«Բազկամարդը» գրքի հեղինակներն այցելել են Կառնուտ համայնք, հանդիպել դպրոցականների հետ (լուսանկարներ)

April 27, 2023

Ռազմական լրագրող Դավիթ Դավթյանն ու հետախույզ, բազկամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն այցելել են Շիրակի մարզ։ «Բազկամարդը» գրքի հեղինակին ու հերոսին հյուրընկալել են Կառնուտ համայնքի դպրոցականներն ու մանկավարժները։ Բանախոսները պատմել են գրքի ստեղծման և այն ուղերձների մասին, որոնք կարևոր են նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։

Կառնուտ համայնքի դպրոցում շրջելուց հետո, կրթօջախի սմարթ գրադարանում գրքի հեղինակները աշակերտներին և ուսուցիչներին պատմեցին նախագծի նպատակների մասին, ընդգծեցին՝ «Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այն մոտիվացիոն ձեռնարկ է կյանքի դժվարությունները հաղթահարելու, բարդ իրավիճակներից դուրս գալու  մասին։ 

 

Դավիթ Դավթյանն ընդգծել է, որ Newmag-ի պատրաստած Սարգսի մասին պատմող գիրքն ու ֆիլմը կօգնեն դպրոցահասակներին կանգ չառնել դժվարությունների առջև. «Գիրքը հայրենասիրության և ընկերության, ինչպես նաև սպորտի միջոցով ուժեղ կամք և ամուր ոգի ձեռք բերելու մասին է։ Գրելու ընթացքում էջ առ ես ինքս էլ ինձ համար բացահայտեցի հերոս Սարգիս Ստեփանյանին»։

 

Աշակերտներին հետաքրքրել է Սարգիս Ստեփանյանի կյանքի հատկապես վերականգնողական, հոգեբանական դժվարությունները հաղթահարելու ժամանակահատվածը. «Իմ կյանքում ու զինհաշմանդամություն ունեցող իմ թիմի համար կա ոսկե կանոն. Երբեր չի կարելի ասել՝ չեմ կարող։ Չկան անհաղթահարելի բարձունքներ։ Եթե ուզում ես, կհասնես։ Բազմիցս տղաները համոզվել են՝ կենտրոն հոսնելով սայլակով, իսկ վերականգնողական կենտրոնից դուրս գալ առանց սայլակի»։  

Սարգիս Ստեփանյանը պատմել է, որ իրեն հաջողվել է այս մեծ անկումից հետո ոտքի կանգնել, սպորտով զբաղվել ու առաջին հերթին իր ամուր կամքի և ընտանիքի, ընկերների հոգատարության ու ջերմության շնորհիվ։ 

Կարդացեք նաև

Մեկ տարի առաջ հրատարակված գրքի մասին համահեղինակներն արձագանքներ են ստանում մինչև այսօր: Բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդիկ գրում են ու խոստովանում՝ գիրքն ընթերցելուց հետո իրենց կյանքում շատ բան է փոխվում:

Կարդացեք նաև