուղեկցորդը. Յուվալ Նոյ Հարարին։ Գրաֆիկական նովելը բաղկացած է երկու հատորից։ Newmag-ը ներկայացրել է առաջին հատորը, որը պատմում է մարդկության ծնունդի մասին։
Կոմիքսների ժողովածուն նկարազարդել են Դեյվիդ Վանդերմյուլենն ու Դենիել Կազանավը։ Անընդհատ փոխվող պատկերներ, հերոսներ, լանդշաֆտներ ու այդ ամենն անհրաժեշտ էր ներկայացնել մեկ պատկերաշարով։
Կարդացեք նաև
- NEWMAG EXCLUSIVE. «Sapiens» համաշխարհային բեսթսելլերը՝ կոմիքս (թրեյլեր)
- Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը»՝ հայերեն
- Տեղի ունեցավ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Ինչպես Sapiens-ը գիտահանրամատչելի աշխատությունից վերածվեց գրաֆիկական նովելի (տեսանյութ)
- Ի՞նչ տարբերություններ կգտնեք Յուվալ Նոյ Հարարի «Sapiens» գրքի ու կոմիքի միջև (տեսանյութ)
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը