Միլթոն Ֆրիդմեն` 20-րդ դարի աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետը (տեսանյութ)
Միլթոն Ֆրիդմենը համարվում է Ադամ Սմիթի գաղափարախոսության շարունակողներից, և լիբերալիզմի տեսության զարգացնողներից մեկը: Նրա գրքերն ու ամսագրային հոդվածները զգալի ազդեցություն են գործել գրեթե ամբողջ աշխարհի վրա, այդ թվում նախկին սոցիալիստական երկրների: «Կապ
Ամերիկացի տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենին համարում են 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը: Նա ծնվել է 1912 թվականի ամռանը Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ Հունգարիայից Միացյալ նահանգներ ներգաղթածների ընտանիքում: Միլթոնն ընտանիքի 4 զավակներից ամենակրտսերն էր ու միակ որդին։ Ծնողները հրեաներ էին: Նրանց ծծնդավայրն այսօր Ուկրաինայի տարածքում է:
1932 թվականին Միլթոն Ֆրիդմենն ավարտել է Ռատգերսի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան մաթեմատիկայի ոլորտում: Հետո դառնում է տնտեսագիտության մագիստրոս՝ արդեն Չիկագոյի համալսարանում: Դոկտորական ատենախոսությունն էլ պաշտպանում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Հետո վերադառնում է Չիկագոյի համալսարան որպես դասախոս:
Դառնալով պրոֆեսոր՝ գիտական իր աշխատանքներով հեղափոխություն է իրականացնում տնտեսագիտության ոլորտում՝ վերափոխելով փողի, գնաճի ու սպառողականության պատկերացնումները: 1976 թվականին արժանանում է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում: Նրա շնորհիվ Չիկագոյի համալսարանը համաշխարհային հռչակ ձեռք բերեց, Ֆրիդմենի բազմաթիվ ուսանողներ ու ասպիրանտներ դարձան համաշխարհային մակարդակի տնտեսագետներ, նրանցից մեկը՝ Գերի Բեքերը նույնպես դարձավ Նոբելյան դափնեկիր:
Չիկագոյի համալսարանում Ֆրիդմենը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Ռոզ Ֆրիդմենի հետ, որը դառնում է նրա նաև մասնագիտական ուղեկիցը: 1962 թվականին Ֆրիդմենը կնոջ օգնությամբ գրում է «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը, որով շարքային քաղաքացուն բացատրում է, թե ինչպես կարող է ազատ շուկան բարելավել նրա կյանքը՝ կրթությունից մինչև անվտանգություն: Միլթոն Ֆրիդմենն ապրեց 94 տարի, մահացավ 2006 թվականին:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը
- Տեղի ունեցավ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը
- [Ֆոտոռեպորտաժ] «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսից
- Գիրք, որ առաջարկում է բարդ խնդիրների լուծումներ, հարստացնում ու ընդլայնում տնտեսագիտական ու քաղաքագիտական միտքը (տեսանյութ)