BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Շառլ Ազնավուրը դեռ տարիներ առաջ էր բեմադրել իր երև

Շառլ Ազնավուրը դեռ տարիներ առաջ էր բեմադրել իր երևակայական մահվան տեսարանը (տեսանյութ)

newmag-y-n

Մահվան թեման կարմիր թելով անցնում է Շառլ Ազնավուրի բոլոր գրքերում: Ընդհանրապես նա այդ մասին նաև շատ էր խոսում հանրային ու մասնավոր զրույցներում: Newmag-ի հրատարակած «Քանի սիրտս բաբախում է» գրքում Ազնավուրի մտորումներից շատերը հենց մահվան մասին են: Շառլը ն

«Հիմա ավելի քիչ եմ վախենում մահից, բայց միտքս միշտ զբաղված է նրանով: Եթե ճիշտ է, որ գոյություն ունի մի անդրաշխարհ՝ դրախտ, դժոխք, ուրեմն որտե՞ղ փնտրենք դրանք: Գուցե դրախտը երկրի վրա՞ է: Իսկ դժո՞խքը. կարո՞ղ է դա մի վայր է, որտեղ տեղափոխվում ենք մեր այս կյանքն ապրելուց հետո: Թե՞ ճիշտ հակառակն է: Տեսնես ինչի՞ հետ կարելի է համեմատել իմ մահվան ժամանակը». սա մի հատված է նրա «Քանի սիրտս բաբախում է» գրքից: Նրա ու մահվան մտերմիկ զրույցներն էր պատճառը, որ հումորային հաղորդման ընթացքում կազմակերպեցին արտիստի երևակայական մահի ամբողջ բեմադրությունը: Շառլ Ազնավուրի ու  Թիերի Արդիսոնի զրույցից շատ դրվագներ հետո իրականություն էին դառնալու.

-Ինչից եք մահացել:

-Ծերությունից:

-Շիրակի մահախոսականը ո՞նց էր:

-Մի քիչ հուզված տոնով էր խոսում:

-Իսկ երբ Սթար ակադեմիի մասնակիցները, որ Ամնընէ մուան երգեցին, տպավորե՞ց Ձեզ:

-Այո, հատկապես որ նոր եթերաշրջանի երգիչներն էին, հներն արդեն հենակներով են ման գալիս:

- Ձեր մահից հետո ի՞նչ կուզեք, որ ասեն Ձեր մասին:

-Թող խոսեն, շատ խոսեն, ինչ ուզուն են` խոսեն ու լավ բաներ ասեն, մեծարեն:

-Կա՞ն երգեր, որ ձայնագրել եք, դեռ չեք թողարկել և Բիթլսի նման հետմահու կհրապարակվեն:

-Այո, նոր դուրս եկած սկավառակների վրա են:

-Ո՞րչը կլինի Ձեր վերջին խոսքը:

-Ես կվերադառնան:

Հենց այդպես էլ եղավ` մահացավ բնական մահով` սրտի և շնչառական անբավարարության հետևանքով առաջացած թոքային այտուցից: Կատակասեր Ազնավուրը նույնիսկ մահն էր հումորի վերածում, քանի որ անսահման 18 ապրել սիրում: Նույնիսկ 100-ամյակը նշելու խելահեղ ծրագիր ուներ: Սրա մասին պատմել էր լրագրող Միշել Դրյուկերին մահվանից օրեր առաջ, ով հետո զրույցից մանրամասներ էր պատմել էր պատմել. « Զանգեց ինձ ու ասաց, թե Միշել, չես մոռացել չէ՞, որ հարյուրամյակիս երեկոն պիտի վարես: Նա մեծ համերգ էր պլանավորել: Հարցրի, թե բեմը լինի Էյֆելյան աշտարակի մո՞տ, պատասխանեց` չէ, էդպես անկապ կլինի, Ստադ դը Ֆրանսու՞մ` նորից, չէ՛: Ասաց` համերգը կլինի  պայմանով, որ բեմը տեղակայվի այնպես, որ Հաղթանակի կամարը մեջքիս հետևից երևա»:

«Քանի սիրտս բաբախում է» գրքում շանսոնյեն արհամարհանքով է խոսում մահվան մասին, ասում, որ չի պատրաստվում ինքն իր թաղմանը մասնակցել` ինձ հետ հույսեր չկապեք ես նախընտրում եմ փրփուրով՝ այն էլ բելգիական գարեջուր խմել ու Վուդի Ալենի ֆիլմերը դիտել:

-Հենակով եմ բեմ բարձրանում, բայց հետո տանում են:

4 min -Դուք հենակով պարում եք այնպես, ասես կնոջ հետ պարեք:

-Այո, բայց երբեմն դա պակաս հաճելի է:

-Հանձնվելը բառը չկա Ձեր բառապաշարում: Քննարկման ենթակա չէ՞:

-Ոչ:

-Նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կինն ասում է` կանգ առնելու տարիքն է արդեն:

-Ահա, ասացի, թե հեռացա` կմեռնեմ: Պատասխանեց` չէ-չէ, շարունակիր:

-Ես չեմ կարող չապրել, ես բեմի վրա եմ ապրում, և դա երևում է:

«Քանի սիրտս բաբախում է» գրքում շանսոնյեն արհամարհանքով է խոսում մահվան մասին, ասում, որ չի պատրաստվում ինքն իր թաղմանը մասնակցել` ինձ հետ հույսեր չկապեք ես նախընտրում եմ փրփուրով՝ այն էլ բելգիական գարեջուր խմել ու Վուդի Ալենի ֆիլմերը դիտել: Ազնավուրը վստահ էր՝ ինքն ու քույրը երկարակյաց են. «Քրոջս հետ որոշել ենք հատել հարյուրը: Նա իրավունք չունի հետ կանգնել, ես`նույնպես»:

Ինքնակենսագրականում համառորեն մահը մերժելուց հետո ի վերջո խոսոտավանում է`հանկարծ զգացի, որ անգործ մնալու վախի զգացումը կարծես վերացել է: Իսկ այն օրը, երբ գերանդիավորը գա իմ ետևից, գուցե կարողանա՞մ անվրդով խաղաղությամբ հետևել իրեն... Ո՞վ գիտե:

Կարդացեք նաև

Տարածել