BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

2022-ին Newmag-ն ամենաշատը հրատարակել է գիտահանրամ

2022-ին Newmag-ն ամենաշատը հրատարակել է գիտահանրամատչելի ժանրի գրքեր

newmag-y-n

Newmag-ն ամփոփում է 2022-ը: Եվ այսպես, մեկ տարվա ընթացքում մենք թարգմանել և հրատարակել ենք 14 գիտահանրամատչելի ժանրի գիրք: Այս գործերից շատերը դարձան բեսթսելլերներ, որոնք այս 12 ամիսների ընթացքում մեկ անգամ չէ, որ վերահարատարակվեցին: Համաշխարհային գրականո

Newmag-ի գիտահանրամատչելի ոճի գրքերի շարքում այս տարի ունենք յուրահատուկ հրատարակություն: DataArt-ի հետ գործակցության արդյունքում  լույս տեսավ «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջինհամակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը։ Այս աշխատության նախատիպը համարվում է«Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որի հեղինակը հենց DataArt-ն է։Նրանց ստեղծած տեղեկատվական տեխնոլոգիաների թանգարանի մի մասը պատմում է 1956 թվականինբացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների և 20-րդ դարի երկրորդ կեսին նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին: 

                                                                       

Հենց այս ամենն էլ՝ լուսանկարներով, փաստավավերագրական շոշափելի արխիվով տեղ է գտավ«Մարդիկ և մեքենաները» գրքում։ Գիրքը գրել են DataArt-ի 3 աշխատակիցները՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովը, ովքեր հատուկ գրքի շնորհանդեսի համար ժամանեցին Հայաստան, մասնակցեցին գրքարշավի միջոցառումներին, իսկ ամսիներ անց կրկին վերադարձան: «Մարդիկ և մեքենաները» գրքի հրատարակությունից հետո այն մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Այդ պատճառով էլ այն հրատարակվեց նաև ռուսերեն, ի դեպ,  ''Люди и машины''-ին Newmag-ի միակ օտարալեզու գիրքն է:

                                                                       

2022-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ ևս երկու գիրք ենք հրատարակել: Շարունակելով Digitain-ի հետ 4-ամյա  գործակցությունը՝ համատեղ սկսեցինք նոր մատենաշար՝ Smart: Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված մատենաշարի առաջին գիրքը PayPal ընկերությանհիմնադիր Փիթեր Թիլի բեսթսելլերն է՝ «Զրոյից՝ մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան»: Այստեղ հեղինակը մանրամասն պատմում է՝ ինչու է ձախողվում ստարտափը և որն է հաջողակստարտափերի գաղտնիքը: 2-րդը՝ «Մեծ քառյակը. Amazon, Apple, Facebook, Google ընկերությունների թաքնված ԴՆԹ-ն» գիրքն է, որ ներկայացնում է տեխնոլոգիաների և թվային լրատվամիջոցների բուրգի վերևի չորս ընկերությունների հաջողության բանաձևերը:

                                                                        

Digitain-ի համատեղ նախագծերից է նաև մեր մյուս գիրքը: «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքնարդյունավետության և անձնական աճի մասին համաշխարհային բեսթսելլեր է: Հեղինակն ամերիկացիլրագրող, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Չարլզ Դահիգն է՝«Սովորության ուժի» հեղինակը: Եթե առաջին գրքում Դահիգը բացատրում էր, թե ինչու ենք ամեն ինչանում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, և ոչ՝ այլ կերպ, ապա այստեղ ներկայացնում է՝ ինչպես լինել ոչ թեպարզապես զբաղված մարդ, այլ արդյունավետ գործող անհատ գրքի յուրաքանչյուր էջ, գլուխ, օրինակ ուտեսակետ կօգնեն կատարելագործել Ձեր սովորություններն ու գործողությունները, բարձրացնել մոտիվացիան և կենտրոնացումը:

                                                                             

Արտաքին քաղաքականության վերաբերյալ 2022-ին Newmag-ը հրատարակել է մի քանի աշխատություն: Ի՞նչ բացառիկ իրադարձություններ, պատմական հանդիպումներ, ֆունդամենտալ որոշումներ, սուրելույթներ են տեղի ունեցել 1988-1992-ին հայ-ամերիկյան հարաբերություններում, ինչպիսի՞ նշանակության փաստաթղթեր են ստորագրվել, որոշիչ դեպքեր են արձանագրվել այդ տարիներին, ԱՄՆ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հիմքում ո՞ր նախագահներն են ամուր հիմքեր դրել՝ այս հարցերիպատասխանները տեղ են գտել Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ»  գրքում: Այն հարուստ է միջազգային աղբյուրներով, արխիվային փաստաթղթերով, որոնք մինչև այս երբեք չեն հրապարակվել:

                                                                          

Արտաքին քաղաքականության վերաբերյալ մյուս գրքի հեղինակը Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինինն է:  Նրա «Ուժերի նոր բալանս. ինչպիսի՞ արտաքինքաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը» գիրքը սովորաբար կարդում են գրիչը ձեռքին: Այս աշխատությունում Տրենինը վերլուծել է երկրի արտաքին քաղաքականության վերջին երեք ու կես տասնամյակը՝ սկսած գորբաչովյան վերակառուցումից, և, հիմք ընդունելով այդ տարիների դասերը, որոշակի մտքեր և գաղափարներ առաջարկել առաջիկա տասնամյակի արտաքին քաղաքականության համար:

                                                                       

«Փոթորիկ Կովկասում» գիրքը հետազոտական խմբի համատեղ աշխատանք է, որտեղ հեղինակներըվերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքիվրա: 44-օրյա պատերազմին նվիրված գրքում տեղ են գտել 2020-ի սեպտեմբերից նոյեմբեր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նյութեր: Աշխատության առանցքում են հայտնվել հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, դրանց ընթացքը և ներգրավված բոլոր կողմերի համար դրանց հետևանքները: Գիրքը միջազգային փորձագետների թիմային աշխատանքի արդյունք է, որն ի մի է բերել Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն ՌուսլանՊուխովը։ 

                                                                          

Ղարաբաղյան հակամարտության շուրջ արժեքավոր վերլուծություններ, կանխատեսումներ, որոնք արվելեն 90-ականներին ու  որոն այժմ մարգարեություն են թվում: Newmag-ը 2022-ին սկսեց նոր տարվան էլ կշարունակի լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի քառահատոր գրքերի հրատարակությունը: «Պատերազմ և քաղաքականություն» գրքում առաջին անգամ լույս տեսան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկները. այդ նյութերը չափազանցարդիական են մեր օրերում։

                                                                           

2-րդը «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գիրքն է, որտեղ ներկայացված են համընդհանուր աշխարհաքաղաքականության միտումները և Ռուսաստանի անցյալն ուներկան, նորանկախ Հայաստանի խնդիրները:

                                                                            

2022-ին Newmag-ը ևս մեկ մատենաշար ներկայացրեց՝ «Մինասյանը»: Այս մատենաշարի գրքերը լույս են տեսնում Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհով՝ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի շրջանակում։ Առաջինը բացառիկ պատմագիտական ուհնագիտական աշխատություն է՝ Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ»» գիրքը։ Իրենց ուսումնասիրությունը հարստացրել են հնագիտական պեղումների նյութերով: Առաջին հանրապետության այս դրվագը մինչև այս երբևէ ամբողջական չի ուսումնասիրվել և հրատարակվել, մինչդեռ օպերացիայի լուսաբանումը չափազանց արդիական ու կարևոր է մեր օրերում։ Պատմագիտական հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես Հայաստանը 1919-ին կարողացավ պահպանել Սոթքը՝ ծանր դիմադրության և ունեզրկման պայմաններում։

                                                                               

Մատենաշարի հոջորդ գիրքը Ռուբեն Մելքոնյանի ու Նաիրա Պողոսյանի աշխատությունն է: Նրանք զննելեն բացառիկ արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը եղել են «հույժ գաղտնի» դասիչով, գրքում տեղ են գտել Վանից ու Պոլսից Խորհրդային Հայաստան տեղափոխված հայերի ժառանգների հետ հարցազրույցներ: «Փախուստ Էրգրից» գրքում կարող եք ընթերցել այն մասին՝ ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Նրանց դեմ ի՞նչ քաղաքականություն էրիրականացնում հանրապետական Թուրքիան: Ինչպե՞ս ստացվեց, որ 1920-ից հետո ԽորհրդայինՄիությունը դիտարկում էր Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու հնարավորությունը։ Եվովքեր էին այն հայերը, որ քաղաքական այս փոթորկի պայմաններում փախան էրգրից:

                                                                             

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում ներկայացրեցինք սև քառակուսին արվեստիվերածած նորարար Կազիմիր Մալեվիչի հռչակագրերի, մանիֆեստների ու հոդվածների ժողովածուն: «Սև քառակուսին»  գրքում Մալեվիչը բացատրում է իր հիմնադրած ավանգարդիստական արվեստիուղղության՝սուպրեմատիզմի առանձնահատկությունը, ներկայացնում արվեստի զարգացման մասին իրպատկերացումը, անդրադառնում է նոր համակարգերի ստեղծմանը, ներկայացնում նկարչիիրավունքների դեկլարացիան, առաջ քաշում նաև սոցիալական խնդիրներ՝ օրինակ, նկարչի տնտեսական վիճակը:

                                                                           

Ռուբեն Ֆիլյանի 70-ամյակի կապակցությամբ Newmag հրատարակչությունը ներկայացրեց  եզակի գործ՝հնդիկ հայտնի կրոնական բարեփոխիչ, միստիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «ՎիվեկաՉուդամանին»՝ Ֆիլյանի մեկնությամբ: Գրող, լրագրող Ռուբեն Ֆիլյանը 1970-ականների երևանյան բոհեմի գլխավոր դեմքերից էր: Փիլիսոփայական այս տրակտատը 1200 տարի շարունակ իմացության գանձարանէ Ադվայտա-Վեդանտա ուսմունքի համար, որի հիմնադիրը հենց Շանկարաչարյան է: Գրավոր այդաշխատանքը ծառայում է որպես հիմք, որի վրա հենվում է ներկայիս Հնդկաստանի հավերժական կրոնը:

                                                                            

2022-ի յուրօրինակ հրատարակություններից է Մաշկը կատարյալ դարձնելու սպառիչ տեղեկություններովգիրքը հավասարազոր է գիտական աշխատության։ Անջալի Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը»: Գիտահանրամատչելի այս աշխատությունը նրանց համար է, ովքեր հետևում են ապացուցողականբժշկությանը, ոչ թե հավատում ու վստահում բլոգերի կամ էլ պատահական մաշկաբանի։ Դոկտորիհետևորդները նրա գլխավոր համոզմունքներն անվանում են պատվիրաններ: Անջալիի ձեռնարկը բեսթսելեր է հրատարակման պահից. գլխավորում է Ամազոնի՝ մաշկի խնամքին վերաբերող գրքերիցուցակը։ 4 տարում թարգմանվել է 7 լեզվով, այժմ նաև՝ հայերեն։ 

                                                                           

Տարածել