Գլխավոր Հոդվածներ

10 փաստ, որ կբացահայտեն «ֆրանսիական ֆուտբոլի օձի»

10 փաստ, որ կբացահայտեն «ֆրանսիական ֆուտբոլի օձի» իրական դեմքը

newmag-y-n

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում բացահայտում է բազմաթիվ գաղտնիքներ, այդ թվում՝ ինչու էին իրեն անվանում Մոցարտ, որտեղ ու ինչ հանգամանքներում է ստացել «օձը» մականունը։ Գրքում Յուրի Ջորկաեֆը պատմում է իր արմա

1. Յուրի Ջորկաեֆը հարցազրույցների ընթացքում հաճախ է նշել, որ իր ընտանիքում կարևոր դերակատարություն է ունեցել մորական պապը՝  Կարո Օհանյանը: Կրտսեր որդուն էլ պապի պատվին կոչել է Կարո:

2. Չնայած որ կինն իսպանացի է, պսակադրվել են հայկական եկեղեցում:

3. Սկզբում Ջորկայֆը խաղում էր ցածրակարգ ակումբներում, որոնք 2-րդ ու 3-րդ դիվիզիոններից վերև չէին բարձրանում: Դա տևեց մինչև այն պահը, երբ ֆուտբոլիստին նկատեց աշխարհահռչակ մարզիչ Արսեն Վենգերը: 

4. Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 82 հանդիպում և խփել է 28 գոլ:

5. Իտալական Ինտերում խաղալու տարիներին ճանաչվել է թիմի լավագույն խաղացող, իսկ երկրպագուները նրան սկսեցին կոչել թանկագին: 

6. Յուրի Ջորկաեֆը նաև երգում է: Կարիերայի ավարտից հետո թողարկում է Vivre dans ta lumière սինգլը՝ ֆրանսերեն:

7. Միակ հայ ֆուտբոլիստն է, որը կարողացել է դառնալ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: 

Կարդացեք նաև

8. Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի վերջաբանը գրել է հայրը՝ լեգենդար ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը: Գրքի բոլոր գլուխներն էլ ունեն նախաբաններ, որոնք էլ գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ:

9. 2006-ին ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստն ավարտեց կարիերան, բայց չհեռացավ ֆուտբոլից: «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում խոստովանել էր, որ ֆուտբոլից հեռանալն իր կյանքի ամենաբարդ որոշումն էր:

10. Այժմ ունի հիմնադրամ, որն իրականացնում է սոցիալական ծրագրեր ամբողջ աշխարհում և օգնում է վերականգնել սպորտային ենթակառուցվածքները։ 

Կարդացեք նաև

Տարածել